Ի հիշատակ Մարիա Սահակյանի

Փետրվարի 3-ին կայացավ #LOFT-ի #Դիտանկյուն կինոակումբի, National Cinema Center of Armenia-Հայաստանի ազգային կինոկենտրոն-ի և Կինոաշխարհ Kinoashkharh– էլ․կայքի համատեղ կազմակերպած,  կյանքից վաղաժամ հեռացած Մարիա Սահակյանի հիշատակին նվիրված «Այդ ես չեմ» ֆիլմի ցուցադրությունը, որի արդյունքում գոյացած ողջ հասույթը փոխանցվեց Մարիայի հինգ փոքրիկների համար բացված հաշվեհամարին։ Ցուցադրությունն անցավ լեփ-լեցուն սրահում, ներկա էր ֆիլմի գլխավոր դերակատարուհին՝ Արինա Ադժուն (Էվրիդիկեն) , Արմինե Անդան և այլք։ Արինա Ադժուն հանդիսատեսին փոխանցեց Մարիայի լուսավոր պատգամը ապրողներին՝ ապրել սրտով ու մարդկանց փոխանցել մեր մեջ ունեցած սերը։

Հ․Գ․Տոմսերի վաճառքից գոյացած գումարը կազմել է 130 հազար դրամ, որն ամբողջությամբ LOFT-ը փոխանցեց վաղամեռիկ ռեժիսորի՝ Մարիա Սահակյանի հինգ փոքրիկների համար բացված հաշվեհամարին։