Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը 2019թ.-ի հունվարի 23-ից Ֆրանսիայի կինոթատրոնների էկրաններին է

Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հայաստանի համատեղ արտադրության` 2015-ին նկարահանված կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, մի քանի տարի բուռն փառատոնային կյանքից հետո՝ 2019 թ․ հունվարի 23-ից վերսկսել է ցուցադրությունները Ֆրանսիայի կինոթատրոններում։

Ֆիլմի պաշտոնական վարձույթին նախորդել է լայնածավալ գովազդային արշավը։ Հունվարի 10-ին՝ Լե Պլեսի Ռոբինսոն քաղաքի Ժերար Ֆիլիպ կինոթատրոնում, կայացավ փակ ցուցաադրություն-քննարկում սցենարի հեղինակներ Լևոն Մինասյանի, Էսթեր Մանի, պրոդյուսերներ Գորյուն Ափրիկյանի և Մարի-Կլոդ Արբոդիի մասնակցությամբ։ Հունվարի 18-ին Իլ դը Ֆրանս երկրամասի հայ –ֆրանսիական ասոցիացիան հեռարձակեց ռադիոհաղորդում ֆիլմի պրոդյուսեր՝ Կորյուն Ափրիլյանի և սցենարի հեղինակԼևոն Մինասյանի մասնակցությամբ:
Ֆրանսիայում «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը շատ ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի և կինոքննադատների կողմից։ Իսկ ֆրանսիական մամուլում տեղ են գտել բազմաթիվ հետաքրքիր արձագանքներ :
Նշենք դրանցից մի քանիսը :

«Տելեռամա» (https://www.telerama.fr/…/films/moskvitch,-mon-amour,n59242…) մշակութային շաբաթաթերթն առաջիններից մեկն է անդրադարձել այս ֆիլմին, բնորոշելով այն որպես սենտիմենտալ դրամա և տպագրելով հունվարի 23-ին Նիկոլա Դիդյեի ֆիլմի հակիրճ քննադատականը:

«Լը Մոնդ » թերթը նույնպես հիշատակել է այս ֆիլմը : Հակիրճ բովանդակությունը ներկայացնելուց հետո թերթը նշում է, որ չնայած գծային բեմադրությանը, այս ֆիլմը հումորով է նկարագրում հետխորհրդային ժամանակաշրջանը, իսկ գլխավոր հերոսն էլ գրավիչ է:

«Սինեկոմեդին» էկրաններ բարձրացվող 3 այլ ֆիլմերի հետ մեկտեղ նշել է նաև«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը, բնորոշելով այն որպես տրագիկոմեդիա և տվել է ֆիլմի սեղմագիրն ու հակիրճ տվլայները :

Ֆիլմի ֆրանսիական ցուցադրումների մասին նյութերը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/pg/moskvich.mon.amour/photos/?ref=page_internal

Շուտով, Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը կցուցադրվի նաև հայաստանյան կինոթատրոններում․․․