Անիմացիոն կինոնախագծեր

img_2214983490_kino

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

անիմացիոն կինոնախագծերի փաթեթներ ընդունելու և հաստատելու

  1. Հայաստանի ազգային կինոկենտրոնը ընդունում է հայտեր` կինոնախագծերի արտադրությանը պետական ֆինանսավորմամբ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
  2. Կինոնախագծի հայտերն ընդունվում են ըստ արտադրության ծրագրերի (լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային և անիմացիոն ֆիլմերի), պահանջվող փաստաթղթերի նախօրոք հաստատված ցանկի (Հավելված 1) և հայտի ձևաթղթերի (Հավելվածներ 3: 4: 5 ):
  3. Կինոնախագծերի փաթեթները ընդունվում, քննարկվում և հաստատվում են ըստ նախօրոք սահմանված ժամանակացույցի (Հավելված 2):
  4. Կինոնախագծի փաթեթն իր մեջ ընդգրկում է մանրամասն տեղեկություններ և համապատասխան փաստաթղթեր հեղինակային իրավունքի հարցերի, կինոնախագծի ստեղծագործական – գեղարվեստական արժանիքների ու բեմադրական, ոճական առանձնահատկությունների, ապագա ֆիլմի ֆինանսավորման, արտադրակազմակերպչական աշխատանքների, ստեղծագործական ու տեխնիկական աշխատակազմի կենսագրական և կինոարտադրության մեջ փորձառնության (պրոդյուսերական, դրամատուրգիական, բեմադրական, դերասանական փորձ և այլն), անհատ ստեղծագործողի կամ պրոդյուսերական կազմակերպության ինքնության (անձանգրի պատճեն, արտադրող, համագործակցող կամ պրոդյուսերական կազմակերպությունների պետական կամ մասնավոր գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) վերաբերյալ:
  5. Հայտեր ընդունվում են ինչպես որոշակի փորձառնություն ունեցող կինոպրոդյուսերներից, ովքեր ունեն ստեղծագործական, ֆինանսական և կազմակերպչական որոշակի հնարավորություններ ու աշխատակազմ, այնպես էլ` անհատ անձանցից ու ստեղծագործողներից, ովքեր կարող են ներկայացնել կինոնախագծի, համապատասխան փաստաթղթերով համալրված, ամբողջական փաթեթ և բավարարել աջակցություն ստանալու համար պահանջվող պայմանները:
  6. Փաստաթղթերն ընդունվում են և՛ տպագիր և՛ էլեկտրոնային տեսքով։
  7. Հայտեր ընդունվում են բոլոր տեսակի, թեմաների ու ժանրերի կինոստեղծագործությունների արտադրությանն աջակցելու համար:
  8. Հայտերը խմբավորվում են ըստ կինոստեղծագործության տեսակների (խաղարկային, անիմացիոն, վավերագրական և այլն), պատումի թեմաների (սոցիալական դրամա, հոգեբանական դրամա, մելոդրամա և այլն), գործողությունների ծավալման պատմական ժամանակաշրջանների (պատմական, ժամանակակից և այլն), ժանրերի (կատակերգություն, ողբերգություն, մարտաֆիլմ և այլն), տևողությունների (լիամետրաժ, կարճամետրաժ), հանդիսատեսի տարիքային առանձնահատկությունների (մանկական և այլն) և ըստ ռեժիսորի մասնագիտացման կարգավիճակի (փորձառու, ուսանող, սկսնակ և այլն):
  9. Կինոնախագծերի հայտերը գրանցվում, խմբավորվում և պահպանվում են խմբագրական բաժնում:
  10. Որոշված թեմաների ու ժանրերի շրջանակներում և խմբագրական բաժնի առանձնացրած յուրաքանչյուր կինոնախագծի համար սցենարի հիման վրա կազմվում է մասնագիտական նախահաշիվ, անհրաժեշտության դեպքում հեղինակների հետ տարվում են համապատասխան մասնագիտական, խմբագրական աշխատանքներ, խմբագրական աշխատանքների ավարտից հետո յուրաքանչյուր կինոնախագծի վերաբերյալ կազմվում է ամփոփ տեղեկույթ և նախահաշվի հետ ավելացվում է կինոնախագծի փաթեթին:
  11. Առանձնացված կինոնախագծերը ներկայացվում են կինոկենտրոնի Գեղարվեստական խորհրդի քննարկմանը:
  12. Գեղարվեստական խորհուրդը ուսումնասիրում է իրեն ներկայացված կինոնախագծերը և քննարկում:
  13. Գեղարվեստական խորհրդի ընդունած կինոնախագծերը ուղարկվում են ՀՀ մշակույթի նախարարություն` հաստատման և ըստ այդմ` իջեցվելու արտադրություն, որի համար Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքվում են համապատասխան պայմանագրեր:

 

Հավելված 1

 ՑԱՆԿ

Անիմացիոն կինոնախագծի փաթեթում ընդգրկվող փաստաթղթերի

  1. Հայտ (ըստ տրվող ձևաթղթի)
  1. Կինոսցենար (հայերեն, 7 օրինակ)
  2. Սինոփսիս
  3. Բեմադրող ռեժիսորի տեսլականը (բեմադրական պարզաբանումներ կինոսցենարի իրականացման վերաբերյալ)
  4. Կինոնախագծի իրականացման ծախսերի նախահաշիվը
  5. Կինոնախագծի ֆինանսավորման աղբյուրների առկայությունը հաստատող պաշտոնական փաստաթղթեր (պայմանագիր, նախնական համաձայնագիր և այլն)
  6. Հեղինակային և էկրանավորման իրավունքները հաստատող փաստաթղթեր (սցենարի, գրական հիմքի վերաբերյալ և այլն )
  7.  Պրոդյուսերի, սցենարի հեղինակի և բեմադրող ռեժիսորի ֆիլմագրություններն ու կենսագրությունները
  8. Լրացուցիչ նյութեր:

 

Վերոնշյալ փաստաթղթերը պարունակող ամբողջական փաթեթը պետք է ներկայացնել

Հայաստանի ազգային կինոկենտրոնի խմբագրական բաժին, Երևան, Աշտարակի խճուղի 30 հասցեով:

Հեռ. 34 87 87; 35 78 78

 Հավելված 2

 

Կինոնախագծի հայտերի ընդունման և հաստատման ժամկետները

 

  1. Կինոնախագծերի փաթեթների ընդունման վերջնաժամկետը`

           մայիսի 30։

  1. Կինոնախագծերի ուսումնասիրում և սցենարների քննարկում՝

           հունիս – հոկտեմբեր։

  1. Նկարահանվելիք կինոնախագծերի հաստատման վերջնաժամկետը՝

           նոյեմբերի 15։

  1. Կինոնախագծերի հեղինակներին արդյունքների մասին տեղեկացման

վերջնաժամկետը`    դեկտեմբերի 15։

Բեռնել հայտը