inyeccion de lincocin y eucalipto bactrim ds 800 160 tab cipro vs omnicef for infection chloromycetin nombre generico

Կաննի կինոշուկա 2010 թ.

Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ հայկական ֆիլմերը բացի կինոտաղավարում ներկայացվելուց` նախնական պայմանավորվածության համաձայն,  ցուցադրվել են նաեւ կինոթատրոններում: Մայիսի 14-ին եւ 17-ին Կաննի երկու կինոթատրոններում, կինոշուկայի մասնագետների համար ցուցադրվել են Հովհաննես Գալստյանի “Խճճված զուգահեռներ” եւ Սուրեն Բաբայանի “Մի նայիր հայելուն” լիամետրաժ կինոնկարները: Ս.Բաբայանի ֆիլմի ցուցադրությունից հետո միաժամանակ 4-5  հայտնի կինոփառատոներից (Մոնպելիե, Սինգապուր, Մանհեյմ,  Տալլին) մասնակցության հրավերներ է ստացել:  Իսկ «Խճճված զուգահեռներ» ֆիլմը հրավերներ է ստացել  թուրքական  «Անիվների վրա», հնդկական «Պունի», Հարավ- աֆրիկյան  «Դուրբանի» եւ այլ միջազգային կինոփառատոներից:
Հայկական կինոտաղավարում մայիսի 16-ին կազմակերպվել է  “Հայկական օր”, որին հրավիրվել են նաեւ մեր  հարեւան երկրների  եւ  շուկային   մասնակցող տարբեր փառատոների եւ կինոստուդիների ներկայացուցիչներ, անհատ կինոգործիչներ եւ ընկերություններ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը սեփական եւ հայրենական այլ արտդրողների արտադրանքը ներկայացնելուց զատ, կազմակերպել եւ իրականացրել է  զանազան գործնական հանդիպումներ Կաննի կինոշուկային մասնակցող այլ ընկերությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ, քննարկել  հայկական  ֆիլմերի տարածման հեռանկարները, մասնավորապես արաբական երկրների` Եգիպտոսի, ԱՄԷ-ի  հետ:
Կինոշուկայի ընթացքում  Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը  մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել  համատեղ կինոարտադրության, ինչպես նաեւ ֆիլմերի դիստրիբուցիայի վերաբերյալ` Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում:
Համաշխարհային կինոշուկայում հայտնի  ռուսական “Սովէքսպորտֆիլմ” եւ “ՌՈՒՍԻՍԿՈ” դիստրիբյուտորական ընկերություններին  հետաքրքրել են հայկական ֆիլմերի փաթեթը: Ստանալով ֆիլմերի օրինակները, ընկերությունները պայմանավորվել են ուսումնասիրել եւ առանձնացնել իրենց հետաքրքրող կինոնկարները: Ֆիլմերի վերջնական ցուցակը  հստակեցնելուց հետո, Մոսկվայի միջազգային կինոփառատոնի  շրջանակներում անցկացվող  ֆորումի օրերին կստորագրվի համագործակցության համաձայնագիրը:
Միաժամանակ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել անգլիական «Նյու արտվեյ» ընկերության հետ հայկական անիմացիոն ֆիլմերի դիստրիբուցիայի համար, իսկ  “Պրոկաշ շարմա” հնդկական պրոդյուսերական ընկերության հետ` Հայոց ցեղասպանության թեմայով համատեղ ֆիլմ նկարելու  վերաբերյալ: Միաժամանակ պայմանվորվածություններ են  եղել նաեւ չեխական “Բարանդով”, ուկրաինական “Ինտերֆիլմ”  պրոդաքշն ընկերությունների հետ: Մասնավորապես ուկրաինական ընկերությունը առաջարկել է ՀԱԿ-ին մասնակցել  Սերգեյ Փարաջանովի մասին  նկարահանվող նոր ֆիլմի աշխատանքներին, որի ռեժիսորն է  Ռոման Բալայան: