«ԳԺՈՒԿ» մանկական հանդեսի սյուժեները նկարահանելու մրցույթ

Հայտարարվում է  «ԳԺՈՒԿ» մանկական հանդեսի սյուժեները նկարահանելու մրցույթ։ Նկարահանելու առաջարկ ստանալու համար  ռեժիսորները պետք է  Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացնեն ռեժիսորի մասնագիտության դիպլոմի պատճենը և խաղարկային կատակերգության ժանրում նկարահանած որևէ ռեժիսորական աշխատանք:

Ընտրված աշխատանքների ռեժիսորներին կառաջարկվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ նկարահանել մանկական, կատակերգական, 3-5 րոպեանոց առանձին ֆիլմ «Գժուկ» կինոժողովածուի համար` ըստ սցենարների մրցույթում հաղթած որևէ սյուժեի:

Յուրաքանչյուր ռեժիսոր կարող է ներկայացնել առավելագույնը մինչև 3 աշխատանք` յուրաքանչյուր ֆիլմը  մեկ DVD խտասկավառակի վրա` նշելով հեղինակների (սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր) անունները, ռեժիսորի հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն: Տարիքային սահմանափակում չկա:

Խնդրում ենք, նյութերը ներկայացնել Աշտարակի խճուղի 30 հասցեում գտնվող Հայաստանի ազգային կինոկենտրոն, թիվ 8 սենյակ, «Գժուկ» մանկական հումորային կինոհանդեսի խմբագիր Ռազմիկ Աբրահամյանին` մինչև 2017թ. օգոստոսի 1-ը: 

Կազմակերպիչներ՝

Հայաստանի ազգային կինոկենտրոն, «Գժուկ» մանկական հումորային կինոհանդես