Հայտարարություն․Հայաստանի ազգային կինոկենտրոնը  տեղեկացնում է

downloadԵրևանում , 2018 թվականի մարտին տեղի կունենա «Եվրիմաժ» հիմնադրամի (Հայաստանը անդամ է դարձել 2016 թ․հունվարին) կառավարման խորհրդի  150-րդ հոբելյանկան նիստը։ Այս որոշումն ընդունվել է Եվրիմաժի ղեկավարության և հայաստանյան կողմի բանակցությունների արդյունքում։ Այդ նպատակով պատրաստվելու  և հրատարկվելու է Հայաստանի կինոարտադրանքի և կինոնախագծերի վերաբերյալ ինֆորմացիոն կատալոգ։

Կատալոգում ընդգրկվելու են ոչ միայն 2016-2017թթ. արդեն արտադրված գեղարվեստական, վավերագրական, կարճամետրաժ ու անիմացիոն  ֆիլմերի մասին  տեղեկությունը, այլ նաև  արտադրության մեջ (IN PRODUCTION) և հետարտադրական փուլում (POST PRODUCTION) գտնվող ֆիլմերի,    ինչպես  նաև  նախապատրաստական փուլում գտնվող (PRE PRODUCTION) կինոնախագծերի մասին հստակ տեղեկատվությունը:

Կատալոգում ընդգրկված նյութերը  կնպաստեն և հնարավորություն կընձեռեն   կինոարտադրողներին՝ համարտադրողներ գտնելու և  համագործակցության նոր դաշտ դուրս գալու գործում:

Տպագրված կատալոգը ներառվելու է «Եվրիմաժ» հիմնադրամի կառավարման խորհրդի  նախագահի և անդամների համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթում։

Դիմում ենք բոլոր կինոգործիչներին   մինչև 2018թ․ հունվարի 31-ը՝ ժամը 23։59 ուղարկել ֆիլմերի տվյալները՝ ըստ կցված ձևաթղթի։ Ձևաթուղթը պարտադիր լրացնել նաև անգլերեն լեզվով, քանի որ կատալոգը տպագրվելու է անգլերենով։

Բեռնել ձևաթուղթը

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝  (010) 35 78 78, 34 87 87, իսկ լրացված ձևաթուղթը ուղարկել հետևյալ  էլ․ հասցեով՝ ncca.eurimages@gmail.com։