2015 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՖԻԼՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԵՐՈՒՄ

 

“88”
Ռեժիսոր` Արման Չիլինգարյան
Կինոշոկ միջազգային կինոփառատոն, սեպտեմբերի 13-20-ը։

“ԹԵՎԱՆԻԿ “
Ռեժիսոր` Ջիվան Ավետիսյան
Ռումինիա –  (Romania International Film Festival) – «լավագույն ֆիլմ», օգոստոսի 19-30-ը,
“Իրավունք”  թերթը  “Թևանիկ” ֆիլմը  ճանաչել է տարվա  լավագույն  ֆիլմ,
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ՙՀայկյան՚ մրցանակաբաշխության հատուկ մրցանակին է արժանացել  Ջիվան  Ավետիսյանը,
Հունաստանում  կայացած  ցուցադրության  ժամանակ  բարձր  գնահատելով  “Թևանիկի”  աշխատանքը,  Նեա  Զմիռնա քաղաքի   քաղաքապետի  կողմից  Ջիվան Ավետիսյանին շնորհվել է ոսկե մեդալ, փետրվարի 25-29-ը,
ֆիլմը մարտի 6-ից ցուցադրովել է Լոս Անջելեսի Pacific կինոթատրոնում,
ԱՄՆ “World Entertainment Awards” մրցանակաբաշխություն, “հայկական լավագույն ֆիլմ” անվանակարգում հաղթող է ճանաչվել  «Թևանիկ» ֆիլմը, մայիսի 9-ը:

“ԵՎ ԿՐԿԵՍԸ ԺԱՄԱՆԵՑ “
Ռեժիսոր` Գուժ Թադևոսյան
Դեկտեմբերի 12 -15- ը Բիշկեկում կայացած 5-րդ «Ղրղզստան` կարճամետրաժ ֆիլմերի երկիր» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ Սերգեյ Ազիմովի կողմից ֆիլմը արժանացել է հատուկ մրցանակի:
Կինոնկարը ընդգրկված է դեկտեմբերի 5-10-ը Հնդկաստանում կայանալիք 4-րդ Դելիի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային բաժնում,
Հոկտեմբեր 27  -ին կինոնկարի ևս մեկ ցուցադրություն է կայացել Սանկտ-Պետերբուգի Անտրոպոլոգիայի և էթնոգրաֆիայի թանգարանի մանկական կենտրոնում,
Հոկտեմբերի 21 և 22-ին կինոնկարի հատուկ ցուցադրություն է կայացել Սանկտ-Պետերբուրգի «ЛЕНДОК»  մշակութային կենտրոնում,
13-րդ “Պոկրով” միջազգային կինոփառատոն կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի 3-րդ մրցանակը շնորհվեց “Եվ Կրկեսը Ժամանեց…” կինոնկարին,
Հոկտեմբերի 17-23-ը ֆիլմը մասնակցել է Նիդեռլանդներոըմ կայացած ՙՍինեկիդ՚ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող միջազգային կինոշուկային,
Օգոստոսի 14-16-ը մասնակցել է Մոսկվայում կայացած ՙЛен Фестиваль Доброго Кино՚ միջազգային կինոփառատոնին,
Փետրվարի 10 -16-ը Կալուգա քաղաքում կայացած 10-րդ ՙՀանդիպում՚ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կողմից արժանացել է պատվոգրի ՙԻ նպաստ ժամանակակից՝ ուղղափառ մշակույթի զարգացման և ավանդույթների պահպանման համար՚։

“ԵՎ ՅՈԹԵՐՈՐԴ ՕՐԸ”
Ռեժիսոր` Արման Չիլինգարյան
Կինոշոկ միջազգային կինոփառատոն, սեպտեմբերի 13-20-ը։

“ՄԵՐ ԱՏԼԱՆՏԻԴԱՆ”
Ռեժիսոր` Արթուր Սուքիասյան
Ֆիլմն ընդգրկված է Ստամբուլի անկախ կինոյի 14-րդ միջազգային փառատոնի հիմնական ծրագրում, փետրվարի 12-22-ը,
ֆիլմը ընդգրկված է նաև Նյոնի հեղինակավոր՝ Visions du Reel կինոփառատոնի միջազգային կինոշուկայում, ապրիլի 17-25-ը

“ԱՊԱԿԵ ԿԱԽԱԶԱՐԴԸ”
Ռեժիսորներ` Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան
Հյուսթոնի միջազգային 48-րդ կինոփառատոնում լավագույն դրամայի համար ֆիլմն արժանացել է  “Ոսկե Ռեմմի“ մրցանակին, ապրիլի 10-19-ը:

«Thank you, ՀԱՅՐԻԿ»

Ռեժիսոր` Հրաչ Քեշիշյան

Տորոնտոյում անցկացվող «Նուռ» կինոփառատոնում ֆիլմն արժանացել է փառատոնի գլխավոր` ՈՍԿԵ ՆՈՒՌ մրցանակին: