ՑԱՆԿ
ԱՆԻՄԱՑԻՈՆ ԿԻՆՈՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
I ծրարի պարունակությունը՝
Կինոսցենար (5 օրինակ՝ անվերնագիր, անհասցե, անանուն, հայերեն, ընթեռնելի, տառատեսակը՝ sylfaen, տառաչափը՝ 12, տողատակը՝ 1, 15)
II ծրարի պարունակությունը ՝
- Մրցույթի հայտադիմում (ըստ տրվող ձևաթղթի)
- Կինոսցենար (հայերեն, 1 օրինակ)
- Հեղինակային և էկրանավորման իրավունքները հաստատող փաստաթղթեր (սցենարի, գրական հիմքի վերաբերյալ և այլն )
- Բեմադրող ռեժիսորի տեսլականը (պարզաբանումներ սցենարային մտահղացումն էկրանավորելու, բեմականացման ոճի, մեթոդների, եղանակների վերաբերյալ)
- Ֆիլմարտադրողի փաստաթղթերը.
ա/ Տեղեկանք հիմնադիրների վերաբերյալ
բ/ Պետական գրանցման վկայականի պատճենը
գ/ Տեղեկանք բանկային հաշիվների առկայության վերաբերյալ
դ/ Տեղեկանք հարկային մարմիններից հնարավոր պարտքերի վերաբերյալ
ե/Տեղեկատվություն կազմակերպության պարտավորությունների (այդ թվում և վարկային) վերաբերյալ
զ/ Կատարած աշխատանքները հավաստող պայմանագրերի կամ հաշիվների, ապրանքագրերի պատճեններ,
է/ Իրականացրած նախորդ աշխատանքների ցանկը (ֆիլմագրություն)
- Համատեղ ֆիլմարտադրության պայմանագրեր
- Ֆիլմի նախագծի զարգացման կամ առաջխաղացման ծրագիրը
ա/ Սինոփսիս
բ/ Հաստատված հեղինակների ֆիլմագրություններն ու կենսագրությունները, անձնագրերի պատճենները
գ/ Մյուս ստեղծագործողների ցանկալի կամ հաստատված ցուցակը, նրանց կենսագրությունները և ֆիլմագրությունները, առկայության դեպքում՝ կնքված պայմանագրերը
դ/ Կինոնախագծի ամփոփ բյուջեն
- Ֆիլմի տարածման (դիստրիբուցիայի) նախագիծ
- Ֆիլմի նախագծի մանրամասն նախահաշիվը
- Ներդրումների նկարագրություն (գումարային և գույքային )
- Լրացուցիչ նյութեր (ըստ ցանկության):
Վերոնշյալ փաստաթղթերը պարունակող 2 փակ ծրարները պետք է ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի խմբագրական բաժին՝ Երևան, Աշտարակի խճուղի 30 հասցեով:
Կինոնախագծերի ընդունման վերջնաժամկետը` 20. 04. 2018թ., ժ: 18:00-ն։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ՝ Հայաստանի ազգային կինոկնետրոնը իրավունք ունի պահանջելու ցանկացած լրացուցիչ փաստաթուղթ: