Հայտարարություններ

1.ՖԻԼՄԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

2018 թվականին ֆինանսական աջակցություն ստանալու համար

արդեն դիմած հայտատուների նախագծերի

 Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է ֆիլմերի նախագծերի մրցույթ՝ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ 2018 թվականին աջակցություն հատկացնելու նպատակով: Մրցույթն իրականացվելու է ՀՀ մշակույթի նախարարի 2018 թ. մարտի 17-ի  թիվ 116-Ա հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն: Մրցույթի նոր կանոնակարգը և պահանջվող փաստաթղթերի  ցանկը տեղադրված են Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայք էջում (http://ncca.am/kino_applications/):

Մրցույթին կարող են մասնակցել 2017թվականին ներկայացված 2018 թվականին ֆինանսական  աջակցություն ստանալու համար դիմած հայտատուների կինոնախագծերը խաղարկային, անիմացիոն և վավերագրական անվանակարգերով:

 Խնդրում ենք բոլոր հայտատուներին Հայաստանի ազգային կինոկենտրոնի  (Հասցեն` Աշտարակի խճուղի 30) խմբագրական բաժին կրկին ներկայացնել հայտերը, ըստ նոր կանոնակարգի և պահանջվող փաստաթղթերի ցանկի հետևյալ կերպ. երկու առանձին փակ ծրարներով, 1-ին ծրարում պահանջվող բոլոր փաստաթղթերը, իսկ 2-րդում` կինոսցենարը առանց վերնագրի և հեղինակների հիշատակման 5 օրինակ/, լեզուն՝ հայերեն, տառատեսակը՝ sylfaen, տառաչափը՝ 12, տողատակը՝ 1,15/:

Նախագծերի վերաներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականի ապրիլի 20-ը:

 2․ԴԵԲՅՈՒՏԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

2018թ.  ֆինանսական աջակցություն հատկացնելու նպատակով

նոր նախագծերի հայտերի համար

Հայաստանի ազգային կինոկենտրոնը միայն դեբյուտանտների  համար հայտարարում է լրացուցիչ  մրցույթ՝  դեբյուտային ֆիլմերի նախագծերի՝ 2018թ.  ֆինանսական աջակցություն հատկացնելու նպատակով։ Մրցույթին կարող են մասնակցել միայն դեբյուտանտները՝ ֆիլմարտադրող ընկերության միջոցով, որոնք կներկայացնեն դեբյուտային ֆիլմերի իրենց նախագծերը:

 Ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի խմբագրական բաժին ( հասցեն` Աշտարակի խճուղի 30), ըստ նոր կանոնակարգի և պահանջվող փաստաթղթերի ցանկի՝ երկու առանձին փակ ծրարներով.1-ին ծրարում՝  պահանջվող բոլոր փաստաթղթերը և կինոսցենար, իսկ 2-րդում՝ կինոսցենարն առանց վերնագրի և հեղինակների հիշատակման, 5 օրինակ ( լեզուն՝ հայերեն, տառատեսակը՝ sylfaen, տառաչափը՝ 12, տողատակը՝ 1,15):

Նախագծերի ներկայացման կամ վերաներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականի ապրիլի 20-ը:

 «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրինություն