2013 թ.

ԿԱՆՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԿԻՆՈՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅՑՎԱԾ ՖԻԼՄԵՐՆ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԸ

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ արդեն հինգերորդ տարին է հայ ռեժիսորներն ու պրոդյուսերները հնարավորություն են ունենում իրենց նախաձեռնությունները, կինոնախագծերը, նոր կինոառաջարկները, նաեւ արտադրական եւ հետարտադրական փուլերում գտնվող ֆիլմերը ներկայացնել Կաննի փառատոնում  գործող տասնօրյա կինոշուկայում, որտեղ Հայաստանը ունի մշտական տաղավար։
Կինոշուկայի օրերին, բացի հայկական կինոնախագծերից, ֆիլմերից, ծրագրերից, Հայաստանի ազգային կինոկենտրոնը առանձին աշխատանքներ է իրականացրել մի շարք կարեւոր միջազգային նշանակության կինոկազմակերպությունների հետ համագործակցության եւ դրանց անդամակցելու ուղղությամբ՝ նախապես նրանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայան։
Կինոշուկայի առաջին իսկ օրերին, Ազգային կինոկենտրոնի տնօրեն, Կաննի հայկական պատվիրակության ղեկավար Գ.Գեւորգյանը հանդիպումներ է ունեցել Յուրիմաժի, Եվրոպակակ աուդիովիզուլ օբսերվատորիայի, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (CNC-ի) ներկայացուցիչների հետ։ Աուդիովիզուալ օբսերվատորիային ներկայումս անդամկցում է 40 երկիր: Հայաստանը` ի դեմս Գ.Գեւորգյանի ընդգրկվել է  վարչության կազմում:  Յուրիմաժի գործադիր տնօրեն Ռոբերտ Օլլայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի անդամակցության հարցերը, ինչպես նաեւ դրանով պայմանավորված նոր կինոհամագործակցությունների հնարավորությունների օգտագործման տարբերակները։ Նախնական պայմանավորվածության  համաձայան` 2014թ. Հայաստանը պատրաստվում է անդամակցել Յուրիմաժին։
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ.Գեւորգյանը հանդիպել է, նաեւ «Համաշխարհային կինոֆոնդի» տնօրեն Դուգլաս Լայբլի հետ (կառավարող տնօրեն).  քննարկել են «Սայաթ-Նովա» ֆիլմի վերականգնաման աշխատանքների ընթացքի մասին, ապա նաեւ քննարկել`  վերականգնումից հետո ֆիլմը 2014թ. Կաննի կինոփառատոնում  որպես համաշխարահյին ճանաչում ունեցող Լավագույն ֆիլմ ցուցադրելու հարցը (Կաննը ամեն տարի ունենում է մեկ նման ցուցադրություն), միաժամանակ, քննարկվել է նաեւ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի վերկանգնման հարցը: Նշենք, որ այս կարեւոր կինոկառույցը` «Համաշխարհային կինոֆոնդը» հիմնադրել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Մարտին Սկորցեզեն:
Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի տնօրեն Էրիկ Գարանդոյի հետ հանդիպման ընթացքում հատկապես  քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության պայմանագրը վերակնքել համատեղ կինոարտադրության պայմանագրի, ինչպես նաեւ  «ՀՀ կինոյի մասին» օրենքի նախագծի մշակաման հետ կապված հարցերը։
Բացի այդ, Գ. Գեւորգյանը հանդիպել է նաեւ թուրքական “Հերսեյֆիլմ” կինոարտադրող ընկերության զարգացման գծով տնօրեն Ս.Աթասագունի հետ՝ քննարկել հնարավոր համագործակցության տարբերակաները։ Ի դեպ, հանդիպման նախաձեռնողը  թուրքական կողմն է եղել։
Եղել են նաեւ մի շարք այլ կարեւոր հանդիպումներ, ռուսական Ռուսիկո ընկերության ներկայցուցիչների, Վենետիկի կինոփառատոնի կինոշուկայի տնօրեն Պասկալ Դիոտի, Ռիգայի կինոթատրոնների վերազինման աշխատանքներով զբաղվող Dremsim կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Պառվատկինի հետ, ինչպես նաեւ ամերիկայն «Քենդի Մարշալ» կինոընկերության հետ, որը հետաքրքրված է Հայաստանում կինո նկարահանելու հնարավորություններով։
Այս ամենից զատ, Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում կայացել են հայ ռեժիսորների ֆիլմերի եւ կինոնախագծերի շնորհանդեսները. Ջիվան Ավետիսյանը ներկայացրել է “Թեւանիկ” , Մարիա Սահակյանը եւ Ջեֆ Գալուստյանը “Ֆլորիստը” հեքիաթ-նախագիծը, Ռուբեն Քոչարը “Իմ անունը Վիոլա է” եւ այլ նախագծեր: Բացի այդ,  տեղի են ունեցել նաեւ այլ հանդիպումներ մի քանի  արտադրող ընկերությունների հետ։
Հայկական մի քանի կարճամետրաժ ֆիլմեր ներկայացվել են Կարճամետրաժ ֆիլմերի արտամրցութային ծրագրում։

 

Կինոշուկայում ներկայացված տարբեր փուլերում գտնվող կինոնախագծեր.

ՙՄենախոսություններ՚ /ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան/
ՙԱնունս Վիոլա է՚ /բեմադրող ռեժիսոր՝ Ռուբեն Քոչար/
ՙՓարաջանով՚ /բեմադրող ռեժիսորներ՝ Սերժ Ավետիքյան, Ալյոնա  Ֆետիսովա /
ՙԹևանիկ՚  /բեմադրող ռեժիսոր՝ Ջիվան Ավետիսյան/
ՙԼուսավոր շրջան՚ /բեմադրող ռեժիսոր՝ Հովհաննես Գալստյան/
ՙՄոսկվիչ, իմ սեր՚ /բեմադրող ռեժիսոր՝ Արամ Շահբազյան/
ՙՎախենալու հեքիաթ՚ /բեմադրող ռեժիսոր՝ Մարիա Սահակյան/
ՙԵս եմ՚  /բեմադրող ռեժիսոր՝ Նարինե Լալայան/
ՙԿարոտ՚  /բեմադրող ռեժիսոր՝ Գրիգոր Հարությունյան/

 

Խաղարկային լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր.

Լիամետրաժ խաղարկային  ֆիլմեր

ՙԱնվերջ փախուստ, անվերջ վերադարձ՚ /ռեժիսոր՝Հ. Խաչատրյան, 87 ր./
ՙԱպակե կախազարդը՚ /բեմադրող ռեժիսորներ՝  Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան, 112 ր./
ՙՁմեռվա խնձոր՚ /բեմադրող ռեժիսոր՝  Արմեն Ռոնով, 61 ր./
ՙԻմ փոքրիկ իշխանը՚ (ռեժ.՝ Ա. Ռոնով, 57 ր./
ՙՁայն լռության՚ (ռեժ.՝ Վ. Չալդրանյան, 119 ր./
ՙԵրկու աշխարհից ի հիշատակ՚ (ռեժ.՝ Նիկա Շեկ, 90 ր./

Կարճամետրաժ խաղարկային ֆիլմեր

ՙՓասիանի որսորդը՚ /բեմադրող ռեժիսոր՝ Մարինե Զաքարյան, 23 ր./
ՙՀաղթանակի կոդը՚ /բեմադրող ռեժիսոր՝ Գագիկ Հարությունյան, 50 ր./
ՙՄերկացած կինը՚ /բեմադրող ռեժիսոր՝ Մհեր Նահապետ, 15 ր./
ՙՍա ես եմ՚ /բեմադրող ռեժիսոր՝  Նարինե Քոչար, 10 ր./
ՙՉայլդ Հարոլդի ուխտագնացությունը՚ /բեմադրող ռեժիսոր՝  Արմեն Սիմոնյան, 10 ր./