Մասնագիտական հանձնաժողովի անդամներ

 ՖԻԼՄԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

 

1․ Նազենի Ղարիբյան

     ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Արվեստագիտության դոցենտ,

Գրող, հրապարակախոս-վերլուծաբան:

2 վավերագրական ֆիլմի հեղինակ:

2․Նաիրա Վարդանյան   

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի   մշակութային ծրագրերի

և մոնիթորինգի վարչության  պետի տեղակալ

1990-1995 թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի   «Նյութատեխնիկական ռեսուրսների կառավարում և արտադրության միջոցների մեծածախ առևտրի կազմակերպում» ֆակուլտետում: 1994 թվականից աշխատում է ՀՀ մշակույթի նախարարությունում՝ որպես տնտեսագետ, 2004 թվականից՝ ֆինանսատնտեսագիտական և հաշվա­պահական հաշվառման վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ, 2014 թվականից՝ մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ:  

3․Անետա Երզնկյան 

կինոգետ

4․Արմինե Անդա 

պրոդյուսեր

5․Խանե Պողոսյան

կինոռեժիսոր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ / Վավերագրական ֆիլմի  ռեժիսուրա,  2010-2013թթ․

Ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր – Bars Media վավերագրական ֆիլմերի  ստուդիա, 2014-2018թթ․

8 վավերագրական ֆիլմերի հեղինակ։

6․Սեդա Գրիգորյան

Վավերագրող ռեժիսոր

Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի վավերագրական ֆիլմի    ռեժիսուրայի բաժինը՝ որպես արվետի բակալավր, Մեդիա արտադրության մ      եկամյա կուրս անցել Ֆլորիդայի Նահանգային Համալսարանում (ԱՄՆ) և ավարտել Արևմտյան Լոնդոնի Համալսարանի (Մեծ Բրիտանիա) Կինոարտադրության կուրսը` ստանալով արվեստի մագիստրոսի աստիճան: 2017թ-ին ստեղծել է “Ճանապարհ դեպի տուն” վավերագրական ֆիլմը, որը Կանադայում՝ Տորոնտոյի ՆՈՒՌ միջազգային կինոփառատոնում, արժանացել է լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ մրցանակին, մասնակցել Ոսկե Ծիրան կինոփառատոնին՝ Հայկական համայանապատկեր ծրագրում (2018): 2018-ից Սեդա Գրիգորյանը հանդիսանում է GAIFF Pro կինոյի զարգացման հարթակի ծրագրերի համակարգողն ու C2C տարածաշրջանային համատեղ կինոարտադրության շուկայի ղեկավարը:

7․Վիկտորյա Ալեքսանյան

Պրոդյուսեր, ռեժիսոր

Ուսանել է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի ժուրնալիստիկայի             ֆակուլտետի բաժնում, իսկ 2012թ. ընդունվել Նյու Յորքի՝ Քոլամբիայի համալսարանի           Բարձր արվեստների դպրոց, կինոարտադրության բաժին՝ 2016թ-ին ստանալով  արվեստի մագիստրոսի աստիճան։ Ստեղծել է երկու կարճամետրաժ ֆիլմ, որոնցից՝ «Հոգաբարձուները» 2014թ.-ին            ցուցադրվել է Ոսկե Ծիրան, Արփա, Սանսեթ և Ժնևի միջազգային         կինոփառատոններում և արժանացել Լավագույն Օտար Ֆիլմ մրցանակի Սանսեթի    Միջազգային Կինոփառատոնում։