Կանոնակարգ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՖԻԼՄԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կանոնակարգով կարգավորվում են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Կինոկենտրոն) ներկայացվող ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կանոնակարգի համաձայն՝ տվյալ տարվա պետական բյուջեով հաստատված միջոցների շրջանակներում (բացառությամբ՝ պետական պատվերի) մրցութային հիմունքներով ֆինանսավորում հատկացվում է դեբյուտային և ազատ թեմայով նախատեսված ֆիլմի նախագծերի համար:
  3. Կինոկենտրոնը յուրաքանչյուր տարի պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով հայտարարում է մրցույթներ լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմի նախագծերի համար հետևյալ անվանակարգերով`
  • խաղարկային ֆիլմ,
  • վավերագրական ֆիլմ,
  • անիմացիոն ֆիլմ։
  1. Մրցույթներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող, օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) ու ֆիլմի ստեղծման համար պատասխանատվություն ստանձնած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ֆիլմարտադրող):
  2. Մրցույթին ներկայացված ֆիլմի նախագծի հեղինակների ստեղծագործական խմբի (սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր, բեմադրող նկարիչ, ֆիլմի երաժշտության հեղինակ) անդամներից առնվազն երկուսը պետք է հանդիսանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

 

  1. ՖԻԼՄԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

  1. Մրցույթի մասին հայտարարության և հրավերի տեքստը հաստատվում է Կինոկենտրոնի տնօրենի կողմից։
  2. Կինոկենտրոնը մրցույթի մասին հայտարարությունը հրապարակում է առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ։
  3. Մրցույթի մասին հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման պայմանների և կարգի մասին:
  4. Կինոկենտրոնի տնօրենի կողմից հաստատված մրցույթի հայտի և նախահաշվի ձևը տեղադրվում են Կինոկենտրոնի պաշտոնական կայքէջում։
  5. Մրցույթի մասին հայտարարությունը պետք է պարունակի՝
  • մրցույթի անվանակարգը,
  • հայտը ներկայացնելու պայմանները` տեղը, ժամկետը,
  • մրցույթի հայտերին ներկայացվող հիմնական պահանջները,
  • հայտերի բացման օրը և ժամը, քննարկման կարգը,
  • այլ տեղեկատվություն՝ Կինոկենտրոնի հայեցողությամբ:
  1. Մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 10 օր առաջ Կինոկենտրոնի կողմից մրցույթի հրավերում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք չեն հանգեցնի մրցույթի հրավերի էական պայմանների փոփոխմանը:
  2. Մրցույթի հայտերը ներկայացվում են հայերեն, տպագիր, համարակալված, ստորագրված, երկու օրինակից, անվանակարգի նշումով փակ ծրարներով, որոնցից մեկում պետք է լինեն սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված բոլոր փաստաթղթերը՝ տեխնիկական փորձագիտական խմբի կողմից ուսումնասիրվելու համար, իսկ մյուսում՝ միայն ֆիլմի սցենարը (վավերագրական անվանակարգում մրցույթի ներկայացվելու դեպքում՝ սինոփսիսը, ռեժիսորի տեսլականը), առանց վերնագրի և հեղինակների անունների, գեղարվեստական ստեղծագործական խմբի կողմից ուսումնասիրվելու համար:
  3. Մինչև հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հայտատուներն իրավունք ունեն փոխելու կամ հետ վերցնելու իրենց հայտերը:
  4. Մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը մերժվում են:
  5. Նախկինում պետական աջակցություն ստացած և պայմանագրային պարտավորությունները չկատարած ֆիլմարտադրողների կողմից ֆիլմի նախագծերի հայտեր ներկայացվելու դեպքում դրանք ենթակա են մերժման:
  6. Ներկայացված հայտերը բացվում են մրցույթի մասին հայտարարության մեջ նշված ժամկետում՝ հայտերի բացման նիստում:

 

  • ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  1. Մինչև հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով կազմավորվում է յուրաքանչյուր անվանակարգի համար անցկացվելիք մրցույթի` տեխնիկական փորձագիտական և գեղարվեստական ստեղծագործական խմբերից բաղկացած հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և նշանակվում է նախագահ:
  2. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, կոլեգիալության սկզբունքով, որն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը։
  3. Հանձնաժողովի՝ առնվազն 5 անդամից բաղկացած տեխնիկական փորձագիտական խմբի թեկնածուները առաջադրվում են Կինոկենտրոնի տնօրենի կողմից։
  4. Հանձնաժողովի՝ 5 անդամից բաղկացած գեղարվեստական ստեղծագործական խմբի թեկնածուները առաջադրվում են Կինոկենտրոնի կողմից անցկացվող վիճակահանության միջոցով։
  5. Վիճակահանության անցկացման մասին հայտարարությունը հրապարակվում է Կինոկենտրոնի պաշտոնական կայքէջում՝ նշելով գեղարվեստական ստեղծագործական խմբի թեկնածուների ներկայացման կարգը, ժամկետները, վիճակահանության անցկացման օրը, ժամը և տեղը:
  6. Յուրաքանչյուր անվանակարգում անցկացվող մրցույթի գեղարվեստական ստեղծագործական խմբի անդամների ընտրության վիճակահանությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով Կինոկենտրոնի տնօրենի հրամանով ստեղծվում է 3 անձից բաղկացած խորհուրդ:
  7. Վիճակահանության անցկացման մասին հայտարարությամբ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, Հայկական ազգային կինոակադեմիան, Հայաստանի գրողների միությունը, Հայաստանի նկարիչների միությունը ստորագրված և կնքված առանձին ծրարներով խորհրդին են ներկայացնում 3-5 թեկնածուների անուն-ազգանունների նշումով ձևաթղթեր՝ յուրաքանչյուր անվանակարգի մրցույթի գեղարվեստական ստեղծագործական խմբի 1 (մեկ) անդամ ընտրելու նպատակով։
  8. Վիճակահանության անցկացման մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում խորհուրդը հրավիրում է բաց նիստ, որին հրավիրվում են նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ (նիստը կարող է հեռարձակվել նաև համացանցային ուղիղ եթերով):
  9. Հրավիրված նիստում խորհրդի անդամները բացում են ներկայացված փակ ծրարները` յուրաքանչյուր առանձին մրցույթի մասով, դուրս են բերում ներկայացված թեկնածուների անուն-ազգանուններով ձևաթղթերը, ծալում են նույն տեսքով և գցում են յուրաքանչյուր անվանակարգի համար առանձնացված վիճակահանության թափանցիկ տուփերի մեջ:
  10. Յուրաքանչյուր մարմնի համար նախատեսված վիճակահանության տուփերից դուրս են բերվում մեկական ձևաթղթեր՝ մնացածը թողնելով տուփերի մեջ մինչև վիճակահանության ավարտը:
  11. Տեխնիկական փորձագիտական խմբի անդամները մեկամսյա ժամկետում գնահատում են ֆիլմի նախագծերի իրավական և ֆինանսական հիմքերը, ինչպես նաև փաթեթների ամբողջականությունը և դրանցում առկա փաստաթղթերի համապատասխանությունը սույն կանոնակարգի 5-րդ գլխով նախատեսված պահանջներին՝ Կինոկենտրոնի տնօրենի կողմից հաստատված գնահատման թերթիկներում համապատասխան նշում կատարելու միջոցով:
  12. Գեղարվեստական ստեղծագործական խմբի անդամները մեկամսյա ժամկետում գնահատում են բացառապես ֆիլմի նախագծերի գեղարվեստական հատկանիշները (սցենար, սցենարական նյութ և այլն)՝ Կինոկենտրոնի տնօրենի կողմից հաստատված գնահատման թերթիկներում 10 բալանոց համակարգով համապատասխան գնահատական դնելու միջոցով:
  13. Մրցույթում ֆիլմի նախագծերը գնահատվում են հետևյալ չափանիշներով`
  • ֆիլմի գեղագիտական արժեքը,
  • ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը,
  • նախագծի իրականացվելիության ներուժը,
  • նախագծի տնտեսական հիմնավորումը,
  • ֆիլմի՝ հասույթ ապահովելու հեռանկարը:
  1. Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա, գնահատման արդյունքների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք։
  2. Գնահատման արդյունքների հիման վրա ընտրված լավագույն 10 նախագծերի հայտատուները հրավիրվում են լսումների, որի արդյունքում ընդունվում է որոշում այն ֆիլմի նախագծերի ցանկը հաստատելու մասին, որոնց կարող է հատկացվել պետական ֆինանսավորում։
  3. Ցանկում ներառված ֆիլմի նախագծերի ֆինանսավորման չափը հաստատվում է Կինոկենտրոնի տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի կողմից և ներկայացում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն, որը հաստատվում կամ մերժվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի կողմից։
  4. Ֆիլմի նախագծերի վերջնական ցանկը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի կողմից հաստատվելուց հետո մեկ ամսվա ընթացքում կնքվում են պետական աջակցության տրամադրման մասին պայմանագրեր ցանկում ընդգրկված ֆիլմի նախագծերը ներկայացնող ֆիլմարտադրողների և Կինոկենտրոնի միջև:
  5. Պայմանագրերում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, նշվում են համապատասխան ֆիլմի նախագծի անվանումը, իրականացման ժամկետները և պայմանները, ֆինանսավորման չափը, ինչպես նաև հաշվետվություն ներկայացնելու ժամկետները:
  6. Ֆիլմարտադրողի կողմից մրցույթներին ներկայացված մեկից ավելի հայտերի դեպքում տվյալ ֆիլմարտադրողին պետական աջակցություն կարող է տրամադրվել միայն մեկ հայտի համար:
  7. Մրցույթների արդյունքների, հատկացված ֆինանսական միջոցների, այդ թվում՝ համատեղ ֆիլմարտադրության դեպքում կողմերի ֆինանսական ներդրումների չափերի և այլ տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները հրապարակվում են Կինոկենտրոնի պաշտոնական կայքէջում:

 

  1. ՖԻԼՄԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիլմի նախագծերին պետական բյուջեից ֆինանսավորում հատկացվում է հետևյալ 3 (երեք) փուլերի համար.
  • զարգացման (նախաարտադրության) փուլ,
  • արտադրության փուլ,
  • հետարտադրության փուլ:
  1. Սույն կանոնակարգի 37-րդ կետով սահմանված փուլերի համար հատկացվող ֆինանսավորման չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով՝ համաձայն սույն կանոնակարգի Ձև N 1-ի:
  2. Սեփական միջոցներով իրականացվող ֆիլմարտադրության դեպքում ֆիլմի նախագծերը նույնպես կարող են ներկայացվել մրցույթներին՝ վերջնական ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով:
  3. Ֆիլմի նախագծերի որևէ անվանակարգում հայտերի բացակայության կամ նախատեսված քանակից պակաս թվով հայտեր ներկայացվելու դեպքում՝ պետական բյուջեով նախատեսված, սակայն ներկայացված հայտերի հաստատումից հետո ամբողջությամբ չհատկացված միջոցները բաշխվում է ընդհանուր հիմունքներով` տվյալ տարում ֆիլմի նախագծերի մյուս անվանակարգերում անցկացվող մրցույթների միջև:

 

  1. ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

  1. Խաղարկային անվանակարգում զարգացման փուլի ֆինանսավորման համար մրցույթին ներկայացվող ֆիլմի նախագծերը պետք է պարունակեն՝
  • մրցույթի հայտ, որը պետք է պարունակի ֆիլմի նախագծի անվանումը, տեխնիկական չափորոշիչները, հեղինակների ստեղծագործական խմբի, նրանց քաղաքացիության մասին տվյալները, ֆիլմարտադրողների, հայտատուի տվյալները, ինչպես նաև ակնկալվող պետական աջակցության մասին տվյալները,
  • ֆիլմի նախագծի զարգացման ծրագիր, որը ներառում է`

ա. մտահղացման համառոտ նկարագիր (սինոփսիս), ինչն անհրաժեշտ է պատումի հակիրճ բովանդակությանը ծանոթանալու, ֆիլմի գաղափարը և թեման ընկալելու համար,

բ. ռեժիսորի տեսլականը ներկայացնող փաստաթուղթ՝ ֆիլմի սցենարային մտահղացումն էկրանավորելու, այդ թվում՝ բեմականացման ոճի, մեթոդների, եղանակների մասին պատկերացում կազմելու նպատակով,

գ. հեղինակների և դերասանական ստեղծագործական խմբի ցանկալի ցուցակ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի ստեղծագործական խմբում ներգրավված անդամների մասին տեղեկություն ստանալու համար,

դ. հանդիսատեսի թիրախային խմբերի նկարագիր, ինչն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ֆիլմը որ տարիքային և սոցիալական խմբերի հանդիսատեսի համար է նախատեսված,

ե. ֆիլմի նախագծի զարգացման նախահաշիվ, ինչն անհրաժեշտ է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող ծախսերը գնահատելու համար:

  1. Խաղարկային անվանակարգում արտադրության փուլի ֆինանսավորման համար մրցույթներին ներկայացվող ֆիլմի նախագծերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը.
  • մրցույթի հայտ, որը պետք է պարունակի ֆիլմի նախագծերի անվանումը, տեխնիկական չափորոշիչները, հեղինակների ստեղծագործական խմբի, նրանց քաղաքացիության մասին տվյալները, ֆիլմարտադրողների, հայտատուի տվյալները, ինչպես նաև ակնկալվող պետական աջակցության մասին տվյալները,
  • ֆիլմի ամբողջական և ավարտուն սցենար՝ ստեղծվող ֆիլմին ծանոթանալու և գեղարվեստական հատկանիշները գնահատելու նպատակով,
  • սցենարի և գրական հիմքի էկրանավորման մասին հեղինակային ու հարակից իրավունքների հետ կապված ՀՀ օրենքներով և միջազգային նորմերով սահմանված փաստաթղթեր՝ ֆիլմի իրավատերերի իրավունքների հավաստման, ինչպես նաև ֆիլմարտադրության գործընթացում հեղինակային իրավունքների պաշտպանության նպատակով,
  • ռեժիսորի տեսլականը ներկայացնող փաստաթուղթ՝ ֆիլմի սցենարային մտահղացումն էկրանավորելու, այդ թվում՝ բեմականացման ոճի, մեթոդների, եղանակների մասին պատկերացում կազմելու նպատակով,
  • ֆիլմարտադրողի գրանցված (հաշվառված) և գործող լինելու կամ լուծարային գործընթացում չգտնվելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր (ֆիլմարտադրողի հիմնադիրների, բանկային հաշիվների և պարտավորությունների մասին տեղեկանք, պետական գրանցման վկայականի և հարկային հաշվետվությունների պատճեն)՝ սույն կանոնակարգով սահմանված պահանջներին ֆիլմարտադրողի համապատասխանությունը ճշտելու նպատակով,
  • համատեղ ֆիլմարտադրության պայմանագրեր (առկայության դեպքում)՝ համատեղ ֆիլմարտադրողի(ների) գրանցված (հաշվառված) և գործունեությունը դադարեցրած չլինելու կամ լուծարային գործընթացում չգտնվելու հանգամանքը ճշտելու, հնարավոր ռիսկերը գնահատելու և համատեղ ֆիլմարտադրողների կազմը դիտարկելու նպատակով,
  • ֆիլմի առաջախաղացման ծրագիր, որը ներառում է՝

ա. մտահղացման համառոտ նկարագիր (սինոփսիս), ինչն անհրաժեշտ է պատումի հակիրճ բովանդակությանը ծանոթանալու, ֆիլմի գաղափարը և թեման ընկալելու համար,

բ. հեղինակների ստեղծագործական խմբի (սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, ֆիլմի երաժշտության հեղինակ, ցանկության դեպքում նաև այլ անդամների) կենսագրություններ և ֆիլմագրությունների ցանկ, ինչպես նաև ֆիլմի հեղինակների ստեղծագործական խմբի անդամներից առնվազն երկուսի` ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր, ինչն անհրաժեշտ են ֆիլմի ստեղծագործական խմբում ներգրավված անդամների մասին տեղեկություն ստանալու համար,

գ. դերասանական ստեղծագործական խմբի ցանկալի ցուցակ և (կամ) դերասանների հետ պայմանագրեր (առկայության դեպքում), ինչն անհրաժեշտ է ֆիլմում ներգրավված դերասանական կազմի, մասնավորապես՝ առաջին դերի դերասանների մասին տեղեկություն ստանալու համար,

դ. ֆիլմի համեմատական վերլուծություն արդեն գոյություն ունեցող և հաջողության հասած նմանատիպ երեք ֆիլմերի օրինակով, ինչն անհրաժեշտ է առաջարկվող ֆիլմի նախագծի իրականացվելիության և հաջողության հասնելու ներուժը գնահատելու համար,

ե. հանդիսատեսի թիրախային խմբերի նկարագիր, ինչն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ֆիլմը որ տարիքային և սոցիալական խմբերի հանդիսատեսի համար է նախատեսված,

զ. ֆիլմի նախագծի ամփոփ բյուջե՝ ֆիլմի զարգացման, արտադրության և հետարտադրության գործընթացների տնտեսական հիմնավորման համառոտ նկարագրությամբ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծի ֆինանսական պատկերը գնահատելու համար,

է. ֆիլմի տարածման (դիստրիբուցիայի) նախագիծ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի տարածման շուկան, հեռանկարները և ճանաչման հնարավորությունը գնահատելու նպատակով:

  • ֆիլմի նախագծի նախահաշիվ՝ ծախսերի մանրամասն և ամբողջական ներկայացմամբ, ինչն անհրաժեշտ է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող ծախսերը գնահատելու և ֆիլմարտադրողի օգտին պայմանավորվածություններ և զեղչեր ձեռք բերելու համար,
  • ներդրումների նկարագրություն (որոշված լինելու դեպքում)՝

ա. ֆիլմի նախագծում ֆինանսական ներդրումների ծավալը, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծում ֆինանսական ներդրումների չափը գնահատելու համար,

բ. ֆիլմի նախագծում նյութատեխնիկական ներդրումների ծավալը, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծում նյութատեխնիկական (գույքային) ներդրումների չափը և տեսակները գնահատելու համար:

  1. Խաղարկային անվանակարգում հետարտադրության փուլի ֆինանսավորման համար մրցույթներին ներկայացվող ֆիլմի նախագծերը պետք է պարունակեն սույն կանոնակարգի 42-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը (առկայության դեպքում), ինչպես նաև՝ նկարահանված նյութը:
  2. Վավերագրական անվանակարգում զարգացման փուլի ֆինանսավորման համար մրցույթին ներկայացվող ֆիլմի նախագծերը պետք է պարունակեն՝
  • մրցույթի հայտ, որը պետք է պարունակի ֆիլմի նախագծերի անվանումը, տեխնիկական չափորոշիչները, հեղինակների ստեղծագործական խմբի, նրանց քաղաքացիության մասին տվյալները, ֆիլմարտադրողների, հայտատուի տվյալները, ինչպես նաև ակնկալվող պետական աջակցության մասին տվյալները,
  • ֆիլմի նախագծի զարգացման ծրագիր, որը ներառում է`

ա. մտահղացման համառոտ նկարագիր (սինոփսիս), ինչն անհրաժեշտ է պատումի հակիրճ բովանդակությանը ծանոթանալու, ֆիլմի գաղափարը և թեման ընկալելու համար,

բ. ռեժիսորի տեսլականը ներկայացնող փաստաթուղթ՝ ֆիլմի սցենարային մտահղացումն էկրանավորելու, այդ թվում՝ բեմականացման ոճի, մեթոդների, եղանակների մասին պատկերացում կազմելու նպատակով

գ. հեղինակների և դերասանական ստեղծագործական խմբի ցանկալի ցուցակ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի ստեղծագործական խմբում ներգրավված անդամների մասին տեղեկություն ստանալու համար,

դ. հանդիսատեսի թիրախային խմբերի նկարագիր, ինչն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ֆիլմը որ տարիքային և սոցիալական խմբերի հանդիսատեսի համար է նախատեսված,

ե. ֆիլմի նախագծի զարգացման նախահաշիվ, ինչն անհրաժեշտ է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող ծախսերը գնահատելու համար:

  1. Վավերագրական անվանակարգում արտադրության փուլի ֆինանսավորման համար մրցույթներին ներկայացվող ֆիլմի նախագծերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը.
  • մրցույթի հայտ, որը պետք է պարունակի ֆիլմի նախագծերի անվանումը, տեխնիկական չափորոշիչները, հեղինակների ստեղծագործական խմբի, նրանց քաղաքացիության մասին տվյալները, ֆիլմարտադրողների, հայտատուի տվյալները, ինչպես նաև ակնկալվող պետական աջակցության մասին տվյալները,
  • սցենարի և գրական հիմքի էկրանավորման մասին հեղինակային ու հարակից իրավունքների հետ կապված ՀՀ օրենքներով և միջազգային նորմերով սահմանված փաստաթղթեր՝ ֆիլմի իրավատերերի իրավունքների հավաստման, ինչպես նաև ֆիլմարտադրության գործընթացում հեղինակային իրավունքների պաշտպանության նպատակով,
  • ռեժիսորի տեսլականը ներկայացնող փաստաթուղթ՝ ֆիլմի սցենարային մտահղացումն էկրանավորելու, այդ թվում՝ բեմականացման ոճի, մեթոդների, եղանակների մասին պատկերացում կազմելու նպատակով,
  • ֆիլմարտադրողի գրանցված (հաշվառված) և գործող լինելու կամ լուծարային գործընթացում չգտնվելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր (ֆիլմարտադրողի հիմնադիրների, բանկային հաշիվների և պարտավորությունների մասին տեղեկանք, պետական գրանցման վկայականի և հարկային հաշվետվությունների պատճեն)՝ սույն կանոնակարգով սահմանված պահանջներին ֆիլմարտադրողի համապատասխանությունը ճշտելու նպատակով,
  • համատեղ ֆիլմարտադրության պայմանագրեր (առկայության դեպքում)՝ համատեղ ֆիլմարտադրողի(ների) գրանցված (հաշվառված) և գործունեությունը դադարեցրած չլինելու կամ լուծարային գործընթացում չգտնվելու հանգամանքը ճշտելու, հնարավոր ռիսկերը գնահատելու և համատեղ ֆիլմարտադրողների կազմը դիտարկելու նպատակով,
  • ֆիլմի առաջախաղացման ծրագիր, որը ներառում է՝

ա. մտահղացման համառոտ նկարագիր (սինոփսիս), ինչն անհրաժեշտ է պատումի հակիրճ բովանդակությանը ծանոթանալու, ֆիլմի գաղափարը և թեման ընկալելու համար,

բ. հեղինակների ստեղծագործական խմբի (սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, ֆիլմի երաժշտության հեղինակ, ցանկության դեպքում նաև այլ անդամների) կենսագրություններ և ֆիլմագրությունների ցանկ, ինչպես նաև ֆիլմի հեղինակների ստեղծագործական խմբի անդամներից առնվազն երկուսի` ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր, ինչն անհրաժեշտ են ֆիլմի ստեղծագործական խմբում ներգրավված անդամների մասին տեղեկություն ստանալու համար,

գ. դերասանական ստեղծագործական խմբի ցանկալի ցուցակ և (կամ) դերասանների հետ պայմանագրեր (առկայության դեպքում), ինչն անհրաժեշտ է ֆիլմում ներգրավված դերասանական կազմի, մասնավորապես՝ առաջին դերի դերասանների մասին տեղեկություն ստանալու համար,

դ. ֆիլմի համեմատական վերլուծություն արդեն գոյություն ունեցող և հաջողության հասած նմանատիպ երեք ֆիլմերի օրինակով, ինչն անհրաժեշտ է առաջարկվող ֆիլմի նախագծի իրականացվելիության և հաջողության հասնելու ներուժը գնահատելու համար,

ե. հանդիսատեսի թիրախային խմբերի նկարագիր, ինչն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ֆիլմը որ տարիքային և սոցիալական խմբերի հանդիսատեսի համար է նախատեսված,

զ. ֆիլմի նախագծի ամփոփ բյուջե՝ ֆիլմի զարգացման, արտադրության և հետարտադրության գործընթացների տնտեսական հիմնավորման համառոտ նկարագրությամբ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծի ֆինանսական պատկերը գնահատելու համար,

է. ֆիլմի տարածման (դիստրիբուցիայի) նախագիծ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի տարածման շուկան, հեռանկարները և ճանաչման հնարավորությունը գնահատելու նպատակով:

  • ֆիլմի նախագծի նախահաշիվ՝ ծախսերի մանրամասն և ամբողջական ներկայացմամբ, ինչն անհրաժեշտ է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող ծախսերը գնահատելու և ֆիլմարտադրողի օգտին պայմանավորվածություններ և զեղչեր ձեռք բերելու համար,
  • ներդրումների նկարագրություն (որոշված լինելու դեպքում)՝

ա. ֆիլմի նախագծում ֆինանսական ներդրումների ծավալը, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծում ֆինանսական ներդրումների չափը գնահատելու համար,

բ. ֆիլմի նախագծում նյութատեխնիկական ներդրումների ծավալը, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծում նյութատեխնիկական (գույքային) ներդրումների չափը և տեսակները գնահատելու համար:

  1. Վավերագրական անվանակարգում հետարտադրության փուլի ֆինանսավորման համար մրցույթներին ներկայացվող ֆիլմի նախագծերը պետք է պարունակեն սույն կանոնակարգի 45-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը (առկայության դեպքում), ինչպես նաև՝ նկարահանված նյութը:
  2. Անիմացիոն անվանակարգում զարգացման փուլի ֆինանսավորման համար մրցույթին ներկայացվող ֆիլմի նախագծերը պետք է պարունակեն՝
  • մրցույթի հայտ, որը պետք է պարունակի ֆիլմի նախագծերի անվանումը, տեխնիկական չափորոշիչները, ֆիլմարտադրողների, հեղինակների, նրանց քաղաքացիության մասին տվյալները, հայտատուի տվյալները, ինչպես նաև ակնկալվող պետական աջակցության մասին տվյալները,
  • ֆիլմի նախագծի զարգացման ծրագիր, որը ներառում է`

ա. մտահղացման համառոտ նկարագիր (սինոփսիս), ինչն անհրաժեշտ է պատումի հակիրճ բովանդակությանը ծանոթանալու, ֆիլմի գաղափարը և թեման ընկալելու համար,

բ. ռեժիսորի տեսլականը ներկայացնող փաստաթուղթ՝ ֆիլմի սցենարային մտահղացումն էկրանավորելու, այդ թվում՝ բեմականացման ոճի, մեթոդների, եղանակների մասին պատկերացում կազմելու նպատակով,

գ. հեղինակների և դերասանական ստեղծագործական խմբի ցանկալի ցուցակ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի ստեղծագործական խմբում ներգրավված անդամների մասին տեղեկություն ստանալու համար,

դ. հանդիսատեսի թիրախային խմբերի նկարագիր, ինչն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ֆիլմը որ տարիքային և սոցիալական խմբերի հանդիսատեսի համար է նախատեսված,

ե. ֆիլմի նախագծի զարգացման նախահաշիվ, ինչն անհրաժեշտ է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող ծախսերը գնահատելու համար:

  1. Անիմացիոն անվանակարգում արտադրության փուլի ֆինանսավորման համար մրցույթներին ներկայացվող ֆիլմի նախագծերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը.
  • մրցույթի հայտ, որը պետք է պարունակի ֆիլմի նախագծերի անվանումը, տեխնիկական չափորոշիչները, հեղինակների ստեղծագործական խմբի, նրանց քաղաքացիության մասին տվյալները, ֆիլմարտադրողների, հայտատուի տվյալները, ինչպես նաև ակնկալվող պետական աջակցության մասին տվյալները,
  • ֆիլմի ամբողջական և ավարտուն սցենար՝ ստեղծվող ֆիլմին ծանոթանալու և գեղարվեստական հատկանիշները գնահատելու նպատակով,
  • սցենարի և գրական հիմքի էկրանավորման մասին հեղինակային ու հարակից իրավունքների հետ կապված ՀՀ օրենքներով և միջազգային նորմերով սահմանված փաստաթղթեր՝ ֆիլմի իրավատերերի իրավունքների հավաստման, ինչպես նաև ֆիլմարտադրության գործընթացում հեղինակային իրավունքների պաշտպանության նպատակով,
  • ռեժիսորի տեսլականը ներկայացնող փաստաթուղթ՝ ֆիլմի սցենարային մտահղացումն էկրանավորելու, այդ թվում՝ բեմականացման ոճի, մեթոդների, եղանակների մասին պատկերացում կազմելու նպատակով,
  • ֆիլմարտադրողի գրանցված (հաշվառված) և գործող լինելու կամ լուծարային գործընթացում չգտնվելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր (ֆիլմարտադրողի հիմնադիրների, բանկային հաշիվների և պարտավորությունների մասին տեղեկանք, պետական գրանցման վկայականի և հարկային հաշվետվությունների պատճեն)՝ սույն կանոնակարգով սահմանված պահանջներին ֆիլմարտադրողի համապատասխանությունը ճշտելու նպատակով,
  • համատեղ ֆիլմարտադրության պայմանագրեր (առկայության դեպքում)՝ համատեղ ֆիլմարտադրողի(ների) գրանցված (հաշվառված) և գործունեությունը դադարեցրած չլինելու կամ լուծարային գործընթացում չգտնվելու հանգամանքը ճշտելու, հնարավոր ռիսկերը գնահատելու և համատեղ ֆիլմարտադրողների կազմը դիտարկելու նպատակով,
  • ֆիլմի առաջախաղացման ծրագիր, որը ներառում է՝

ա. մտահղացման համառոտ նկարագիր (սինոփսիս), ինչն անհրաժեշտ է պատումի հակիրճ բովանդակությանը ծանոթանալու, ֆիլմի գաղափարը և թեման ընկալելու համար,

բ. կադրերի (դրվագների) վերծանում (էսքիզավորում) (սթորիբոարդ),

գ. կերպարների նկարագրություն,

դ. հեղինակների ստեղծագործական խմբի (սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, ֆիլմի երաժշտության հեղինակ, ցանկության դեպքում նաև այլ անդամների) կենսագրություններ և ֆիլմագրությունների ցանկ, ինչպես նաև ֆիլմի հեղինակների ստեղծագործական խմբի անդամներից առնվազն երկուսի` ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր, ինչն անհրաժեշտ են ֆիլմի ստեղծագործական խմբում ներգրավված անդամների մասին տեղեկություն ստանալու համար,

ե. դերասանական ստեղծագործական խմբի ցանկալի ցուցակ և (կամ) դերասանների հետ պայմանագրեր (առկայության դեպքում), ինչն անհրաժեշտ է ֆիլմում ներգրավված դերասանական կազմի, մասնավորապես՝ առաջին դերի դերասանների մասին տեղեկություն ստանալու համար,

զ. ֆիլմի համեմատական վերլուծություն արդեն գոյություն ունեցող և հաջողության հասած նմանատիպ երեք ֆիլմերի օրինակով, ինչն անհրաժեշտ է առաջարկվող ֆիլմի նախագծի իրականացվելիության և հաջողության հասնելու ներուժը գնահատելու համար,

է. հանդիսատեսի թիրախային խմբերի նկարագիր, ինչն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ֆիլմը որ տարիքային և սոցիալական խմբերի հանդիսատեսի համար է նախատեսված,

ը. ֆիլմի նախագծի ամփոփ բյուջե՝ ֆիլմի զարգացման, արտադրության և հետարտադրության գործընթացների տնտեսական հիմնավորման համառոտ նկարագրությամբ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծի ֆինանսական պատկերը գնահատելու համար,

թ. ֆիլմի տարածման (դիստրիբուցիայի) նախագիծ, ինչն անհրաժեշտ է ֆիլմի տարածման շուկան, հեռանկարները և ճանաչման հնարավորությունը գնահատելու նպատակով,

  • ֆիլմի նախագծի նախահաշիվ՝ ծախսերի մանրամասն և ամբողջական ներկայացմամբ, ինչն անհրաժեշտ է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող ծախսերը գնահատելու և ֆիլմարտադրողի օգտին պայմանավորվածություններ և զեղչեր ձեռք բերելու համար,
  • ներդրումների նկարագրություն (որոշված լինելու դեպքում)՝

ա. ֆիլմի նախագծում ֆինանսական ներդրումների ծավալը, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծում ֆինանսական ներդրումների չափը գնահատելու համար,

բ. ֆիլմի նախագծում նյութատեխնիկական ներդրումների ծավալը, ինչն անհրաժեշտ է ֆիլմի նախագծում նյութատեխնիկական (գույքային) ներդրումների չափը և տեսակները գնահատելու համար:

  1. Անիմացիոն անվանակարգում հետարտադրության փուլի ֆինանսավորման համար մրցույթներին ներկայացվող ֆիլմի նախագծերը պետք է պարունակեն սույն կանոնակարգի 48-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը (առկայության դեպքում), ինչպես նաև՝ նկարահանված նյութը:

 

Ձև N 1

 

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
ԱԶԱՏ ԹԵՄԱՅՈՎ ՖԻԼՄԵՐ Վավերագրական Խաղարկային Անիմացիոն
Զարգացման փուլ Մինչև 5% Մինչև 5% Մինչև 5%
Արտադրության փուլ Մինչև 55% Մինչև 55% Մինչև 55%
Հետարտադրության փուլ Մինչև 10% Մինչև 10% Մինչև 10%
ԴԵԲՅՈՒՏԱՅԻՆ ՖԻԼՄԵՐ Վավերագրական Խաղարկային Անիմացիոն
Զարգացման փուլ Մինչև 30% Մինչև 30% Մինչև 30%
Արտադրության փուլ
Հետարտադրության փուլ