«ԳԺՈՒԿ» մանկական հումորային կինոհանդեսի սյուժեների մրցույթ  

download

Հայտարարվում է «Գժուկ» մանկական հումորային կինոհանդեսի սյուժեների մրցույթ: Ընտրված 8 սյուժեներից յուրաքանչյուրով կնկարահանվի կատակերգական ժանրի 3-5 րոպեանոց առանձին ֆիլմ:

Նախընտրելի թեմաներն են.

  • «Ընտանիք»
  • «Դպրոց »
  • «Բակ»
  • «Դպրոցական կամ բակային սեր»
  • «Համակարգչային կախվածություն»
  • «Խաղեր»
  • «Սպորտ»
  • «Արվեստ»
  • «Գրականություն» և այլն:

Յուրաքանչյուր սյուժե-ապագա ֆիլմի տևողությունը` 3-5 րոպե, ներկայացվող սցենարի տեքստային ծավալը` առավելագույնը A4 չափի մինչև 3 տպագրական էջ`  մուտքագրված 12 չափի, 1,5 տողահեռավորությամբ Sylfaen տառատեսակով և *.doc կամ *.docx ձևաչափի ֆայլում:

Ամեն մասնակից կարող է ներկայացնել իրարից առանձին մինչև 3 սցենար` յուրաքանչյուրի վրա  նշելով հեղինակի անունը, հեռախոսահամարները և էլ. փոստի հասցեն: Մրցույթին մասնակցողների տարիքային սահմանափակում չկա:

Սցենարներն անհրաժեշտ է ուղարկել razabraham@mail.ru հասցեին` մինչև 2017թ., օգոստոսի 1-ը:

 

Կազմակերպիչներ՝

Հայաստանի ազգային կինոկենտրոն, «Գժուկ» մանկական հումորային կինոհանդես