duricef photo ceftin to treath meningitus suprax injection floxin otic for k8ds what is chloromycetin eye drops used for erythromycin filmtab

Կանոնակարգ-2018

Ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսվորման կանոնակարգի   համաձայն  ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի 09.07.2018թ. թիվ 365-Ա հրամանով, հանձնարարվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն  տկն Շ. Միրզախանյանին կազմել և ներկայացնել մասնագիտական հանձնաժողովի անդամների ցանկը, որը կանոնակարգի 17-րդ կետի համաձայն հաստատվելու է նախարարի կողմից։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրինությունը անմիջապես նամակներով դիմել է   Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության,Հայկական ազգային կինոկադեմիայի, Անկախ կինոգործիչների համայնքի (IFCA), Երիտասարադական կինոալիքի, Կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի ղեկավարներին առաջադրելու մեկական  թեկնածուներ։ Կանոնակարգի համաձայն, ցանկում ընդգրկված են լինելու նաև  ՀՀ մշակույթի նախարարության երկու փորձագետներ:

Յուրաքանչյուր կազմակերպություն իր թեկնածուին առաջարկում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված մասնագիտական չափորոշիչներին  համապատասխան:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ մշակույթի նախարարի կողմից հաստատված չափորոշիչները՝

1․Հանձնաժողովի անդամ կարող է դառնալ կինոռեժիսոր կամ պրոդյուսեր, ով նկարահանել է կամ հանդես է եկել որպես պրոդյուսեր.

Առնվազն 1 լիամետրաժ կամ 3 կարճամետրաժ ֆիլմ և արժանացել է առնվազն երեք միջազգային նվաճման (միջազգային մրցանակ և/կամ միջազգային կինոփառատոնների կամ կինոպլատֆորմների պաշտոնական մասնակցություն և/կամ միջազգային դասընթացների մասնակցություն և/կամ միջազգային համագործակցության փորձ և/կամ միջազգային կինոփառատոնի ժյուրիի փորձառություն (առնվազն երկուսը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս):

2.Հանձնաժողովի անդամ կարող է դառնալ կինոգետ կամ կինոքննադատ, ով ունի ներքոհիշյալ չափորոշիչներից առնվազն երեքը․

Միջազգային կինոփառատոնների ծրագրման փորձ և/կամ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ (առնվազն երկուսը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս) և/կամ մասնագիտական հրապարակումներ՝ մամուլում և մասնագիտական հանդեսներում (որոնցից առնվազն 1 միջազգային):

Մասնագիտական հանձնաժողով ձևավորելու համար, Ազգային կինոկենտրոնի տնօրինության կողմից ուղարկված նամակներին արձագանքել և թեկնածու են առաջադրել վերը նշված բոլոր կառույցները՝ բացի Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։ Միության ղեկավարությունը հրաժարվել է մասնագիտական հանձնաժողովում ներկայցուցիչ ունենալուց և մերժել է առաջարկը։ Մյուս  կառույցներից ներկայացվել են մեկական մասնագետ։

Ազգային կինոկենտրոնի տնօրենը նոր գրությամբ նախարարություն է ներկայացրել կառույցների կողմից առաջադրված թեկնածուների անունները, և նաև  տեղեկացրել, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ղեկավարությունը հրաժարվում է թեկանածու առաջադրելու առաջարկից։

Նշենք, որ կանոնակարգի 19-րդ կետի համաձայն, հանձնաժողովը կարող է ձևավորվել եթե նույնիսկ որևէ կառույց հրաժարվում է ներկայացնել թեկնածու, այդ դեպքում նոր թեկնածուի առաջադրումը  վերապահվում է ՀՀ մշակույթի նախարարությանը:

Հավելված

ՀՀ մշակույթի նախարարի

2018 թ. հուլիսի     18   –ի 

N  375       -Ա հրամանի

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ

 ՖԻԼՄԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

1․ Նազենի Ղարիբյան        ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

2Նաիրա Վարդանյան        ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի                                                         

                                                 մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ

3Անետա Երզնկյան            կինոգետ  (համաձայնությամբ)

4Արմինե Անդա                   պրոդյուսեր (համաձայնությամբ)

5Խանե Պողոսյան                կինոռեժիսոր (համաձայնությամբ)

6Սեդա Գրիգորյան              կինոռեժիսոր  (համաձայնությամբ)

7Վիկտորյա Ալեքսանյան   պրոդյուսեր   (համաձայնությամբ)

 

Կանոնակարգ-2018

Նախարարի հարաման

Նախարարի հանձնարարականը

նամակներ կառույցներին

Չափորոշիչները

Կինոկենտրոնի նամակը հանձնաժողովի կազմի մասին