«Ծովը»

177 Views

Հեղինակ՝ Դիանա Սարդարյան

 

 

«Ծովը» ֆիլմը ռեժիսոր Միքայել Աբրահամյանի դիպլոմային աշխատանքն է, թվով՝ 3րդ ֆիլմը։

Ֆիլմի հերոսը երիտասարդ տղամարդ է,ով փորձելով նքնասպան լինել ( խեղղդվել ծովում), որոշել էր վերջ տալ իր անվերջ թվացող խնդիրներին։ Անսպասելիորեն նրա կյանքը թրկում է մի երիտասարդ զույգ,և նա մեկ ամիս շարունակ ապրում է նրանց տանը՝ ծովի ափին։

Սա պատմություն է 2 կոնտրաստային հերոսների մասին. Դավիթը,ով գտնվելով ծանր ֆինանսական վիճակում և ունենալով մի շարք ըստ իրեն անլուծելի խնդիրներ,փորձում է վերջ տալ իր կյանքին։ Հայկը,ով կարծես ունի ամեն ինչ,բացի կյանքից (ֆիլմի ընթացքում պարզ է դառնում,որ նա անբուժելի հիվանդ է)։

Կարծում եմ, հանդիսատեսը չհասկացավ ֆիլմի գաղափարն ու գերխնդիրը։ Այն իբրև ունի պատմություն,որի շառավղի շուրջ անդադար պտտվում են հերոսները։ Սակայն ֆիլմը չունի ամբողջականություն։ Այն մի շարք գեղեցիկ կադրերի հավաքածու է,որոնք որպես այդպիսին ոչ մի ֆունկցիա չեն կատարում։

Հերոսներից յուրաքանչյուրը իր հետ տանում էր ֆիլմի գլխավոր գաղափարը, հանդիսատեսի «աչքը մտցնելով» մի շարք հարցեր ու գաղափարներ,որոնց պետք է հասնել ֆիլմը դիտելուց հետո։

Դիալոգները կամ շատ պրիմիտիվ էին,կամ չափից դուրս գաղափարական։

Կարծում եմ գլխավոր հերոսին մարմնավորող դերասանը չէր հասկացել,թե ով ա իր հերոսը։ Շատ շտամպային ու չոր էր խաղում,կարծես «խեղճ և բարկացած» դեմքով անգիր արած բառեր արտաբերեր։

Իսկ երիտասարդ զույքի մոտ գերխաղ էր նկատվում։

Մի խոսքով,հերոսներն ինձ մոտ էմպատիա չառաջացրեցին։ Ես չհավատացի նրանց ու չգնացի նրանց հետևից։

Կար նաև ֆիլմի տեմպորիտմի խնդիր։ Այն չափից ավելի դանդաղ էր գնում։ Չեմ կարծում,որ դա մտածված էր արված,որոշակի տրամադրություն ստանալու համար։

Ամեն դեպքում կարդալով այս հոդվածը,կխնդրեի հաշվի առնել,որ Միքայել Աբրահամյանը միանգամայն սկսնակ ռեժիսոր է,իսկ ֆիլմում նկատվում են «սխալներ», որոնք շատ բնորոշ են սկսնակներին ու բնական նրանց ֆիլմերում։ Կարծում եմ նա իր հետագա ֆիլմերում կհասնի որոշակի կինոօրգանիկայի,քանզի երիտասարդի գեղագիտական ճաշակն ու պոտենցիալը դեռ այս դիլմում էլ երևում է։