“Կամուրջներ մոռացության վրայով”

“Մոսկվա” կինոթատրոնում հոկտեմբերի 11-ին  առաջին անգամ իրականացվող  “Կինոաշուն” ազգային կինոյի ամիս ծրագիրը հավակնում է  դառնալ ամենամյա ու ավանդական: Ծրագիրը նպատակ ունի հայ կինոն ինչպես հին ու , բարի ժամանակներում, դարձնել հանրության մշակութային կյանքի անբաժանելի մասը: