Հայաստանում մեկնարկել է կինոբարեփոխումների նոր փուլը

20471983_10207743131896378_364716447_n

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հուլիսի 28-ին լրագրողներին ներկայացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանին և նորանշանակ գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանին։ Նախարարը տեղեկացրեց, որ այս փոփոխությունները պայմանվորված են հայկական կինոյում սկսված բարեփոոխումների նոր փուլով, և ինքը լիահույս է, որ առաջիկայում կգրանցվեն շոշափելի արդյունքներ ։ Ա․Ամիրյանը նշեց նաև, որ Հայաստանը պարտավոր է միանալու աշխարուհում տեղի ունեցող ու անընդհատ զարգացող կինոգործընթացներին՝ հավելելով, որ համաշխարհային կինոգործընթացներին ինտեգրվելու կարևոր նախապայմաններից առավել առաջնայինն այսօր՝ ոլորտում կրթական լուրջ բարեփոխումների իրականցումն է։

«Հայկ» կիոստուդիայի երկարամյա տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, որն օրերս է ստանձնել կինոկենտրոնի տնօրենի պաշտոնը, խոստացավ աշխատել բաց ու թափանցիկ։ Տիկին Միրզախանյանը, փաստեց, որ համատեղ կինոարտադրության զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է Հայաստանում կայացնել նաև դիստրիբուցիայի իստիտուտը, որը կինոարտադրության կարևոր օղակներից մեկն է․ «այն ոչ միայն կայացած չէ, այլև՝ 0-ական վիճակում է»։
Գեղարվեստական ղեկավ-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանն էլ խոստացավ իր արևմտյան կինոփորձն ու իմացությունները ներդնել հայրենական կինոյի զարգացման գործում։

Հ․Գ․ Առաջիկայում, բարեփոխումների ծրագրով, նախատեսվում է միացնել նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան։