«Կինոն, կանայք ու կանանց տոնը» «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկում

Ջերմ խոսքեր, շնորհավորանքներ, ծաղիկներ, հետաքրիր խոսք ու զրույց մի խոսքով ստացված տոնական մթնոլորտ «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկում։  Հիմնարկի ժամանակավոր բնակիչներին՝ անազատւթյան մեջ գտնվող 150 կանանց և 12 անչափահասներին,   գարանանյին տոնի Մարտի 8-ի  առիթով շնորհավորելու էին գնացել մաեստրո Ռաֆայել Քոթանջյանը, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Միքայել Պողոսյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ու  աշխատակիցները։

Ջերմ ու անմիջական հանդիպմանը հաջորդեց ֆիլմերի («Լույս առանց աչքերի»  և  «Thank you, ՀԱՅՐԻԿ») ցուցադրությունը, իսկ Ռաֆայել Քոթանջանի պատրաստած անականկալը նրանց համար՝ «Երգիծական մանրապատումների» ներկայացումը, ուղղակի գերազանցեց բոլոր սպասումները։

«Աբովյան»  քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Մանուկ Միքայելյանը և Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը որոշեցին համագործակցությունն ընդլայնել․ բացի  կինոցուցադրումներից և այցելություններից,  կինոկենտրոնի նախաձեռնությամբ «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկում կհիմնադրվի  ֆիլմադարան։  Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրինությունը բացի ֆիլմերից  քրեակատարողական հիմնարկի գրադարանին կնվիրաբերի կառույցի  հրատարկած կինոգրականության մի խմբաքանակ։