Նոյեմբերի 21 2020
"CINEUROPA"-ն Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանասական աջակցությամբ նկարահանված «Դրախտի դարպասը» ֆիլմի մասին
«Սինեեվրոպա» կինեմատոգրաֆիական էլեկտրոնային հեղինակավոր հարթակն անդրադարձել է Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմին, որը նկարահանվել է 2016թ․ Լեռնային Ղարաբաղում Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծավալված իրադարձությունների հիման վրա։
Հոդվածագիրը բարձր է գնահատել ֆիլմի գեղարվեստական արժանիքները, սյուժետային կուռ կառուցվածքը, և նշել, որ այս տարի Մոսկվայում հոկտեմբերին կայացած միջազգային կինոփառատոնում կազմակերպիչների կողմնակալ որոշման պատճառով այն հանվեց և չցուցադրվեց՝ այդ օրերին Արցախում ընթացող պատերազմական գործողությունների պատճառով։
Հիշեցնենք․ «Դրախտի դարպասը» ֆիլմը համարտադրություն է հայկական «Ֆիշ այ արտ» մշակութային հիմնադրամի և Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի միջև։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ`
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը