«Շեմից այն կողմ»

Ռեժիսոր Անգինե Իսանյանս

Սցենարիստ Համբարձում Համբարձումյան, Անգինե Իսանյանս

ՕպերատորԱնդրանիկ Սահակյան

Տարեթիվ2019

ԴերասաններԱրամ Կարախանյան

12 րոպե

Ոստիկանության դիմած անձը անտեսվում է ոստիկանների կողմից, նկատվում է ոստիկանների ոչ օբյեկտիվ և նույնիսկ հեգնական վերաբերմունքը: Նման վերաբերմունք է արժանանում նաև երիտասարդ ոստիկանը՝ Արմենը, որը անհանգստանում է տուժածի համար: Մյուս երկու ոստիկանները վնասողի հանտեպ համակրանք են տածում: Այս ընթացքում չենք տեսնում տուժածին, սակայն ոստիկանների խոսակցությունից հասկանում ենք նրա կին լինելը և այն, որ փախել է տնիցֈ Հարցաքննության ընդացքում պատուհանից երևում է ժամանակի առաջացումը և լուսաբացը: Գլխավոր ոստիկանը Սուրենը սենյակ է մտնում, նստում աթոռին և փորձում է կնոջը համոզել, որ բողոքը հետ վերցնի բացատրելով դրա անիմաստ լինելը, չսպասելով նրա պատասխանին դուրս է գալիս սենյակից, որպեսզի կանչի ամուսնուն, որի տվյալները նախորոք վերցրել էր կնոջիցֈ Դուրս գալուն պահին, մենք առաջին անգամ տեսնում ենք սենյակում գտնվող կնոջը, նրա դեմքի կապտուկներն ու վերքերը, նրա հուսախափ վիճակը: Արմենը հայացքով հետևում է, թե Սուրենը ոնց է կնոջը հանձնում ամուսնուն և ինքը գնում սենյակ, իսկ Ամուսինը կնոջ ձեռքը սեղմելով և թաքուն սպառնալիքով դուրս է տանում:

 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

The National Cinema Center of Armenia NCSO, established by the order of the RA government in 2006, is a state non commercial organization and a successor to «Armenfilm » studio named after H. Beknazaryan / 1923/, which operates within the structure of the Ministry of Culture of Armenia.

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 35-78-78
  • +374 35-84-84
  • info@ncca.am
  • Աշտարակի խճուղի 30,

ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը