picture of vantin doxycycline gram negative zithromax and sudden cardiac death cleocin for blepharitis tinidazole cmv bactrim kidney failure

Ժամանակակից հայ գրականությունը  էկրանին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպում է «Ժամանակակից  հայ գրականությունը էկրանին» ծրագիրը, որին կարող են մասնակցել Հայաստանում ստեղծագործող գրողները, ինչպես նաև հրատարակչությունները, որոնք ունեն անկախության տարիներին գրված հրատարակված ստեղծագործություններ:

Ծրագրին մասնկցելու համար անհրաժեշտ է ներկայացնել անկախության շրջանում գրված և հրատարակված գործեր:

Ծրագիրը նպատակ ունի հանրահռչակելու արդի հայ գրականությունը կինոյի լեզվով, ինչպես նաև խթանելու միջոլորտային (գրականություն-կինոարտադրություն) կապերի զարգացումը:

Գրական ստեղծագործությունների հայտերն ուսումնասիրող մասնագիտական հանձնախումբը կընտրի տասը գրական գործ, որոնք իրենց դրամատուրգիական կառուցվածքով և պատկերային մտածողությամբ համապատասխանում են էկրանավորման համար:

Դեկտեմբերի 13-15-ը կայանալիք ֆորումի շրջանակներում մեկ օր, ընտրված գրական գործերի հեղինակները կներկայացնեն իրենց ստեղծագործությունները՝ միջոցառման մասնակիցներին, որոնց թվում կլինեն ՀՀ-ում գործող կինոարտադրող ընկերություններ, անկախ պրոդյուսերներ (ֆիլմարտադրող), հեռուստաընկերություններ, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպությունների  (ֆինանսավորող) ներկայացուցիչներ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։