2013 թ

img_6749197634_img_5287323096_02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՖԻԼՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԵՐՈՒՄ

 

ՙԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐԻՑ Ի ՀԻՇԱՏԱԿ՚
Ռեժիսոր՝ Նիկա Շեկ
2013 թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 2-ը “Երկու աշխարհներից ի հիշատակ” ֆիլմը մասնակցել  է Մոնրեալի միջազգային կինոփառատոնի համաշխարհային կինոմրցույթին:

ՙՄԱՐԳԱՐ ՊԱՊԸ՚
Ռեժիսոր՝ Գուժ Թադևոսյան
2013 թ. հունվարի 10-15-ը Նյու Յորքում կայացած “Հեղինակային կինո” միջազգային  կինոփառատոնում արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին:

«ԵԹԵ ԲՈԼՈՐԸ…»
Ռեժիսոր՝ Նատալյա Բելյաուսկենե
Ալթա, Շուկշինյան համառուսաստանյան 15-րդ կինոփառատոն, գլխավոր մրցանակ, հուլիսի 17-21-ը,
Ապրիլի 28-ին կայացած  «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունում ֆիլմն արժանացել է «Լավագույն սցենարի հեղինակ» /Թերեզա Վարժապետյան, Միքայել Պողոսյան/, «Լավագույն կոմպոզիտոր» /Վահագն Հայրապետյան/, և «Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի» /Ժենյա Մկրտումյան/ մրցանակներին,
Չինաստանի մայրաքաղաքում` Պեկինում ապրիլի 16-23-ը կայացած 3-րդ միջազգային կինոփառատոնի «Երկնային տաճարի պարգևները» մրցութային ծրագրում հայկական «Եթե բոլորը…» ֆիլմն արժանացել է  երկու մրցանակի ֆիլմի երաժշտության համար «Լավագույն կոմպոզիտոր»  մրցանակը շնորհվել է  Վահագն Հայրապետյանին, և «Երկրորդական դերի լավագույն դերասան» մրցանակը` դերասան Վահագն Սիմոնյանին,
Ֆիլմը դարձել է հավակնորդ` Մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխության, «ԱՊՀ եւ Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում:

«ՓԱՐԱՋԱՆՈՎ»
Ռեժիսորներ՝ Ալյոնա Ֆետիսովա, Սերժ Ավետիքյան
Բաթումի կինոփառատոնում Սերժ Ավետիքյանը ստացել է «Լավագույն դերասան» մրցանակը,
Ֆիլմը ներկայացված է Համբուրգի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում, 26.09-05.10:

«ԿԱՎԵ ՄԱՐԴԸ»

Ռեժիսոր՝ Արեն Վաթյան
Հայաստան, ՆՈՖԻ 3-րդ միջազգային կինոփառատոն, 28.05 – 02.06,
Ավստրիա, ՅՈՒՆԵՍԿՈ-ին կից UNICA միջազգային կինոփառատոն, «Լավագույն կարճամետրաժ» ֆիլմ մրցանակ, 24.08-31.08,
Ավստրիա, ՅՈՒՆԵՍԿՈ-ին կից UNICA միջազգային կինոփառատոնում Կարեն Ջահանգիրովն արժանացել է «Լավագույն դերասան»  մրցանակին,
24.08-31.08,
“Harrastusfilmide” Թալինի կինոփառատոնում ֆիլմն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակի:

«ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԿՈՒՏԵՆ»
Ռեժիսոր՝ Լևոն Պետրոսյան
Հայաստան, ՆՈՖԻ 3-րդ միջազգային կինոփառատոն, ֆիլմն արժանացել է «Լավագույն անիմացիա» մրցանակին, 28.05 – 02.06:

«ՓԱՍԻԱՆԻ ՈՐՍՈՐԴԸ»
Ռեժիսոր՝ Մարինե Զաքարյան
2013 թ. 20.06-29.06,  “Փասիանի որսորդ” ֆիլմը  մասնակցել է Մոսկովյան 35-րդ միջազգային կինոփառատոնին:
Ապրիլի 28-ին կայացած  «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունում ֆիլմն արժանացել է «Լավագույն դեբյուտ»  մրցանակին:

«ԱՆՎԵՐՋ ՓԱԽՈՒՍՏ, ՀԱՎԵՐԺ ՎԵՐԱԴԱՐՁ»
Ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան
Ապրիլի 28-ին կայացած  «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունում ֆիլմն արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» մրցանակներին:

«ՁԱՅՆ ԼՌՈՒԹՅԱՆ»
Ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան
«Ոսկե ծիրան»  միջազգային կինոփառատոն, Երևան, 07.07-13.07, խաղարկային ֆիլմերի մրցույթ,
Ապրիլի 28-ին կայացած «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունում Մարիամ Դավթյանն արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին:

«ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը»
Ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան
Ապրիլի 28-ին կայացած  «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին:

«ԲԱԼԵՏ»
Ռեժիսոր՝ Նաիրա Մուրադյան
Ապրիլի 28-ին կայացած  «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունում ֆիլմն արժանացել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին:

«ԱՅԴ ԵՍ ՉԵՄ»
Ռեժիսոր՝ Մարիա Սահակյան
«Ոսկե ծիրան»  միջազգային կինոփառատոն, Երևան, 07.07-13.07, Հայկական համայնապատկեր, գլխավոր մրցանակ,
Մոսկովյան 35-րդ միջազգային կինոփառատոն, 20.06-29.06,
Ապրիլի 28-ին կայացած  «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունում ֆիլմն արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» և «Լավագույն օպերատոր» /Մկրտիչ Մալխասյան/ մրցանակներին,
ԱՊՀ եւ Բալթյան երկրների «Կինոշոկ» 22-րդ միջազգային կինոփառատոն, Մարիա Սահակյանը  ստացել է  «Լավագույն ռեժիսոր» մրցանակը,
ԱՊՀ եւ Բալթյան երկրների «Կինոշոկ» 22-րդ միջազգային կինոփառատոն, օպերատոր Մկրտիչ Մալխասյանը ստացել է «Լավագույն օպրեատոր» մրցանակը:

«ԱՆՈՒՆՍ ՎԻՈԼԱ Է»
Ռեժիսոր՝ Ռուբեն Քոչար
Լոս Անջելոս, «Արփա» 16-րդ կինոփառատոնում Ռուբեն Քոչարն արժանացել է «Լավագույն ռեժիսոր մրցանակին» 26.09:

եխիայում` հունիսի 28-ից հուլիսի 6-ը անցկացվող Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում – See more at: http://kinoashkharh.am/%D6%83%D5%A1%D6%80%D5%A1%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BE-%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%AF%D5%AB-%D5%BD%D5%AB%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%A8-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%D5%A8/#sthash.mROt5xRL.dpuf

«ԹԱՓԱՌՈՒՄ»
Ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան
«Ոսկե ծիրան»  միջազգային կինոփառատոն, Երևան, 07.07-13.07, Հայկական համայնապատկեր,
Ապրիլի 28-ին կայացած  «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունում ֆիլմն արժանացել է «Լավագույն նկարիչ» /Արմեն Ղազարյան/ մրցանակին