2014 թ.

img_0429715443_IMG_2335

ԿԱՆՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԿԻՆՈՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅՑՎԱԾ ՖԻԼՄԵՐՆ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ արդեն վեցերորդ անգամ հայ ռեժիսորներն ու պրոդյուսերները հնարավորություն  ունեցան իրենց  կինոնախագծերը, նոր կինոառաջարկները, նաեւ արտադրական եւ հետարտադրական փուլերում գտնվող ֆիլմերը ներկայացնել Կաննի  տասնօրյա կինոշուկայի շրջանակներում գործող  հայկական  տաղավարում։
Կինոշուկայի օրերին, բացի հայկական կինոնախագծերից, ֆիլմերից, ծրագրերից, Հայաստանի ազգային կինոկենտրոնը առանձին աշխատանքներ է իրականացրել մի շարք կարեւոր միջազգային նշանակության կինոկազմակերպությունների հետ համագործակցության եւ դրանց անդամակցելու ուղղությամբ՝ նախապես նրանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն, Կաննի հայկական պատվիրակության ղեկավար Գ.Գեւորգյանը մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել, մասնավորապես  Յուրիմաժի տնօրեն Ռոբեր Օլայի հետ եւ քննարկել  Հայաստանի անդամակցության հարցին վերաբերող մի շարք խնդիրներ։ Գ․Գեւորգյանը մասնակցել է Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի կազամկերպած կոնֆերանսին։ Մեկ շատ կարեւոր հանդիպում էլ տեղի է ունեցել  Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (CNC-ի) ներկայացուցիչներ՝ Պիեր Լեսերֆի եւ Ֆաննի Մալարի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համատեղ կինոարտադրության եւ  օրենսդրության հետ կապված մի շարք  հարցեր։
Բացի այդ, Գ. Գեւորգյանը հանդիպել է նաեւ ճապոնական, ռուսական, սերբական, ուկրաինական, Մալթայի եւ իտալական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց հետ եւս քննարկվել են համատեղ ֆիլմարտադրության հարցեր։
Այս ամենից զատ, Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում կայացել են հայ ռեժիսորների ֆիլմերի եւ կինոնախագծերի շնորհանդեսները։ Հայկական տաղավարում կայացել է նաեւ արդեն ավանդական դարձած հայկական կոնյակի երեկո՝ արտասահամանցի գործընկերների մասնակցությամբ։ Այս տարի Կաննի կինոշուկայի շրջանակներում ցուցադրվել են մի շարք հայկական ֆիլմեր՝  նախապես ձեռք բերված պայմանվորվածությունների  համաձայն։
Այս տարվա Կաննի փառատոնի  կարեւոր իրադարձությունը հայերի համար «Կաննի դասականներ» արտամրցութային ծրագում՝ մայիսի 22-ին Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերկանգնված տարբերակի հանդիսավոր ցուցադրությունն է եղել, որին ներկա է գտնվել ամբողջ հայկական պատվիրակությունը՝ Գ․Գեւորգյանի գլխավորությամբ։ Արարողությունը՝ սկսած կարմիր գորգից մինչեւ ֆիլմի ցուցադրությունը, լուսաբանվել է ֆրանսիական մի քանի հեռուստալիքների կողմից։
Հիշեցնենք, որ  Ս․ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը վերկանգնվել է Մարտին Սկորսեզեի Համաշխարահային կինոյի ֆոնդի կողմից։ Այդ աշխատանքները տեւել են 1,5 տարի։ Ամբողջ վերականգման ժամանակահատվածում Սկորսեզեի ֆոնդի ներկայացուցիչները համագործակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ։

Կինոշուկայում ներկայացված լիամետրաժ խաղարկային, կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերը 

Լիամետրաժ խաղարկային

 «Փարաջանով» /ռեժ. Ս. Ավետիքյան, Օ. Ֆետիսովա/
 «Քաջ Նազար» /ռեժ. Ա. Ռոնով/
 «Կիսալուսնի ծովածոցը» /ռեժ. Մ. Զաքարյան/
 «Իմ անունը Վիոլա է» / ռեժ. Ռ. Քոչար/
 «Թևանիկ» / ռեժ. Ջ. Ավետիսյան/
 «Ռոմանտիկներ» /ռեժ. Ա. Ազատյան/
«Փուշը» /ռեժ. Ս. Բաբայան/
«Լուսավոր շրջան» /ռեժ. Հ. Գալստյան/

Կարճամետրաժ խաղարկային

 «Խավարում» /ռեժ. Ա. Երնջակյան/
 «Բացելով աչքերը» /ռեժ. Տ. Պետրոսյան/
 «88» /«Հավատ»/ /ռեժ. Ա. Չիլինգարյան/
 «Եվ կրկեսը ժամանեց»/ դեբյուտ /ռեժ. Գ. Թադևոսյան/
 «Ձիու տարի» դեբյուտ /ռեժ. Բ. Գևորգյան/
«Անտեսանելի թելեր» դեբյուտ /ռեժ. Ս. Սարգսյան/
«Հիշիր մեզ քո արքայությունում» դեբյուտ /ռեժ. Ս. Ուստյան/
«Արտացոլում» դեբյուտ /ռեժ. Գ. Հախվերդյան/
 «Կորսված ժառանգություն» դեբյուտ /ռեժ. Խ. Մարտիրոսյան/

Մուլտիպլիկացիոն ֆիլմեր և նախագծեր
 «Վիշապագորգ» մաս 8-րդ /ռեժ. Գ. Մարտիրոսյան/
«Զարմանադարան» մաս 2-րդ /ռեժ. Ա. Թորոսյան/
Դեբյուտային «Պոչատ աղվեսը», «Կույրը», «Համակարգչային խաղ», «Անբան Հուռին» /Լ. Աբրահամյան, Հ. Հակոբյան, Վ. Դունամալյան, Ա. Միքայելյան/