lincocin 150 mg does amoxil contain aspirin cleocin used for amoxil amoxicilli

Հայատարարություն․ 2020 թ․ կինոնկարների նախագծերի մրցույթի անցկացման մասին

Կինոնկարների նախագծերի մրցույթի անցկացման մասին

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի ազգային կինոկենտրոնը, խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն նախագծերին 2020 թվականին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով, հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ:

Մրցույթին նախագծեր կարող են ներկայացնել ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) իրավաբանական անձինք:

Մրցույթն իրականացվում է համաձայն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի՝http://ncca.am/…/%D4%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AF… ։

Մրցույթի կարելի է մասնակցել հիշյալ կանոնակարգի Հավելված 3-ում պահանջվող կարգով փաստաթղթերն ուղարկելով kinokentron.hayter2020.1@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Մրցույթի կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական www.ncca.am կայքում, այս հղումով՝ http://ncca.am/…/%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6%d5%a1%d5%a…/:

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են առցանց, ս/թ նոյեմբերի 14-ից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2019թ. դեկտեմբերի 16-ը, ժ․18:00: