Դեբյուտային կարճամետրաժ կինոնախագիծ

ՑԱՆԿ

ԴԵԲՅՈՒՏԱՅԻՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ԿԻՆՈՆԱԽԱԳԾԻ

ՓԱԹԵԹՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

I ծրարի պարունակությունը՝

 Կինոսցենար (5 օրինակ՝ անվերնագիր, անհասցե, անանուն, հայերեն, ընթեռնելի, տառատեսակը՝ sylfaen, տառաչափը՝ 12, տողատակը՝ 1, 15)

II ծրարի պարունակությունը ՝  

         Մրցույթի հայտադիմում (ըստ տրվող ձևաթղթի)

  1. Կինոսցենար (հայերեն, 1 օրինակ)
  2. Հեղինակային և էկրանավորման իրավունքները հաստատող փաստաթղթեր (սցենարի, գրական հիմքի վերաբերյալ և այլն )
  3. Բեմադրող ռեժիսորի տեսլականը (պարզաբանումներ սցենարային մտահղացումն էկրանավորելու, բեմականացման ոճի, մեթոդների, եղանակների վերաբերյալ)
  4. Ֆիլմարտադրողի փաստաթղթերը.

ա/ Տեղեկանք հիմնադիրների վերաբերյալ

բ/ Պետական գրանցման վկայականի պատճենը

գ/ Տեղեկանք բանկային հաշիվների առկայության վերաբերյալ

դ/ Տեղեկանք հարկային մարմիններից հնարավոր պարտքերի վերաբերյալ

ե/Տեղեկատվություն կազմակերպության պարտավորությունների (այդ թվում և վարկային) վերաբերյալ

զ/ Կատարած աշխատանքները հավաստող պայմանագրերի կամ հաշիվների, ապրանքագրերի պատճեններ,

է/ Իրականացրած նախորդ աշխատանքների ցանկը՝ ֆիլմագրություն (առկայության դեպքում)

  1. Համատեղ ֆիլմարտադրության պայմանագրեր (առկայության դեպքում)
  2. Ֆիլմի նախագծի զարգացման կամ առաջխաղացման ծրագիրը

ա/ Սինոփսիս

բ/ Հաստատված հեղինակների ֆիլմագրություններն ու կենսագրությունները, անձնագրերի պատճենները

գ/ Մյուս ստեղծագործողների ցանկալի կամ հաստատված ցուցակը, նրանց կենսագրությունները և ֆիլմագրությունները, առկայության դեպքում՝ կնքված պայմանագրերը

դ/ Կինոնախագծի ամփոփ բյուջեն

  1. Ֆիլմի տարածման (դիստրիբուցիայի) նախագիծ
  2. Ֆիլմի նախագծի մանրամասն նախահաշիվը
  3. Ներդրումների նկարագրություն (գումարային և գույքային) (առկայության դեպքում)
  4. Լրացուցիչ նյութեր (առկայության դեպքում):

 Վերոնշյալ փաստաթղթերը պարունակող 2 փակ ծրարները պետք է ներկայացնել

Հայաստանի ազգային կինոկենտրոնի խմբագրական բաժին՝ Երևան, Աշտարակի խճուղի 30 հասցեով:

 Կինոնախագծերի ընդունման վերջնաժամկետը` 20. 04. 2018թ., ժ: 18:00-ն։

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ՝   Հայաստանի ազգային կինոկնետրոնը իրավունք ունի պահանջելու ցանկացած լրացուցիչ փաստաթուղթ:

Բեռնել ձևաթուղթը