2012 թ.

img_3854840157_00000000000000

ԿԱՆՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԿԻՆՈՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅՑՎԱԾ ՖԻԼՄԵՐՆ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԸ

 

2012թ. Կաննի փառատոնի շրջանակներում  գործող կինոշուկայում հայկական տաղավարի ներկայությունը արդեն չորրորդ անգամ եղել է բեղմնավոր եւ արդյունավետ: Հայկական տաղավարն այս տարի աննախադեպ աշխույժ եւ մարդաշատ է եղել: Տասն օրերի ընթացքում տեղի են ունեցել  բազմաթիվ կարեւոր եւ լուրջ  հանդիպումներ, քննարկումներ միջազգային ճանաչում ունեցող դիստրիբյուտորական  եւ պրոդյուսերական ընկերությունների, կինոֆոնդերի պատասխանատուների հետ: Հայկական տաղավարում կազմակերպվել եւ ներկայացվել են շուրջ 10 կինոնախագիծ, ինչպես նաեւ  արտադրական  եւ հետարտադրական փուլերում գտնվող ֆիլմեր: Հիշեցնենք, որ այս տարի հայկական պատվիրակությունը բազմամարդ էր. կինոշուկայում ներկայացվելիք բոլոր կինոնախագծերի եւ ֆիլմերի հեղինակներին կինոկենտրոնը հնարավորություն էր ընձեռել անձամբ մասնակցելու կինոշուկայի աշխատանքներին, ներկայացնելու  եւ  գործընկերներ գտնելու իրենց իսկ նախագծերի համար: Այս ձեւաչափով մասնակցությունը առաջին անգամ էր կազմակերպված եւ հավանաբար շարունակական կդառնա: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ.Գեւորգյանը,  որը եւ գլխավորում էր հայկական պատվիրակությունը, երեք աշխատանքային հանդիպում է ունեցել  Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոի եւ կենտրոնի մասնագիտական խմբի հետ (այս տարի Ֆրանսիայի եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնների միջեւ ստորագրավել է համագործակցության պայմանագիր) քննարկվել են  մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում` կինոյի մասին օրենքի նախագծի պատարաստում երկու երկրների փորձագիտական խմբերի կողմից, հեղինակային իրավունքի եւ ֆիլմերի պահպանության խնդիրները,  վարպետության դասերի անցակացում` Հայաստանում ֆրանսիական կողմի ուժերով, կինոմասնագետների, տեխնիական կադրերի  պատրաստում Ֆրանսիայում: Մինչեւ տարեվերջ արդեն 1-2 պրոդյուսեր կմեկնեն Ֆրանսիա վերապատրաստման, իսկ հաջորդ տարվանից արդեն պարբերաբար կվերապատրաստվեն նաեւ տեխնիակական մասնագետները: Գ.Գեւրգյանը տեղեկացրեց նաեւ, որ 2013թ. երկու երկրների ազգային կինոկենտրոնները կսկսեն համագործակցել ամբողջական ծավալով, մասնավորապես համատեղ արտադրության ուղղությամբ, քանի որ այս տարի արդեն Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի  կողմից ֆինանսավորվել են երկու անավարտ կինոծրագրեր` Արամ Շահբազյանի “Մոսկվիչ, իմ սեր” եւ Սերժ Ավեդիքյանի “Փարաջանովը”: Ըստ նախնական պայմանավորվածության, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները կֆինանսավորեն եւս երկու նոր  նախագծեր: Ազգային կինոկենտրոնի տնօրենը հանդիպել է նաեւ  Եվրոպական աուդիո-վիզուալ օբզերվատորիայի տնօրեն Վոլֆգանգ Քլոզի հետ, քննարկել Հայաստանի անդամակցության հարցը այդ կարեւոր կինոկազմակերպությանը, որին անդամկցում են աշխարհի 38 կարեւոր կինոֆոնդեր եւ կինոընկերություններ: Ներկայումս եվրոպական այդ հզոր կինոկառույցը ունի  38 անդամ, եւ շուտով Հայաստանը կդառանա 39-րդը:  Հայաստանի  նման փոքր կինոբյուջե ունեցող երկրի համար այս անդամակցությունը շատ կարեւոր է, ինչպես տեղեկատվական, այնպես էլ ֆինանսական առումով: Գ.Գեւորգյանը հանդիպումներ է ունեցել չինական  պետական  2-րդ հեռուստաալիքի պատասխանատուների հետ,  քննարկել երկու երկրների միջեւ կինոհամագործակցության սկսելու  հարցերը, ինչպես նաեւ  պայմանավորվածություններ են ձեռք բերվել  ֆիլմերի փոխանակման  եւ ցուցադրման վերաբերյալ, որոշվել է Հայաստանի  եւ Չինաստանի մասին  տեղեկատվական բնույթի ֆիլմերի նկարահնման  եւ ցուցադրման  հարցերը: Ազգային կինոկենտրոնի ղեկավարը հանդիպել է նաեւ  Ruscico դիստրիբյուտորական ընկերության ֆիլմերի վերականգնողական հարցերով տնօրեն Իգոր Լոպատյուկի հետ, քննարկել հայկական ֆիլմերի վերականգնման եւ դրանց դիստրիբյուցիան կազմակերպելու հարցերը:  Բացի այս, Գ.Գեւորգյանը բազմաթիվ այլ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների կինոընկերությունների, ֆոնդերի եւ դիստրիբյուտորական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ըստ Գ.Գեւորգյանի, նախորդ տարիների համեմատ այս  անգամ հայկական տաղավարի  եւ հայկական  կինոնախագծերի նկատմամաբ մեծ հետաքրքրություն է եղել: Մասնակից  ռեժիսորներն ու պրոդյուսերները  առանձին հանդիպումներ են ունեցել տարբեր կինոընկերությունների ներկայացուցիչների հետ եւ պայմանավորվածություններ ձեռք բերել: Հայկական բոլոր կինոնախագծերի  շնորհանդեսները տեղի են ունեցել կինոշուկայի հայկական տաղավարում, բացի Հովհաննես Գալստյանի կինոնախագծից: Նրա «Լուսավոր շրջան» ֆիլմի նախագիծը ներկայացվեց ռուսական տաղավարում` նախնական պայմանավորվածության համաձայն: հենց Կաննում էլ հայտնի դարձավ, որ ռեժիսորի նույն կինոնախագիծը , որը  մասնակցել է  “EAVEN  BEST” ծրագրում,    5 հաղթած  նախագծերից մեկն է: Այդ ծրագրին մասնակցած 60 կինոնախագիծ ընտրվել են հինգը, որոնցից 1-ը վրացական, 3-ը` ռուսական եւ 1-ն էլ հայկական ֆիլմ է:

 

Ներկայացված ֆիլմերն ու նախագծերը

“Եթե բոլորը…” (ռեժիսոր՝ Նատալյա Բելյաուսկենե),
“Վանա ծովուն արշալույսը” (ռեժիսորներ՝ Արտակ Իգիթյան, Վահան Ստեփանյան),
“Մեր միջի արևը”  (ռեժիսոր՝  Արսեն Առաքելյան),

“Ձոն աթարին”,  /Անսպառ էներգիա/  (նախագիծ, ռեժիսոր՝  Արսեն Առաքելյան),
“Ներիր ինձ” (գեղարվեստական ֆիլմի նախագիծ, ռեժիսոր՝  Խաչատուր Մարտիրոսյան),
“Ձգված լարի վրա” (նախագիծ, ռեժ.՝ Լեվոն Մինասյան),
“Լուսավոր շրջան” (նկարահանումների նախապատրաստման փուլ, ռեժիսոր/պրոդյուսեր՝  Հովհաննես Գալստյան),
“Անհայտ հերոսուհին” (նախապատրաստական փուլ, գլխավոր պրոդյուսեր՝ Յուսսի Ֆլեմինգ Բիորն, Հովհաննես Գալստյան),
“Կիսալուսնի ծովածոցը” (նկարահանումներ, ռեժիսոր՝ Մարինե Զաքարյան, պրոդյուսեր՝ Հովհաննես Գալստյան),
“Մուժիկ Ա” (նախաարտադրություն, ռեժիսոր՝ Արմեն Ռոնով),
“Քո ցավը իմն է” (սցենարի հեղինակ, ռեժիսոր Արմեն Ռոնով),
“Փոքրիկ իշխանը” (սցենարի հեղինակ, ռեժիսոր Արմեն Ռոնով/,
“Աշխարհի ժողովուրդների հեքիաթները “, “Ամեն ինչ  ֆուտբոլի և կյանքի մասին”, “Բալետ” (մուլտիպլիկացիոն ֆիլմերի նախագծեր, Արմինե Հարությունյան),
“Մարցիպանի ոգին” (“Հոշկի ֆիլմ”, Արմինե (Անդա) Աբրահամյան),
“Փաստավավերագրական կինոնախագծեր” (“Հայկ” վավերագրական ֆիլմերի պետական կինոստուդիա):