Ռեժիսոր Համբարձում Համբարձումյան
Սցենարիստ Համբարձում Համբարձումյան
ՕպերատորՆարեկ Մարտիրոսյան
Տարեթիվ2019
ԴերասաններԳագիկ Համբարձումյան Արման Նավասարդյան Սոս Ջանիբեկյան
15 րոպե
Պատերազմի տարիներն են։ Տղամարդկանց ընկերախումբը երկարատև դադարից հետո առաջին անգամ է հավաքվում մի սեղանի շուրջ։ Մարտադաշտից վերադարձած Գազանը ռադիոյով լսել է, որ Կորեայում շան միսը դելիկատես է։ Խմելուց և մարիխուաննա ծխելուց հետո նա ութամյա տղայի հորը համոզում է, որ տղայի շանը մորթեն և ուտեն։ Գազանը և տղայի հայրը տղային համոզում են, որ նա շանը մեկ օրով տա Գազանին՝ իբր Գազանի հողամասում կապելու համար, որպեսզի բախչագողերը նրա հողամաս չմտնեն։ Տղան շանը տալիս է։ Տղամարդիկ շանը մորթում են և խաշլամա են սարքում։ Քիչ անց տղան գալիս է, որ իր շան մասին հարցուփորձ անի։ Հեռանալիս էլեկտրական հոսանքը անակնկալ տալիս են և տղան բակում տեսնում է արնոտ կացին ու շան գլուխը։ Նա հասկանում է, որ իր շանը կերել են։ Հաջորդ օրը Գազանն ու տղայի հայրը սթափվում են։ Նրանք մեղքի զգացում են ունենում և գալիս են տղայի մոտ, որպեսզի նրան խափեն, թե շունը կապը կտրել է ու փախել, սակայն խոսակցությունը այնպես է դասավորվում, որ գնում են շանը փնտրելու։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը