septra and bactrim tijuana tinidazole lincocin ointment ceclor 12 hr suspension is augmentin

2010 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՖԻԼՄԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԵՐՈՒՄ

“ՄԵՆՈՒԹՅՈՒՆ”
Ռեժ.` Արտակ Փայտյան
Ուկրաինա, Իռպենյան կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն, գլխավոր մրցութային ծրագիր, օգոստոսի 25-29-ը:

“ԳԱՐՆԱՆ ՍՊԱՍՈՒՄՈՎ”
Ռեժ.` Բագրատ Սիմոնյան
Անկախ կինոգործիչների միջազգային պանորամա,  Հունաստան, հոկտեմբերի 1-9-ը:

“ՏԽՈՒՐ ՓՈՂՈՑԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ”
Ռեժ.` Ալբերտ Մկրտչյան
Բուխարեստ, Ռումինիայի միջազգային կինոփառատոն, հոկտեմբերի 1-10, ոչ մրցութային ցուցադրություն Պանորամա ծրագրի շրջանականերում:

ՍԻՐԵԼԻՍ
“ԿԻՆ” միջազգային փառատոն, Հայաստան:

“ՍԱՍՆԱ ԾՌԵՐ” /մուլտֆիլմ/
Ռեժ.` Արման Մանարյան
Կանադա, Վաթերլոյի անիմացիոն ֆիլմերի 10-րդ փառատոն, նոյեմբերի 18-21-ը:

“ERROR”
Ռեժ.` Դավիթ Էնֆենջյան
Կոտբուսի միջազգային կինոփառատոն:

“ՉԻԼՈ”
Ռեժ.` Արսեն Առաքելյան
Սանկտ Պետերբուրգ, “Մաքուր անուրջներ” կինոփառատոն, նոյեմբերի 11-14-ը:

“ՑԱՏԿԵՐԹ”

Ռեժ.` Արման Չիլինգարյան
ՌԴ, Մոսկվա, 3-րդ միաջազգային կինոդպրոց, լավագույն ֆիլմ,
ՌԴ,  Մոսկվա, “Դեբյուտային  համայնապատկեր” ծրագիր, 3-րդ միաջազգային կինոդպրոց, լավագույն ֆիլմ,
ՌԴ,  Մոսկվա,  կինոքննադատների հատուկ հիշատակում “Անմտության արտացոլման մեջ իմաստավորման համար”, հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը:

“ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ”
Ռեժ.` Արտակ Մուրադյան
2010թ. “Զոլոտոյ բուբեն” կինոփառատոն:

“ՊԱՏԵՐԱԶՄԻ ԼՈՒՍԱՎՈՐ ԿՈՂՄԸ”
Ռեժ.` Բագրատ Սիմոնյանի
Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ,  Անկախ ֆիլմերի 13-րդ միջազգային կինոփառատոն, “Հանուն խաղաղության ամբողջ աշխարհում”  ժյուրիի դիպլոմ, նոյեմբերի 11-14-ը:

“ՄԵԾ ՏՈՆ”
Ռեժ.` Վահե Գևորգյանց
ԱՄՆ, “Ռեդ Ռոկ” ֆիլմերի փառատոն, նոյեմբեր, լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ,
ԱՄՆ,”Հառլեմ” միջազգային ֆիլմերի փառատոն,  լավագույն կարճամետրաժ ֆիլմ,
ԱՄՆ, “Վայլդռոս” միջազգային ֆիլմերի փառատոն,  լավագույն ձայնային ձևավորում, լավագույն  ֆիլմ:

“ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ”
Ռեժ.` Հովհաննես Գալստյան
Լոս Անջելոսի “Արփա” 13-րդ միջազգային կինոփառատոն, Լավագույն սցենարի համար “ժյուրիի մրցանակ”, սեպտեմբերի 21-26-ը,
Սան Պաուլոյի 34-րդ միջազգային կինոփառատոն, “միջազգային հեռանկար մրցույթ” ծրագիր, հոկտեմբերի 22-ից  նոյեմբերի 4-ը,
Տրոմսոյի միջազգային կինոփառատոն,Սկանդինավյան պրեմիերա, հունվար,
“Պանտալա Պինամար” միջազգային կինոփառատոն, “Հայկական կինոյի բացահայտում’, Արգենտինա, Պինամար,
Հյուսթոնի 43-րդ միջազգային կինոփառատոն (ընդգրկված է “Ռեմիի”մրցույթ), ԱՄՆ, Հյուսթոն, ապրիլ, Ժյուրիի հատուկ մրցանակ լավագույն դրամատիկ ֆիլմ անվանակարգում:

“ՄԻ ՆԱՅԻՐ ՀԱՅԵԼՈՒՆ”
Ռեժ.` Սուրեն Բաբայան
Էստոնիա, Տալինի “Սև գիշերներ” կինոփառատոն, նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 5-ը,
Հնդկաստան, “Գոայի միջազգային կինոփառատոն”, նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ը,
Ռիգա, “Արսենալ” միջազգային կինոֆոռում, սեպտեմբերի 17-26,
Սիրակուզի միջազգային կինոփառատոն, ցուցադրվել է “Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ” անվանակարգում, հոկտեմբերի 13-17-ը,
Բուխարեստ, Ռումինիայի միջազգային կինոփառատոն,  ընտրվել է CineBlackSea մրցութային ծրագրում, հոկտեմբերի 1-10-ը,
Անապա, “Կինոշոկ” միջազգային կինոփառատոն, սեպտեմբերի 12-19-ը,
Երևան “Ոսկե ծիրան”  միջազգային 7-րդ կինոփառատոն, Էկումենիկ  անկախ ժյուրիի մրցանակ, հուլիսի 12-18-ը,
Կարլովի Վարիի ՄԿՓ, հուլիսի 2-10-ը,
Սինգապուրի ՄԿՓ, ապրիլի 15 -24-ը:

“ՍԱՀՄԱՆ”
Ռեժ.` Հարություն Խաչատրյան
Բրիզբանի կինոարխիվ, Ավստրալիա, հունվարի 23, Ինֆորմացիոն ծրագիր,
Գյոթեբորգի միջազգային կինոփառատոն, Շվեդիա, փետրվարի 5, 6, 7,
Բելգրադի միջազգային կինոփառատոն, Սերբիա, փետրվարի 22, 23, Մրցութային ծրագիր,
Սինեքուեսթ, ԱՄՆ, մարտի 1, 4, 6, 2010, Մրցութային ծրագիր
Սոֆիայի միջազգային կինոփառատոն, Բուլղարիա, Մարտի 7, 14, 15, Ինֆորմացիոն ծրագիր,
Պինամար, Արգենտինա, Մարտի 6 -13, Հատուկ հայկական ծրագիր,
Ֆրիբուրգի միջազգային կինոփառատոն, Շվեցարիա, մարտի 15, 16, 19, Մրցութային ծրագիր, ՖԻՊՐԵՍԻ մրցանակ,
Սինեմա Նովո միջազգային կինոփառատոն, Բրուգես, Բելգիա, մարտի 11  21, Մրցութային ծրագիր,
Բաֆիցի, Արգենտինա, ապրիլի 7-18, Հատուկ հայկական ծրագիր,
Հայկական կինոյի օրեր, Սլովենիա, ապրիլի 8 -4, Ինֆորմացիոն ծրագիր,
Վիզբադենի միջազգային կինոփառատոն, Գերմանիա, ապրիլի 21-27, Ինֆորմացիոն ծրագիր,
Ալջազիրայի միջազգային կինոփառատոն, Քաթար, ապրիլի 19-22, Մրցութային ծրագիր,
Դոկումենտա Մադրիդ միջազգային կինոփառատոն, Իսպանիա, մայիսի 7-16, Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ռետրոսպեկտիվ ծրագիր
“Կինո-հարավ” միջազգային կինոփառատոն. Իսրայել, մայիսի 30- հունիսի 3, Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ռետրոսպեկտիվ ծրագիր,
Մելբուռնի միջազգային կինոփառատոն, Ավստրալիա, հուլիսի 23 – օգոստոսի 8, Ինֆորմացիոն ծրագիր,
Թելուրայդի միջազգային կինոփառատոն, սեպտեմբերի 4 – 7, Ինֆորմացիոն ծրագիր,
Ամենամյա կինո-ծրագիր, Բարսելոնա, հունիսի 15 – 19, Ինֆորմացիոն ծրագիր,
Լայպցիգի միջազգային կինոփառատոն, Գերմանիա, հոկտեմբերի 18 – 24, Ինֆորմացիոն ծրագիր,
Բանգկոգի միջազգային կինոփառատոն, Թայլանդ, նոյեմբերի 4 – 15, Ինֆորմացիոն ծրագիր,
Կալկաթայի միջազգային կինոփառատոն, Հնդկաստան, նոյեմբերի 12 – 18, Ինֆորմացիոն ծրագիր: