ԼՈՐԻԿ (2018թ.)

Ռեժիսոր(ներ) Ալեքսեյ Զլոբին

Սցենարիստ(ներ) Միքայել Պողոսյան, Մարիա Սահակյան

Օպերատոր(ներ)Վահագն Տեր-Հակոբյան

Առաջին ցուցադրություն2018

Դերասան(ներ)Եվգենիա Դմիտրիևա, Միքայել Պողոսյան, Շաքե Թուխմանյան, Իռեն Այվազյան

Պրոդյուսեր(ներ)Մարտիրոս Մինասյան, Միքայել Պողոսյան

Ընկերություն(ներ)«Թիմ» փրոդաքշն, K&MM Investments

95 րոպե

----------------------

 

Ֆիլմը պատմում է Լոուրենս Օլիվիեի անվանակից տարօրինակություններով լի դերասան Լորիկի մասին՝ ներկայացնելով ոչ միայն մեկ դերասանի, այլ նաև մարդկանց կյանքի նկարագիրը՝ բարդություններով, խնդիրներով, ուրախություններով, գայթակղություններով, լացով, ծիծաղով՝ տրագիկոմեդիկ: Լորիկը փողոց է դուրս գալիս թատերական հագուստով՝ առաջացնելով ծաղր ու զարմանք: Մարդիկ հեգնանքով են նայում նրան, իսկ Լորիկն անտարբեր է շրջապատի նկատմամբ: Նա նույնիսկ չի նկատում, որ հարազատ թատրոնն այլևս հանդիսատես չունի և փակվելու շեմին է: Նրան չի ջերացնում անգամ տնտեսուհի Աննայի անկեղծ սերը. Լորիկն ապրում է միայն իր հերոսների հույզերով: Հասարակությունը զբաղված է հանապազօրյա հաց հայթայթելով, նորագույն տեխնոլոգիաները գերիշխում են կյանքում՝ մարդկանց զրկելով հոգևորից: Թատրոնը փակվելուց հետո շոկի ենթարկված Լորիկի հետ հրաշք է տեղի ունենում. նա սկսում է տեղափոխվել այլ մարդկանց մարմիններ, այնպես, ինչպես նախկինում սիրելի հերոսների կերպարանքն էր ընդունում: Նա մեկ հայտնվում է հարբեցող հարևանի մարմնում, մեկ էլ՝ վերածվում նախագահի թեկնածուի, մերթ նա գեղեցիկ կին է, մերթ էլ՝ մահվան շեմին հասած երեխա։

Փառատոներ

 

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը