ceftin dosage for epididymo-orchitis erythromycin tablets 500mg cleocin bad taste in mouth uses of amoxil floxin otic nursing considerations bactrim side effects kidney function

Ամփոփվել են «Իմ Երևանը» մրցույթի արդյունքները

Երևան քաղաքի պատմության թանգարանում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից կազմակերպված «Իմ Երևանը» խորագրով խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի արդյունքները: Մրցույթը նվիրված էր մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

Առաջին մրցանակը շահել են « Թավիշ» (ռեժիսոր՝ Ինեսա Ավանեսովա) և «Քաղաքը ջազ է լսում» (ռեժիսոր՝ Սոնա Մնացականյան) ֆիլմերը: Երկրորդ մրցանակը ստացել է «Երևանյան» ֆիլմը (ռեժիսոր՝ Անի Հակոբյան) և երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է «Ախմախը» ֆիլմը (ռեժիսոր՝ Արամ Ասատրյան):
Մրցանակները հանձնել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:
Քաղաքապետի տեղակալը, կարևորելով նմանատիպ մրցույթների անցկացումը, նշել է, որ սա լավ հնարավորություն է նոր տաղանդների բացահայտման համար:
«Բոլոր մրցանակակիրներին շնորհավորում եմ այս ձեռքբերման համար և մաղթում, որ ձեր հաջողությունները այսքանով չսահմանափակվեն: Գտնվելով ժյուրիի կազմում և լավ ծանոթ լինելով բոլոր աշխատանքներին՝ կարող եմ վստահորեն ասել, որ ռեժիսորներից շատերը Հայաստանը կներկայացնեն նաև միջազգային կինոփառատոներում»,- նշել է Արամ Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցել են հանրապետության բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները՝ իրենց 7-15 րոպե տևողությամբ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերով:
Մրցանակակիրներն արժանացել են նաև դրամական պարգևների և հուշանվերների: Լավագույն ֆիլմերը ներառվելու են «Իմ Երևանը» ֆիլմաշարում, ինչպես նաև ցուցադրվելու են հեռուստաընկերությունների եթերում: