Կրթական ծրագրի  նախաձեռնություն՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից

Ազգային կինոկենտրոնը հայտարարում է կրթական նախագծերի  մրցույթ, որին կարող են մասնակցել ոլորտի կառույցները, կինոարտադրող  և պրոդյուսերական ընկերությունները, միավորումներն ու կինոյով զբաղվող անհատները։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մրցութային փաթեթ՝ հետևյալ փաստաթղթերով․

1․Բովանդակային մաս,

2.Ուսումնական պլան,

3․Ֆինանսական նախահաշիվ,

4․Հայտատուի  ներդրման մասին տեղեկություն,

5․Հայտը ներկայացնող կառույցի կամ անհատի համառոտ պատմությունը կամ բնութագիրը  (հիմնադրման և  մասնագիտական գործունեության մասին, ինչպես նաև այլ մանրամասներ)։

Հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո ներկայացված փաթեթները կդիտարկվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից, որից հետո  ըտրված հայտերի ներկայացուցիչները կհրավիրվեն  բաց քննարկման։ Արդյունքում, հաղթած  նախագծերը  մասնակի ֆինանսական աջակցություն  կստանան Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից։

Փաթեթները ներկայացնել տպագիր՝  հայերեն լեզվով, ստորագրված և հաստատված հայտատուի կողմից։

Հայտերը ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոն հոկտեմբերի 1-ից  մինչև դեկտեմբերի 1-ը, ժամը 18:00-ն։

Հասցե՝ Աշտարակի խճուղի 30, հեռ․010 35 78 78․ 34 87 87,

էլ․փոստ՝ kinokentron@gmail.com

Ծրագրի պատասխանատու`         

Մարինե Անտոնյան

Հեռ. 095 71 17 42