Եվրիմաժի 2018 թվականի մարտյան համաժողովը կանցկացվի Երևանում

downloadՄակեդոնիայում՝ հոկտեմբերի 16-20-ը,  անցկացվել է Եվրիմաժի անդամ պետությունների կառավարման խորհրդի 148-րդ համաժողովը, որի ընթացքում քննության են առնվել մրցույթին ներկայացված 57 կինոնախագիծ: Այս մրցույթի համար կառույցն հատկացրել էր  5 մլն 600 հազար եվրո:

Ինչպես տեղեկացրեց Եվրիմաժում Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը, քննարկումներից հետո ֆինանսավորում են ստացել 28 նախագծեր, այդ թվում՝ ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնկցում է «Շարմ» ընկերությունը: Նախագծի ընդհանուր բյուժեն կազմում է  1մլն 208 հազար 258 եվրո, որի տոկոսային հարաբերությունները հետևյալն է՝  Ռուսաստան՝ 64,7, Ֆրանսիա՝ 24,9, Հայաստան՝ 10,34:

Մրցույթի արդյունքում այս նախագծին հատկացվել է 200 հազր եվրո, որը ըստ տոկոսային հարաբերակցության բաժանվելու է համարտադրողների միջև: Հայկական կողմը կստանա 20 հազար եվրո, որը կօգտագործվի ֆիլմի հետարտադրական աշխատանքների համար:

Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ Եվրիմաժի մարտյան համաժողովը, ըստ նախնական պայմանավորվածության, կանցկացվի Երևանում՝ 2018 թ. մարտի 13-16-ը: