Նոր կանոնակարգ․Կինոնախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման

Հավելված

ՀՀ մշակույթի նախարարի

2018 թ. 09.07.  365-Ա  հրամանի

Հավելված

ՀՀ մշակույթի նախարարի 2018թ. մարտի 17-ի N 116-Ա

հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՖԻԼՄԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կանոնակարգով կարգավորվում են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Կինոկենտրոն) ներկայացվող ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կանոնակարգի համաձայն՝ տվյալ տարվա պետական բյուջեով հաստատված միջոցների շրջանակներում (բացառությամբ՝ պետական պատվերի) մրցութային հիմունքներով ֆինանսավորում հատկացվում է դեբյուտային և ազատ թեմայով նախատեսված ֆիլմի նախագծերի համար:
  3. Կինոկենտրոնը յուրաքանչյուր տարի պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով հայտարարում է մրցույթներ լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմի նախագծերի համար հետևյալ անվանակարգերով`
  • խաղարկային ֆիլմ,
  • վավերագրական ֆիլմ,
  • անիմացիոն ֆիլմ։
  1. Մրցույթներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող, օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) ու ֆիլմի ստեղծման համար պատասխանատվություն ստանձնած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ֆիլմարտադրող):
  2. Մրցույթին ներկայացված ֆիլմի նախագծի հեղինակների ստեղծագործական խմբի (սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր, բեմադրող նկարիչ, ֆիլմի երաժշտության հեղինակ) անդամներից առնվազն երկուսը պետք է հանդիսանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

 

1․ՖԻԼՄԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

  1. Մրցույթի մասին հայտարարության և հրավերի տեքստը հաստատվում է Կինոկենտրոնի տնօրենի կողմից։
  2. Կինոկենտրոնը մրցույթի մասին հայտարարությունը հրապարակում է առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ։
  3. Մրցույթի մասին հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման պայմանների և կարգի մասին:
  4. Կինոկենտրոնի տնօրենի կողմից հաստատված մրցույթի հայտի և նախահաշվի ձևը տեղադրվում են Կինոկենտրոնի պաշտոնական կայքէջում։
  5. Մրցույթի մասին հայտարարությունը պետք է պարունակի՝
  • մրցույթի անվանակարգը,
  • հայտը ներկայացնելու պայմանները` տեղը, ժամկետը,
  • մրցույթի հայտերին ներկայացվող հիմնական պահանջները,
  • հայտերի բացման օրը և ժամը, քննարկման կարգը,
  • այլ տեղեկատվություն՝ Կինոկենտրոնի հայեցողությամբ:
  1. Մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 10 օր առաջ Կինոկենտրոնի կողմից մրցույթի հրավերում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք չեն հանգեցնի մրցույթի հրավերի էական պայմանների փոփոխմանը:
  2. Մրցույթի հայտերը ներկայացվում են հայերեն, տպագիր, համարակալված, ստորագրված, երկու օրինակից, անվանակարգի նշումով փակ ծրարներով, որոնցից մեկում պետք է լինեն սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված բոլոր փաստաթղթերը՝ ուսումնասիրվելու համար, իսկ մյուսում՝ միայն ֆիլմի սցենարը (վավերագրական անվանակարգում մրցույթի ներկայացվելու դեպքում՝ սինոփսիսը, ռեժիսորի տեսլականը), առանց վերնագրի և հեղինակների անունների, հանձնախմբի կողմից ուսումնասիրվելու համար:
  3. Մինչև հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հայտատուներն իրավունք ունեն փոխելու կամ հետ վերցնելու իրենց հայտերը:
  4. Մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը մերժվում են:
  5. Նախկինում պետական աջակցություն ստացած և պայմանագրային պարտավորությունները չկատարած ֆիլմարտադրողների կողմից ֆիլմի նախագծերի հայտեր ներկայացվելու դեպքում դրանք ենթակա են մերժման:
  6. Ներկայացված հայտերը բացվում են մրցույթի մասին հայտարարության մեջ նշված ժամկետում՝ հայտերի բացման նիստում:

 

  • ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով ընթացիկ տարվա հայտերի ուսումնասիրման համար կազմավորվում է 7 հոգուց բաղկացած մասնագիտական հանձնաժողով:
  2. Հանձնաժողովը ձևավորվում է հետևյալ կառույցների՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության,Հայկական ազգային կինոկադեմիայի, Անկախ կինոգործիչների համայնքի (IFCA), Երիտասարադական կինոալիքի, Կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի կողմից առաջադրված  մեկական թեկնածուներից և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության երկու փորձագետներից:

 

  1. Հանձնաժողովը կարող է ձևավորվել եթե նույնիսկ որևէ կառույց հրաժարվում է ներկայացնել թեկնածու, այդ դեպքում նոր թեկնածուի ներկայացնելը  վերապահվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:
  2. Մասնագիտական հանձնաժողովը կազմվում է հետևյալ մասնագետներից 2 կինոռեժիսոր, 2 պրոդյուսեր, 1 կինոգետ-կինոքննադատ:
  3. Յուրաքանչյուր կազմակերպություն իր թեկնածուին առաջարկում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից ներկայացված մասնագիտական չափորոշիչներին համապատասխան:
  4. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, կոլեգիալության սկզբունքով, որն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների մեծամասնությունը։
  5. Հանձնաժողովի անդամները մեկամսյա ժամկետում ուսումնասիրում են հայտերը և գնահատման թերթիկներում 10 բալանոց համակարգով գնահատում են ֆիլմերի նախագծերը:
  6. Մրցույթում ֆիլմի նախագծերը գնահատվում են հետևյալ չափանիշներով`

1) ֆիլմի գեղարվեստական տեսլականը,

2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը,

3) նախագծի իրականացվելիության ներուժը,

4) նախագծի տնտեսական հիմնավորումը,

5) ֆիլմի՝ հասույթ ապահովելու հեռանկարը:

  1. Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա, գնահատման արդյունքների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն:
  2. Գնահատման արդյունքների հիման վրա ընտրված լավագույն 10 նախագծերի հայտատուները հրավիրվում են լսումների /փիչինգ/, որի արդյունքում ընդունվում է որոշում այն ֆիլմի նախագծերի ցանկը հաստատելու մասին, որոնց կարող է հատկացվել պետական ֆինանսավորում։
  3. Մասնագիտական հանձնաժողովի կողմից ֆիլմի նախագծերի վերջնական ցանկն ամփոփելուց հետո ներկայացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն:
  4. Ֆիլմի նախագծերի ցանկը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի կողմից հաստատվելուց հետո մեկ ամսվա ընթացքում կնքվում են պետական աջակցության տրամադրման մասին պայմանագրեր ցանկում ընդգրկված ֆիլմի նախագծերը ներկայացնող ֆիլմարտադրողների և Կինոկենտրոնի միջև:
  5. Պայմանագրերում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, նշվում են համապատասխան ֆիլմի նախագծի անվանումը, իրականացման ժամկետները և պայմանները, ֆինանսավորման չափը, ինչպես նաև հաշվետվություն ներկայացնելու ժամկետները:
  6. Ֆիլմարտադրողի կողմից մրցույթներին ներկայացված մեկից ավելի հայտերի դեպքում տվյալ ֆիլմարտադրողին պետական աջակցություն կարող է տրամադրվել միայն մեկ լիամետրաժ կամ երեք կարճամետրաժ և դեբյուտային ֆիլմերի համար:
  7. Մրցույթների արդյունքների, հատկացված ֆինանսական միջոցների, այդ թվում՝ համատեղ ֆիլմարտադրության դեպքում կողմերի ֆինանսական ներդրումների չափերի և այլ տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները հրապարակվում են Կինոկենտրոնի պաշտոնական կայքէջում:

 

  1. ՖԻԼՄԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
  2. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիլմի նախագծերին պետական բյուջեից ֆինանսավորում հատկացվում է հետևյալ 3 (երեք) փուլերի համար.
  • զարգացման (նախաարտադրության) փուլ,
  • արտադրության փուլ,
  • հետարտադրության փուլ:
  1. Սույն կանոնակարգի 37-րդ կետով սահմանված փուլերի համար հատկացվող ֆինանսավորման չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով՝ համաձայն սույն կանոնակարգի Ձև N 1-ի:
  2. Սեփական միջոցներով իրականացվող ֆիլմարտադրության դեպքում ֆիլմի նախագծերը նույնպես կարող են ներկայացվել մրցույթներին՝ վերջնական ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով:
  3. Ֆիլմի նախագծերի որևէ անվանակարգում հայտերի բացակայության կամ նախատեսված քանակից պակաս թվով հայտեր ներկայացվելու դեպքում՝ պետական բյուջեով նախատեսված, սակայն ներկայացված հայտերի հաստատումից հետո ամբողջությամբ չհատկացված միջոցները բաշխվում է ընդհանուր հիմունքներով` տվյալ տարում ֆիլմի նախագծերի մյուս անվանակարգերում անցկացվող մրցույթների միջև:
  4. Դեբյուտային կինոնախագծերին հատկացվում է պետական ֆինանսավորման տարեկան բյուջեի մինչև 30 տոկոսը:

 

  1. ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

  1. Խաղարկային անվանակարգում զարգացման փուլի ֆինանսավորման համար մրցույթին ներկայացվող ֆիլմի նախագծերը պետք է պարունակեն՝
  • մրցույթի հայտ, որը պետք է պարունակի ֆիլմի նախագծի անվանումը, տեխնիկական չափորոշիչները, հեղինակների ստեղծագործական խմբի, նրանց քաղաքացիության մասին տվյալները, ֆիլմարտադրողների, հայտատուի տվյալները, ինչպես նաև ակնկալվող պետական աջակցության մասին տվյալները,
  • ֆիլմի նախագծի զարգացման ծրագիր, որը ներառում է`

ա. մտահղացման համառոտ նկարագիր (սինոփսիս), ինչն անհրաժեշտ է պատումի հակիրճ բովանդակությանը ծանոթանալու, ֆիլմի գաղափարը և թեման ընկալելու համար,

բ. ռեժիսորի տեսլականը ներկայացնող փաստաթուղթ՝ ֆիլմի սցենարային մտահղացումն էկրանավորելու, այդ թվում՝ բեմականացման ոճի, մեթոդների, եղանակների մասին պատկերացում կազմելու նպատակով,

գ. հեղինակների և դերասանական ստեղծագործական խմբի ցանկալի ցուցակ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի ստեղծագործական խմբում ներգրավված անդամների մասին տեղեկություն ստանալու համար,

դ. հանդիսատեսի թիրախային խմբերի նկարագիր, ինչն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ֆիլմը որ տարիքային և սոցիալական խմբերի հանդիսատեսի համար է նախատեսված,

ե. ֆիլմի նախագծի զարգացման փուլի նախահաշիվ, ինչն անհրաժեշտ է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող ծախսերը գնահատելու համար:

 

  1. Խաղարկային անվանակարգում արտադրության փուլի ֆինանսավորման համար մրցույթներին ներկայացվող ֆիլմի նախագծերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը.
  • մրցույթի մասնակցության հայտ, որը պետք է պարունակի ֆիլմի նախագծերի անվանումը, տեխնիկական չափորոշիչները, հեղինակների ստեղծագործական խմբի, նրանց քաղաքացիության մասին տվյալները, ֆիլմարտադրողների, հայտատուի տվյալները, ինչպես նաև ակնկալվող պետական աջակցության մասին տվյալները,
  • ֆիլմի ամբողջական և ավարտուն սցենար՝ ստեղծվող ֆիլմին ծանոթանալու և գեղարվեստական հատկանիշները գնահատելու նպատակով,
  • սցենարի և գրական հիմքի էկրանավորման մասին հեղինակային ու հարակից իրավունքների հետ կապված ՀՀ օրենքներով և միջազգային նորմերով սահմանված փաստաթղթեր՝ ֆիլմի իրավատերերի իրավունքների հավաստման, ինչպես նաև ֆիլմարտադրության գործընթացում հեղինակային իրավունքների պաշտպանության նպատակով,
  • ռեժիսորի տեսլականը ներկայացնող փաստաթուղթ՝ ֆիլմի սցենարային մտահղացումն էկրանավորելու, այդ թվում՝ բեմականացման ոճի, մեթոդների, եղանակների մասին պատկերացում կազմելու նպատակով,
  • ֆիլմարտադրողի գրանցված (հաշվառված) և գործող լինելու կամ լուծարային գործընթացում չգտնվելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր (ֆիլմարտադրողի հիմնադիրների, բանկային հաշիվների և պարտավորությունների մասին տեղեկանք, պետական գրանցման վկայականի և հարկային հաշվետվությունների պատճեն)՝ սույն կանոնակարգով սահմանված պահանջներին ֆիլմարտադրողի համապատասխանությունը ճշտելու նպատակով,
  • համատեղ ֆիլմարտադրողի(ների) մասին տեղեկություններ (տվյալները, փորձը, ֆիլմագրությունը և այլն) և համատեղ ֆիլմարտադրության պայմանագրեր (առկայության դեպքում)՝ համատեղ ֆիլմարտադրողների կազմը դիտարկելու և հնարավոր ռիսկերը գնահատելու նպատակով,
  • ֆիլմի առաջախաղացման ծրագիր, որը ներառում է՝

ա. մտահղացման համառոտ նկարագիր (սինոփսիս), ինչն անհրաժեշտ է պատումի հակիրճ բովանդակությանը ծանոթանալու, ֆիլմի գաղափարը և թեման ընկալելու համար,

բ. հեղինակների ստեղծագործական խմբի (սցենարի հեղինակի, բեմադրող ռեժիսորի, բեմադրող օպերատորի, ցանկության դեպքում՝ նաև այլ անդամների) կենսագրություններ և ֆիլմագրությունների ցանկ, ինչպես նաև ֆիլմի հեղինակների ստեղծագործական խմբի անդամներից առնվազն 50 տոկոսի ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր, ինչն անհրաժեշտ են ֆիլմի ստեղծագործական խմբում ներգրավված անդամների մասին տեղեկություն ստանալու համար,

գ. դերասանական ստեղծագործական խմբի ցանկալի ցուցակ և (կամ) դերասանների հետ պայմանագրեր (առկայության դեպքում), ինչն անհրաժեշտ է ֆիլմում ներգրավված դերասանական կազմի, մասնավորապես՝ առաջին դերի դերասանների մասին տեղեկություն ստանալու համար,

դ. ֆիլմի համեմատական վերլուծություն արդեն գոյություն ունեցող և հաջողության հասած մինչև 3 (երեք) նմանատիպ ֆիլմերի օրինակով, ինչն անհրաժեշտ է առաջարկվող ֆիլմի նախագծի իրականացվելիության և հաջողության հասնելու ներուժը գնահատելու համար,

ե. հանդիսատեսի թիրախային խմբերի նկարագիր, ինչն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ֆիլմը որ տարիքային և սոցիալական խմբերի հանդիսատեսի համար է նախատեսված,

զ. ֆիլմի նախագծի ամփոփ բյուջե՝ ֆիլմի զարգացման, արտադրության և հետարտադրության գործընթացների տնտեսական հիմնավորման համառոտ նկարագրությամբ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծի ֆինանսական պատկերը գնահատելու համար,

է. ֆիլմի տարածման (դիստրիբուցիայի) նախագիծ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի տարածման շուկան, հեռանկարները և ճանաչման հնարավորությունը գնահատելու նպատակով:

  • ֆիլմի նախագծի նախահաշիվ՝ ծախսերի մանրամասն և ամբողջական ներկայացմամբ, ինչն անհրաժեշտ է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող ծախսերը գնահատելու և ֆիլմարտադրողի օգտին պայմանավորվածություններ և զեղչեր ձեռք բերելու համար,
  • ներդրումների նկարագրություն (որոշված լինելու դեպքում)՝

ա. ֆիլմի նախագծում ֆինանսական ներդրումների ծավալը, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծում ֆինանսական ներդրումների չափը գնահատելու համար,

բ. ֆիլմի նախագծում նյութատեխնիկական ներդրումների ծավալը, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծում նյութատեխնիկական (գույքային) ներդրումների չափը և տեսակները գնահատելու համար:

  1. Խաղարկային անվանակարգում հետարտադրության փուլի ֆինանսավորման համար մրցույթներին ներկայացվող ֆիլմերի նախագծերը պետք է պարունակեն սույն կանոնակարգի 38-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը (առկայության դեպքում), ինչպես նաև՝ նկարահանված նյութը:
  2. Վավերագրական անվանակարգում զարգացման փուլի ֆինանսավորման համար մրցույթին ներկայացվող ֆիլմերի նախագծերը պետք է պարունակեն՝
  • մրցույթի մասնակցության հայտ, որը պետք է պարունակի ֆիլմի նախագծերի անվանումը, տեխնիկական չափորոշիչները, հեղինակների ստեղծագործական խմբի, նրանց քաղաքացիության մասին տվյալները, ֆիլմարտադրողների, հայտատուի տվյալները, ինչպես նաև ակնկալվող պետական աջակցության մասին տվյալները,
  • ֆիլմի նախագծի զարգացման ծրագիր, որը ներառում է`

ա. մտահղացման համառոտ նկարագիրը կամ սինոփսիսը, ինչն անհրաժեշտ է պատումի բովանդակությանը ծանոթանալու, ֆիլմի գաղափարը և թեման ընկալելու համար,

բ. ռեժիսորի տեսլականը ներկայացնող փաստաթուղթ՝ ֆիլմի սցենարային մտահղացումն էկրանավորելու, այդ թվում՝ նկարահանման ոճի, մեթոդների, եղանակների մասին պատկերացում կազմելու նպատակով

գ. հեղինակների և ստեղծագործական խմբի մյուս անդամների ցանկալի ցուցակ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի ստեղծագործական խմբում ներգրավված անդամների մասին տեղեկություն ստանալու համար,

դ. հանդիսատեսի թիրախային խմբերի նկարագիր, ինչն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ֆիլմը որ տարիքային և սոցիալական խմբերի հանդիսատեսի համար է նախատեսված,

ե. ֆիլմի նախագծի զարգացման փուլի նախահաշիվ, ինչն անհրաժեշտ է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող ծախսերը գնահատելու համար:

41.Վավերագրական անվանակարգում արտադրության փուլի ֆինանսավորման համար մրցույթներին ներկայացվող ֆիլմի նախագծերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը.

  • մրցույթի մասնակցության հայտ, որը պետք է պարունակի նախագծի անվանումը, տեխնիկական չափորոշիչները, հեղինակների ստեղծագործական խմբի, նրանց քաղաքացիության մասին տվյալները, ֆիլմարտադրողների, հայտատուի տվյալները, ինչպես նաև ակնկալվող պետական աջակցության մասին տվյալները,
  • սցենարի և գրական հիմքի էկրանավորման մասին հեղինակային ու հարակից իրավունքների հետ կապված ՀՀ օրենքներով և միջազգային նորմերով սահմանված փաստաթղթեր՝ ֆիլմի իրավատերերի իրավունքների հավաստման, ինչպես նաև ֆիլմարտադրության գործընթացում հեղինակային իրավունքների պաշտպանության նպատակով,
  • ռեժիսորի տեսլականը ներկայացնող փաստաթուղթ՝ ֆիլմի սցենարային մտահղացումն էկրանավորելու, այդ թվում՝ նկարահանման ոճի, մեթոդների, եղանակների մասին պատկերացում կազմելու նպատակով,
  • ֆիլմարտադրողի գրանցված (հաշվառված) և գործող լինելու կամ լուծարային գործընթացում չգտնվելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր (ֆիլմարտադրողի հիմնադիրների, բանկային հաշիվների և պարտավորությունների մասին տեղեկանք, պետական գրանցման վկայականի և հարկային հաշվետվությունների պատճեն)՝ սույն կանոնակարգով սահմանված պահանջներին ֆիլմարտադրողի համապատասխանությունը ճշտելու նպատակով,
  • համատեղ ֆիլմարտադրողի(ների) մասին տեղեկություններ (տվյալները, փորձը, ֆիլմագրությունը և այլն) և համատեղ ֆիլմարտադրության պայմանագրեր (առկայության դեպքում)՝ համատեղ ֆիլմարտադրողների կազմը դիտարկելու և հնարավոր ռիսկերը գնահատելու նպատակով,
  • ֆիլմի առաջախաղացման ծրագիր, որը ներառում է՝

ա. մտահղացման համառոտ նկարագիր կամ սինոփսիս, ինչն անհրաժեշտ է պատումի հակիրճ բովանդակությանը ծանոթանալու, ֆիլմի գաղափարը և թեման ընկալելու համար,

բ. հեղինակների ստեղծագործական խմբի (սցենարի հեղինակի, ռեժիսորի, օպերատորի, ցանկության դեպքում՝ նաև այլ անդամների) կենսագրություններ և ֆիլմագրությունների ցանկ, ինչպես նաև նախագծի հեղինակների ստեղծագործական խմբի անդամներից առնվազն 50 տոկոսի` ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր, ինչն անհրաժեշտ են նախագծի ստեղծագործական խմբում ներգրավված անդամների մասին տեղեկություն ստանալու համար,

գ. ֆիլմի համեմատական վերլուծություն արդեն գոյություն ունեցող և հաջողության հասած մինչև 3 (երեք) նմանատիպ ֆիլմերի օրինակով, ինչն անհրաժեշտ է առաջարկվող ֆիլմի նախագծի իրականացվելիության և հաջողության հասնելու ներուժը գնահատելու համար,

դ. հանդիսատեսի թիրախային խմբերի նկարագիր, ինչն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ֆիլմը որ տարիքային և սոցիալական խմբերի հանդիսատեսի համար է նախատեսված,

ե. ֆիլմի նախագծի ամփոփ բյուջե՝ ֆիլմի զարգացման, արտադրության և հետարտադրության գործընթացների տնտեսական հիմնավորման համառոտ նկարագրությամբ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծի ֆինանսական պատկերը գնահատելու համար,

զ. ֆիլմի տարածման (դիստրիբուցիայի) նախագիծ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի տարածման շուկան, հեռանկարները և ճանաչման հնարավորությունը գնահատելու նպատակով:

  • ֆիլմի նախագծի նախահաշիվ՝ ծախսերի մանրամասն և ամբողջական ներկայացմամբ, ինչն անհրաժեշտ է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող ծախսերը գնահատելու և ֆիլմարտադրողի օգտին պայմանավորվածություններ և զեղչեր ձեռք բերելու համար,
  • ներդրումների նկարագրություն (որոշված լինելու դեպքում)՝

ա. ֆիլմի նախագծում ֆինանսական ներդրումների ծավալը, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծում ֆինանսական ներդրումների չափը գնահատելու համար,

բ. ֆիլմի նախագծում նյութատեխնիկական ներդրումների ծավալը, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծում նյութատեխնիկական (գույքային) ներդրումների չափը և տեսակները գնահատելու համար:

42.Վավերագրական անվանակարգում հետարտադրության փուլի ֆինանսավորման համար մրցույթներին ներկայացվող ֆիլմի նախագծերը պետք է պարունակեն սույն կանոնակարգի 41-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը (առկայության դեպքում), ինչպես նաև՝ նկարահանված նյութը:

  1. Անիմացիոն անվանակարգում զարգացման փուլի ֆինանսավորման համար մրցույթին ներկայացվող ֆիլմերի նախագծերը պետք է պարունակեն՝
  • մրցույթի մասնակցության հայտ, որը պետք է պարունակի նախագծի անվանումը, տեխնիկական չափորոշիչները, ֆիլմարտադրողների, հեղինակների, նրանց քաղաքացիության մասին տվյալները, հայտատուի տվյալները, ինչպես նաև ակնկալվող պետական աջակցության մասին տվյալները,
  • նախագծի զարգացման ծրագիր, որը ներառում է`

ա. մտահղացման համառոտ նկարագիր կամ սինոփսիս, ինչն անհրաժեշտ է պատումի բովանդակությանը ծանոթանալու, ֆիլմի գաղափարը և թեման ընկալելու համար,

բ. ռեժիսորի տեսլականը ներկայացնող փաստաթուղթ՝ նախագծի սցենարային մտահղացումն էկրանավորելու, այդ թվում՝ անիմացիոն բեմադրական ոճի, մեթոդների, եղանակների մասին պատկերացում կազմելու նպատակով,

գ. բեմադրող նկարչի տեսլականը ներկայացնող փաստաթուղթ. էսքիզներ, կերպարների նկարագրություն և այլն՝ նախագծի սցենարային մտահղացումն էկրանավորելու, այդ թվում՝ անիմացիոն- նկարչական ոճի, մեթոդների, եղանակների մասին պատկերացում կազմելու նպատակով:

դ. հեղինակների և ցանկալի դերասանների ցուցակ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի ստեղծագործական խմբում ներգրավված անդամների մասին տեղեկություն ստանալու համար,

ե. հանդիսատեսի թիրախային խմբերի նկարագիր, ինչն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ֆիլմը որ տարիքային և սոցիալական խմբերի հանդիսատեսի համար է նախատեսված,

զ. ֆիլմի նախագծի զարգացման փուլի նախահաշիվ, ինչն անհրաժեշտ է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող ծախսերը գնահատելու համար:

  1. Անիմացիոն անվանակարգում արտադրության փուլի ֆինանսավորման համար մրցույթներին ներկայացվող ֆիլմերի նախագծերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը.
  • մրցույթի հայտ, որը պետք է պարունակի ֆիլմի նախագծերի անվանումը, տեխնիկական չափորոշիչները, հեղինակների ստեղծագործական խմբի, նրանց քաղաքացիության մասին տվյալները, ֆիլմարտադրողների, հայտատուի տվյալները, ինչպես նաև ակնկալվող պետական աջակցության մասին տվյալները,
  • ֆիլմի ամբողջական և ավարտուն սցենար՝ ստեղծվող ֆիլմին ծանոթանալու և գեղարվեստական հատկանիշները գնահատելու նպատակով,
  • սցենարի և գրական հիմքի էկրանավորման մասին հեղինակային ու հարակից իրավունքների հետ կապված ՀՀ օրենքներով և միջազգային նորմերով սահմանված փաստաթղթեր՝ ֆիլմի իրավատերերի իրավունքների հավաստման, ինչպես նաև ֆիլմարտադրության գործընթացում հեղինակային իրավունքների պաշտպանության նպատակով,
  • ռեժիսորի տեսլականը ներկայացնող փաստաթուղթ՝ ֆիլմի սցենարային մտահղացումն էկրանավորելու, այդ թվում՝ անիմացիոն բեմադրական ոճի, մեթոդների, եղանակների մասին պատկերացում կազմելու նպատակով,
  • բեմադրող նկարչի տեսլականը ներկայացնող փաստաթուղթ. էսքիզներ, կերպարների նկարագրություն և այլն՝ նախագծի սցենարային մտահղացումն էկրանավորելու, այդ թվում՝ անիմացիոն- նկարչական ոճի, մեթոդների, եղանակների մասին պատկերացում կազմելու նպատակով:
  • ֆիլմարտադրողի գրանցված (հաշվառված) և գործող լինելու կամ լուծարային գործընթացում չգտնվելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր (ֆիլմարտադրողի հիմնադիրների, բանկային հաշիվների և պարտավորությունների մասին տեղեկանք, պետական գրանցման վկայականի և հարկային հաշվետվությունների պատճեն)՝ սույն կանոնակարգով սահմանված պահանջներին ֆիլմարտադրողի համապատասխանությունը ճշտելու նպատակով,
  • համատեղ ֆիլմարտադրողի(ների) մասին տեղեկություններ (տվյալները, փորձը, ֆիլմագրությունը և այլն) և համատեղ ֆիլմարտադրության պայմանագրեր (առկայության դեպքում)՝ համատեղ ֆիլմարտադրողների կազմը դիտարկելու և հնարավոր ռիսկերը գնահատելու նպատակով,
  • ֆիլմի առաջախաղացման ծրագիր, որը ներառում է՝

ա. մտահղացման համառոտ նկարագիր կամ սինոփսիս, ինչն անհրաժեշտ է պատումի հակիրճ բովանդակությանը ծանոթանալու, ֆիլմի գաղափարը և թեման ընկալելու համար,

բ. գործողությունների հաջորդական կադրավորում՝ ըստ տեսարանների (սթորիբոարդ),

գ. կերպարների նկարագրություն (հիմնական կերպարների բնութագիրը, տարիքը, արտաքին տվյալները, մտածողության ու վարքագծի տեսակը),

դ. հեղինակների ստեղծագործական խմբի (սցենարի հեղինակի, բեմադրող ռեժիսորի, բեմադրող նկարչի, երաժշտության հեղինակի, ցանկության դեպքում նաև այլ անդամների) կենսագրություններ և ֆիլմագրությունների ցանկ, ինչպես նաև ֆիլմի հեղինակների ստեղծագործական խմբի անդամներից առնվազն 50 տոկոսի` ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր, ինչն անհրաժեշտ են ֆիլմի ստեղծագործական խմբում ներգրավված անդամների մասին տեղեկություն ստանալու համար,

ե. դերասանական ստեղծագործական խմբի ցանկալի ցուցակ (առկայության դեպքում)  և (կամ) դերասանների հետ պայմանագրեր (առկայության դեպքում), ինչն անհրաժեշտ է ֆիլմում ներգրավված դերասանական կազմի, մասնավորապես՝ առաջին դերի դերասանների մասին տեղեկություն ստանալու համար,

զ. ֆիլմի համեմատական վերլուծություն արդեն գոյություն ունեցող և հաջողության հասած մինչև 3 (երեք) նմանատիպ ֆիլմերի օրինակով, ինչն անհրաժեշտ է առաջարկվող ֆիլմի նախագծի իրականացվելիության և հաջողության հասնելու ներուժը գնահատելու համար,

է. հանդիսատեսի թիրախային խմբերի նկարագիր, ինչն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ֆիլմը որ տարիքային և սոցիալական խմբերի հանդիսատեսի համար է նախատեսված,

ը. ֆիլմի նախագծի ամփոփ բյուջե՝ ֆիլմի զարգացման, արտադրության և հետարտադրության գործընթացների տնտեսական հիմնավորման համառոտ նկարագրությամբ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծի ֆինանսական պատկերը գնահատելու համար,

թ. ֆիլմի տարածման (դիստրիբուցիայի) նախագիծ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի տարածման շուկան, հեռանկարները և ճանաչման հնարավորությունը գնահատելու նպատակով,

  • ֆիլմի նախագծի նախահաշիվ՝ ծախսերի մանրամասն և ամբողջական ներկայացմամբ, ինչն անհրաժեշտ է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող ծախսերը գնահատելու և ֆիլմարտադրողի օգտին պայմանավորվածություններ և զեղչեր ձեռք բերելու համար,
  • ներդրումների նկարագրություն (որոշված լինելու դեպքում)՝

ա. ֆիլմի նախագծում ֆինանսական ներդրումների ծավալը, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծում ֆինանսական ներդրումների չափը գնահատելու համար,

բ. ֆիլմի նախագծում նյութատեխնիկական ներդրումների ծավալը, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծում նյութատեխնիկական (գույքային) ներդրումների չափը և տեսակները գնահատելու համար:

  1. Անիմացիոն անվանակարգում հետարտադրության փուլի ֆինանսավորման համար մրցույթներին ներկայացվող ֆիլմի նախագծերը պետք է պարունակեն սույն կանոնակարգի 44-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը (առկայության դեպքում), ինչպես նաև՝ նկարահանված նյութը:

Ձև 1

խաղարկային

անիմացիա