Ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման մասնագիտական հանձնաժողովի անդամների հաստատված ցուցակը

Ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսվորման կանոնակարգի   համաձայն  ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի 09.07.2018թ. թիվ 365-Ա հրամանով, հանձնարարվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն  տկն Շ. Միրզախանյանին կազմել և ներկայացնել մասնագիտական հանձնաժողովի անդամների ցանկը, որը կանոնակարգի 17-րդ կետի համաձայն հաստատվելու է նախարարի կողմից։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրինությունը անմիջապես նամակներով դիմել է   Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության,Հայկական ազգային կինոկադեմիայի, Անկախ կինոգործիչների համայնքի (IFCA), Երիտասարադական կինոալիքի, Կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի ղեկավարներին առաջադրելու մեկական  թեկնածուներ։ Կանոնակարգի համաձայն, ցանկում ընդգրկված են լինելու նաև  ՀՀ մշակույթի նախարարության երկու փորձագետներ:

Յուրաքանչյուր կազմակերպություն իր թեկնածուին առաջարկում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված մասնագիտական չափորոշիչներին  համապատասխան:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ մշակույթի նախարարի կողմից հաստատված չափորոշիչները՝

1․Հանձնաժողովի անդամ կարող է դառնալ կինոռեժիսոր կամ պրոդյուսեր, ով նկարահանել է կամ հանդես է եկել որպես պրոդյուսեր.

Առնվազն 1 լիամետրաժ կամ 3 կարճամետրաժ ֆիլմ և արժանացել է առնվազն երեք միջազգային նվաճման (միջազգային մրցանակ և/կամ միջազգային կինոփառատոնների կամ կինոպլատֆորմների պաշտոնական մասնակցություն և/կամ միջազգային դասընթացների մասնակցություն և/կամ միջազգային համագործակցության փորձ և/կամ միջազգային կինոփառատոնի ժյուրիի փորձառություն (առնվազն երկուսը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս):

2.Հանձնաժողովի անդամ կարող է դառնալ կինոգետ կամ կինոքննադատ, ով ունի ներքոհիշյալ չափորոշիչներից առնվազն երեքը․

Միջազգային կինոփառատոնների ծրագրման փորձ և/կամ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ (առնվազն երկուսը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս) և/կամ մասնագիտական հրապարակումներ՝ մամուլում և մասնագիտական հանդեսներում (որոնցից առնվազն 1 միջազգային):

Մասնագիտական հանձնաժողով ձևավորելու համար, Ազգային կինոկենտրոնի տնօրինության կողմից ուղարկված նամակներին արձագանքել և թեկնածու են առաջադրել վերը նշված բոլոր կառույցները՝ բացի Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։ Միության ղեկավարությունը հրաժարվել է մասնագիտական հանձնաժողովում ներկայցուցիչ ունենալուց և մերժել է առաջարկը։ Մյուս  կառույցներից ներկայացվել են մեկական մասնագետ։

Ազգային կինոկենտրոնի տնօրենը նոր գրությամբ նախարարություն է ներկայացրել կառույցների կողմից առաջադրված թեկնածուների անունները, և նաև  տեղեկացրել, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ղեկավարությունը հրաժարվում է թեկանածու առաջադրելու առաջարկից։

Նշենք, որ կանոնակարգի 19-րդ կետի համաձայն, հանձնաժողովը կարող է ձևավորվել եթե նույնիսկ որևէ կառույց հրաժարվում է ներկայացնել թեկնածու, այդ դեպքում նոր թեկնածուի առաջադրումը  վերապահվում է ՀՀ մշակույթի նախարարությանը:

Հավելված

ՀՀ մշակույթի նախարարի

2018 թ. հուլիսի     18   –ի 

N  375       -Ա հրամանի

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ

 ՖԻԼՄԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

1Նազենի Ղարիբյան        ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

2Նաիրա Վարդանյան        ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի                                                         

                                                 մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ

3Անետա Երզնկյան            կինոգետ  (համաձայնությամբ)

4Արմինե Անդա                   պրոդյուսեր (համաձայնությամբ)

5Խանե Պողոսյան                կինոռեժիսոր (համաձայնությամբ)

6Սեդա Գրիգորյան              կինոռեժիսոր  (համաձայնությամբ)

7Վիկտորյա Ալեքսանյան   պրոդյուսեր   (համաձայնությամբ)

 

Նախարարի հարաման

Նախարարի հանձնարարականը

նամակներ կառույցներին

Չափորոշիչները

Կինոկենտրոնի նամակը հանձնաժողովի կազմի մասին