Կինոինդուստրիայում չկա մեկ բանաձև բոլորի համար, պետք է գտնել սեփական ճանապարհը և ներդրումներ անել

Երևանում, մարտի 13-16-ը անցկացվեց Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» (Eurimages) մշակութային աջակցության հիմնադրամի 150-րդ աշխատանքային նիստը: «Կինոաշխարհը» բացառիկ հարցազրույց է ունեցել «Եվրիմաժի» գործադիր տնօրեն Ռոբերտո Օլլայի հետ:

-Ի՞նչ կարևոր քայլեր պետք է անի համաշխարհային կինոյին ինտեգրվել ցանկացող երկիրը, ինչպիսին նաև Հայաստանն է: Եվ, հակառակը, ի՞նչ պետք է չանի՛: Ի՞նչ գործնական քայլեր են անհրաժեշտ համարտադրությամբ ստեղծվող ֆիլմեր ունենալու համար:

-Չկա մեկ բանաձև՝ բոլորի համար: Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, իր կինեմատոգրաֆը, իր շուկան: Համարտադրությունը ստացվում է, երբ կինոնախագիծը փոխգործակցային է լինում: Օրինակ, Հայաստանում սկսված նախագիծը կարող է միջոցներ գտնել այլ երկրից: Բայց պիտի լինի փոխգործակցություն: Դա կարող է լինել ինչպես մեծամասնական, այնպես էլ փոքրամասնական սկզբունքով: Դա լավ է աշխատում և փոխգործակցությունը ստացվում է, երբ պետությունը միջոցներ է տրամադրում ոչ միայն հայկական նախագծերին՝ մեծամասնական սկզբունքով, այլև՝ փոքրամասնական սկզբունքով մասնակցում է օրինակ ֆրանսիական ֆիլմի համարտադրությանը: Այդ դեպքում պետության նկատմամբ հետաքրքրություն է առաջանում և օտարերկրյա արտադրողները ավելի շատ են սկսում աշխատել ձեր երկրի հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ ՝ http://kinoashkharh.am/2018/03/14324

Եվրիմաժի նյութերը՝  http://www.aravot.am/2018/03/14/942702/

Երևանում   քննարկում են  գենդերային հավասարության խնդիրը կինոյում

http://womennet.am/%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%A3%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0/

http://erit.am/news/hy/80290

https://armenpress.am/arm/news/925981/masnagetnery-kin-rezhisorneri-nerkayacvatsutyuny-kinoartadrutyunum.html#.WqkkVHOBTL8.facebook

http://kinoashkharh.am/2018/03/14264

 

Տեսեք նաև՝  https://www.youtube.com/watch?v=x2-JN_ecVvU&feature=share