«Եվա»-ն կցուցադրվի ամերիկյան Mill Valley-ի միջազգային կինոփառատոնում

Ամերիկյան  «Միլ Վալլի» ( Mill Valley ) միջազգային կինոփառատոնի «Աշխարհի ֆիլմեր»  արտամրցութային ծրագրում՝  ի թիվս 80 այլ ֆիլմերի, ընդգրկվել է նաև Անահիտ Աբադի հայ-իրանական համատեղ արտադրության  «Եվա» ֆիլմը: Կինոնկարը Mill Valley-ում կցուցադրվի 2 օր՝ հոկտեմբերի 9-10-ին:

Նշենք, որ  Mill Valley-ի համար 2017 թվականը հոբելյանական է: Փառատոնը նշում է իր գոյության 40-ամյակը: Այս տարի աշխարհի տարբեր երկրներից փառատոնը ստացել է մասնակցության մոտ 5000 հայտ:

Հ.Գ. Mill Valley-ին չունի մրցութային ծրագրեր: Իսկ Screen International- ը «Mill Valley» կինոփառատոնն անվանել է «Լավագույն 10 ամերիկյան կինոփառատոն»:

Հիշեցնենք, որ Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի Հայաստանի կողմից ՝ Հայկական ազգային կինոակադեմիայի որոշմամբ, ներկայացվել է կինոռեժիսոր Անահիտ Աբադի հայ-իրանական համատեղ արտադրության հայալեզու «Եվա» ֆիլմը:

Ֆիլմը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի» կինոհիմնադրամի  ֆինանսական աջակցությամբ:

Ֆիլմը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․