Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն միջոցառումների ծրագիրը

 Ամեն տարի՝ մարտ – ապրիլ ամիսներին    աշխարհում կազմակերպվում են  ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակույթը ներկայացնող միջոցառումներ, որոնցից անմասն չի մնում նաև  Հայաստանը։

Հայաստանի ազգայիան կինոկենտրոնի կողմից ներկայացվող «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիրը» կազմված է լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի լայն ընտրանուց, ֆրանսիական  կինոյի թեմայով դասախոսություններից, կինոքննադատական լավագույն հոդվածի մրցույթից: Ծրագրի նպատակն է  կինոյի միջոցով խթանել ֆրանսերեն լեզվի տարածումը:

Հայաստնի ազգայիան կինոկենտրոնի  Ֆրանկոֆոն միջոցառումների ծրագիրը մեկնարկել է  մարտի 14-ից՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան  պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Ֆրանկոֆոն հետազոտությունների համալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնում»։ Միջոցառումը մեկնարկեց  2006 թ․ արտադրության «Անախորժություն» լիամետրաժ կինոնկարի ցուցադրությամբ:

 Մասնակցում էին այս բուհի, ինչպես նաև Հայ-ռուսական (սլավոնականհամալսարանի  4-րդ կուրսի ուսանողները և դասախոսներ։ Ֆիլմը ներկայացրեց Ազգային կինոկենտրոնի Ֆրանկոֆոն միջոցառումների պատասխանաատու Նունե Գալստյանը:

 Բացի ֆիլմի ցուցադրումից, տեղի ունեցավ նաև դասախոսություն՝ նվիրված ֆրանս-մարտինիկացի դերասանուհի և պրոդյուսեր Կորին Տուզեի գործունեությանը։ Քննարկումը և դասախոսությունը անցկացվեց ֆրանսերեն լեզվով:

Հաջորդ ցուցադրումը կլինի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ին Երևանի պետական համալսարանում: Ցուցադրվելու են ժամանակակից կարճամետրաժ ֆիլմեր: