Կինոհայտեր

img_2214983490_kino

Հայաստանի ազգային կինոկենտրոնի հայտերի ընդունման կանոնակարգը

1.            Հայտերի ընդունում`
մինչև  մայիսի 30-ը:
2.            Հայտերի ուսումնասիրում, սցենարների քննարկում`
հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ը:
3.            Նկարահանվելիք կինոնախագծերի հաստատում`
հոկտեմբերի 1- նոյեմբերի 15-ը:

 

Կինոնախագծի հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ  փաստաթղթերի ցանկը

1.            Հայտ
2.            Սցենար (5 օրինակ, դյուրընթեռնելի տառատեսակով, հայերեն),
3.            Սինոփսիս
4.            Բեմադրող ռեժիսորի հակիրճ էքսպլիկացիան,
5.            Բեմադրող  ռեժիսորի և սցենարի հեղինակի կենսագրություններն ու ֆիլմագրությունները,
6.            Նախագծի նախահաշիվը,
7.            Նախագծի ֆինանսավորման աղբյուրները,
8.            Նախագծի օրացուցային – բեմադրական պլանը,
9.            Նախագծի սցենարի հեղինակային իրավունքները հաստատող    փաստաթուղթը, 

 

Ծանոթություն`             Նյութերը պետք է ներկայացվեն տպագիր և էլեկտրոնային:

 

Բեռնել հայտը