Ամառային արձակուրդը հայկական նոր մուլտերի հերոսների հետ

img_6650361912_13487493_10205044630755536_430350368_n

Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա», «ԿինոՊարկ» և «ՍինեմաՍթար» կինոթատրոնների հետ սկսում է  հայկական նոր մուլտֆիլմերի ծրագիր: Ամառային արձակուրդը՝ հայկական մուլտերի նոր հերոսների զարմանհրաշ ու գունագեղ աշխարհում: Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա», «ԿինոՊարկ» և «ՍինեմաՍթար» կինոթատրոնների հետ սկսում է  հայկական նոր մուլտֆիլմերի ծրագիր:

Ազգային կինոկենտրոնի այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ հաղթահարելու և իրականացնելու երկու շատ կարևոր խնդիրներ. առաջինը`  հայրենական արտադրանքի իրացումը ներքին շուկայում (վարձույթի ձևավորման, դիստրիբյուտորական ընկերությունների կայացմանը և այլն): Եվ երկրոդը՝ երեխաներին  ծանոթացնելու հայկական արտադրության  մերօրյա մուլտֆիլմերին:

Երևանյան կինոթատրոններում հունիսի 20-ից ցուցադրվելիք  մուլտֆիլմերի ցանկը.

Առաջին բաժին՝

1.«Վիշապագորգ»,ռեժ.՝Գայանե Մարտիրոսյան  (2009, 2010, 2012 թթ. 65 րոպե):

Երկրորդ բաժին՝

2.«Սասնա Ծռեր», ռեժ.՝ Արման Մանարյան (70 րոպե):

Երրորդ բաժին՝      65 րոպե

3.«Զարմանադարան»,  ռեժ.՝  Անդրանիկ Թորոսյան ( 2014թ. 3 մաս՝ 11, 8, 7 րոպեներ),

«Գորտը», ռեժ.՝ Անդրանիկ Թորոսյան (2011թ. , 8 րոպե)

«Տարաշխարհիկները», ռեժ.՝ Գայանե Մարտիրոսյան (1991թ., 20րոպե)

«Մի անգամ մի օր», ռեժ.՝ Նաիրա Մուրադյան (2010թ., 11 րոպե)