«Տատը»

Ռեժիսոր Արամ Շահբազյան

Սցենարիստ Աննա Սարգսյան

ՕպերատորՌոբերտ Խարազյան

Տարեթիվ2019

ԴերասաններՌոզա Մխիթարյան

18 րոպե

Անհետաձգելի նկարահանում անող խումբը աղմուկով ներխուժում է դատարկ եկեղեցի։ Քահանան հարցազրույց է տալիս արհեստական մարդու մասին: Եկեղեցու խորանի պատին կպած փոքրամարմին ծեր կինը, որ չէր նկատվել, աղմուկով սկսում է մաքրել եկեղեցու հատակը: Ի պատասխան նկարահանումն ընդհատող խմբի հանդիմանությանը՝ ՏԱՏԸ համառում է. «Ես ուշանում եմ»: Նրա ձեռքից խլում են բրիչը, ապա ավելը, հետո հատակ մաքրող փայտն ու լաթը՝ ամեն անգամ ընդհատելով նկարահանումը: Հիստերիկայի հասած ռեժիսորը անհնդհատ փորձում է հասկանալ, թե որտեղից է ուշանում Տատը: Խումբը թողել է նկարահանման հրապարակն ու հավաքվել Տատի գլխին։ Անսալով քահանայի խնդրանքին՝ Տատը նորից կպչում է խորանի պատին: Աշխատանքը վերսկսած ռեժիսորը, եկեղեցու պատշգամբից աչք գցելով, նկատում է Տատին, որ եկեղեցու հսկա սրահը անձայն լվանում է ձեռքի թաշկինակով: Ռեժիսորի «Ստոպ» բղավոցին հաջորդում է հրահանգը անմիջապես դադարեցնել նկարահանումը, քանի որ տատը «ուշանում է» և նա հենց հիմա պետք է մաքրի հատակը: Նկարահանումն անավարտ թողած խումբը եկեղեցու սրահում սկսում է եռուզեռը, կամավոր դառնալով տատի օգնականը: Ժամանակի մասին հուշում է սկսված երեկոյան ժամերգությունը: Մինչ խումբը սարքավորումները բեռնելով մեքենան պատրաստվում է հեռանալ, ասիստենտը գրպանում գտնում է տատի խոնավ թաշկինակը: Հավատացիալների մեջ Տատին փնտրող ասիստենտը ծնկում է նրա սառած ոտքերի մոտ: Ողջ պատմությանը լուռ հետևող դպիրը, խորանում երգում է «Տեր, ողորմեա»-ն:

 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

The National Cinema Center of Armenia NCSO, established by the order of the RA government in 2006, is a state non commercial organization and a successor to «Armenfilm » studio named after H. Beknazaryan / 1923/, which operates within the structure of the Ministry of Culture of Armenia.

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 35-78-78
  • +374 35-84-84
  • info@ncca.am
  • Աշտարակի խճուղի 30,

ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը