tinidazole for bacterial infection lincocin for sale what is ceftin doxycycline brand erythromycin for babies ceftin dose to treat pneumonia

2012 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՖԻԼՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԵՐՈՒՄ

 

“ՄԱՐԳԱՐ ՊԱՊԸ ”
Ռեժիսոր` Գուժ Թադևոսյան
՞Cinema Perpetuum Mobile՞ միջազգային կիոփառատոն, /հավերժական ազատության թեմային անրադառնալու համար հատուկ դիպլո/, Մինսկ հունվարի 15-18-ը,
ՙՄարգար պապը՚ ֆիլմը ցուցադրվել է` ՙՍինեմա Փերփետում Մոբայլ՚ միջազգային կինոփառատոնի գործընկերները հանդիսացող Մարոկկոյի, Լեհաստանի միջազգային կինոփառատոններում,
ՙՀայակ՚ Ազգային կինոյի մրցանակաբաշխություն /ընդգրկգվել է ’’ Լավագույն դեբյուտ ’’ անվանակարգում /, Երևան մարտի 18,
’’Սամրուկ էտնոՖեստ ’’ միջազգային կինոփառատոն / ՙՄարգար պապը՚ ֆիլմը ներկայացվել է ՙՀայկական ֆիլմերի ծրագրում՚: Ֆիլմը արժանացել է դիպլոմի,  ինչպես նաև Բելառուսի կինոմատոգրաֆիստների միության նախագահ Վիկտոր Վասիլևի կողմից ՙՄարգար պապը՚ ֆիլմը արժանացել է պատվոգրի: Աստանա, մայիս 18-22,
’’Ստուդսինեմաֆեստ’’ միջազգային կինոփառատոն, / ֆիլմը ընդգրկվել է կինոփառատոնի լավագույն տասնյակ ֆիլմերի մեջ և արժանացել է դիպլոմի/, մայիս 25-26, Մոսկվա,
’’Բերդյանսկի’’ միջազգային կինոփառատոն ֆիլմը ընդգրկվել է կարճամետրաժ ֆիլմերի մրցութային բաժնում: Բերդյանսկ, Ուկրաինա, մայիս 27-հունիս 2,
ՙՕնա յոր ՚ միջազգային կինոփատառոն /ֆիլմը ընդգրկվել է կինոփառատոնի ինֆորմացիոն ֆիլմերի ծրագրում և արժանացել է դիպլոմի/, օգոստոսի 29-31, Տաշկենտ,
ՙՍևաստոպոլի՚ միջազգային կինոփառատոն / ֆիլմը ընդգրկվել է դեբյուտային մրցութային ֆիլմերի ՙԿինոբացում՚ ծրագրում, Սևաստոպոլ,Ուկրաինա, սեպտեմբերի 13-17,
Ֆիլմը մասնակցել է Յալթայում կայացած 13-երրորդ ՙՄիասին՚ միջազգային հեռուստակինոֆորումին, ուր ՙՍկիզբ՚ անվանակարգի մրցութային բաժնում  ընդգրկված բազմաթիվ ֆիլմերի ցանկում ՙՄարգար պապը՚ ֆիլմը հաղթող է ճանաչվել` արժանանալով հաղթողի մրցանակի և դիպլոմի, սեպտեմբերի 24-30,
ֆիլմը արդեն իսկ ընդգրկվել է ՙՆուռ՚ միջազգային կինոփառատոնի մրցութային բաժնում, որը կայանալու է Կանադայում սույն թվականի հոկտեմբերի 18 -21-ը: Ֆիլմը ընդգրկված է նաև հոկտեմբերի 24-28-ը Երևանում կայանալիք 7-րդ ՙԵս եմ՚ միջազգային երիտասարդական կինոփառատոնի մրցութային բաժնում:
Ֆիլմը մասնակցել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած 7-րդ ՙԵվրոշորթս՚ միջազգային կինոփառատոնին և ընդգրկվել է մրցութային ծրագրում, նոյեմբերի 19 – 25:

 “ԾՈՎԱՀՐԵՇԸ”
Ռեժիսոր՝ Մարիամ Օհանյան
Թուրքիա, Ամեդի միջազգային կինոփառատոն, հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը,
Սանկտ-Պետերբուրգ, ՞ArtoDocs՞ միջազգային երկրորդ կինոփառատոն, նոյեմբերի11-18-ը:

“ԵԹԵ ԲՈԼՈՐԸ…”
Ռեժիսոր՝ Նատալյա Բելյաուսկենե
Մոսկվայի միջազգային 34-րդ կինոփառատոն, ընդգրկված է “Հեռանկարներ” մրցութային ծրագրում, հունիսի 21-30-ը,
Ոսկե ծիրան 9-րդ միջազգային կինոփառատոն, ընդգրկված է “Հայկական համայնապատկեր” մրցութային ծրագրում, Երևան, հուլիսի 8-15-ը,
Ռումինիայի միջազգային 8-րդ ամենամյա կինոփառատոն, «Լավագույն դերասան» անվանակարգում գլխավոր դերակատար՝ Միքայել Պողոսյանը արժանացել է առաջին մրցանակի, Բուխարեստ, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ը,
Ֆիլմը ընդգրկվել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում, փետրվարի 24,
Մոսկվայի` նոյեմբերի 1-8-ը կայացած “Լուսափայլ հրեշտակ” (Луезарный Ангел) միջազգային կինոփառատոնում,  ֆիլմն արժանացել է “Հանուն գթասրտության, բարության, արդարամտության, կաեկցանքի և մերձավորի հանդեպ սիրո կերպարի մարմնավորման համար” Ժյուրիի երկրորդ մրցանակին և դրամական պարգևի:
ֆիլմը հաղթող է ճանաչվել Լոս Անջելեսում կայացած  «Արփա» փառատոնի` լավագույն դերասան անվանակարգում, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը:

“ՎԱՆԱ ԾՈՎՈՒՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ”
Ռեժիսորներ` Արտակ Իգիթյան, Վահան Ստեփանյան
«Կյանքն իբրև տոն» կարգախոսով անցկացվել է Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնը՝ «Բարեկամների կինոն» խորագրի ներքո, Կորինթիայի Լուտրակի քաղաքում, հոկտեմբերի 5-12-ը:

“ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ”
Ռեժիսոր՝ Հովհաննես Գալստյան
“Հայակ” ազգային կինոմրցանակաբաշխություն, լավագույն դեբյուտ մրցանակ, մարտի 18,
“Cinecultura”  կինոփառատոն, Ռումինիա, մարտ,
“Կովկասյան  ֆիլմերի փառատոն” Թբիլիսի, Վրաստան, մարտ:

 “ԹԱՓԱՌՈՒՄ”
Ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան
ֆիլմը հաղթող է ճանաչվել Լոս Անջելեսում կայացած  «Արփա» փառատոնի` լավագույն սցենարիստ անվանակարգում, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը:

“ԺԱՆՆԱՆ ԵՎ ՁԱՅՆԵՐԸ…”
Ռեժիսոր՝ Միքայել Վաթինյան
Ոսկե ծիրան 9-րդ միջազգային կինոփառաոտն, ընդգրկված է “Հայկական համայնապատկեր” մրցութային ծրագրում, Երևան, հուլիսի 8-15-ը,
Սիելթի միջազգային կինոփառատոնին է մասնակցել ֆիլմի պրոդյուսեր, սցենարի հեղինակ և դերասանուհի Արմինե Աբրահամյանը:

«ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՃԱԽՈՐԴ»
Ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Ռումինիայի միջազգային 8-րդ ամենամյա կինոփառատոն, Բուխարեստ, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ը: