«Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առեվտրային կազմակերպության գործունեությունը

ՀՀ կառավարության որոշմամբ 2006 թվականին ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը 1923 թվականին հիմնադրված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդն է:
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը մասնակցելով կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականության իրականացմանը` շարունակում է հայկական կինոյի ավանդույթները, պահպանում, տարածում և զարգացնում է հայկական կինոարվեստը: Ուշադրության կենտրոնում պահելով ազգային ու համազգային հիմնախնդիրները՝ կինոկենտրոնն արդիական և պատմական թեմաների արծարծմամբ, բավարարում է նաև երեխաների և պատանիների հոգևոր պահանջները՝ կազմակերպելով մուլտիպլիկացիոն կինոնկարների և մանկապատանեկան երգիծական կինոհանդեսների արտադրությունը:
Միջպետական և միջազգային կազմակերպությունների հետ ունեցած պայմանագրերով կինոկենտրոնն աջակցում է երկրում իրականացվող համատեղ արտադրությանը, դեբյուտային ծրագրերի իրականացմամբ նպաստում է ստեղծագործական ներուժի բացահայտմանը, և ասպարեզ բերելով երիտասարդ կինոգործիչներին՝ ապահովում հայ կինոյի շարունակականությունը:Մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով կինոկենտրոնը կազմակերպում է կինոարտադրողների պատրաստումն ու վերապատրաստումը, իրականացնում ուսումնամանկավարժական և մասնագիտական խորհրդատվական գործունեություն։
Միջազգային կինոկազմակերպությունների հետ գործակցությամբ կինոկենտրոնը ներկայացնում է հայ կինոն համաշխարհային կինոփառատոներում ու կինոշուկաներում, կազմակերպում է հայկական կինոյի օրեր, շաբաթներ ու տասնօրյակներ, նաև մշակում և սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում կինոարվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը նպաստող իրավական ակտերի վերաբերյալ։
Կինոկենտրոնն իրականացնում է հետևյալ գործառույթները՝ պետական ֆինանսավորմամբ խաղարկային ֆիլմերի, մուլտիպլիկացիոն կինոնկարների, դեբյուտային և ուսանողական ֆիլմերի արտադրության աջակցում, կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանում, մասնակցություն ՝կինոշուկաներին և կինոփառատոներին ։
Ծառայություններն իրականացվում են չորս հիմնական ծրագրերով.
«Կինոնկարների արտադրության աջակցում», «Ազգային կինոծրագրերի իրականացում», «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ», «Կինոփառատոների և կինոշուկաների մասնակցության ապահովում»:
Ծրագրերի հիմնական նպատակներն են՝
●կինոարվեստի ավանդույթների պահպանումը, զարգացումն ու տարածումը,
●միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հայրենական արտադրության գաղափարագեղարվեստական բարձրարժեք խաղարկային, մուլտիպլիկացիոն կինոնկարների ստեղծումը,
●կինոնախագծերը մրցույթային հիմունքներով ընտրելու համար հավասար պայմանների ապահովումը,
●երեխաների և պատանիների համար մուլտիպլիկացիոն եւ մանկական ֆիլմերի ստեղծումը, ինչպես նաև կինոդեբյուտներին աջակցությունը
●միջազգային կինոկազմակեպությունների հետ համատեղ կինոծրագրերի իրականացումը,
●միջազգային կինոփառատոներին և միջազգային այլ կինոմիջոցառումներին մասնակցության ապահովումը,
●կինոնկարների, որպես Հայաստանի մշակութային ժառանգության անբաղդատելի մաս, ելանյութերի պահպանումը, արտատպումն ու վերականգնումը
●որոշում է ստեղծագործական գործունեության ձևերն ու մեթոդները, զարգացման հիմնական ուղղությունները,
●ներկայացնում է առաջարկություններ կինոարվեստի բնագավառում մշակութային քաղաքականության իրականացվելիք պետական ծրագրերի և նախագծերի վերաբերյալ,
●քննարկում է կինոկենտրոնին ներկայացված կինոնախագծերը և գնահատական տալիս կինոնկարի արտադրության նպատակահարմարությանը,
●իրականացնում է կինոարտադրության ընթացիկ աշխատանքներին առնչվող այլ գործառույթներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կինոկենտրոնի ենթակառույցներից են Հենրիկ Մալյանի անվան թատրոնը և Կինոդերասանի ստուդիան, ինչպես նաև մուլտֆիլմերի ստեղծագործական միավորումը:

 

SUBSCRIBE FOR NEWSLETTER

Information

The National Cinema Center of Armenia NCSO, established by the order of the RA government in 2006, is a state non commercial organization and a successor to «Armenfilm » studio named after H. Beknazaryan / 1923/, which operates within the structure of the Ministry of Culture of Armenia.

Contacts

  • +374 35-78-78
  • +374 35-84-84
  • info@ncca.am
  • Աշտարակի խճուղի 30,

Members

×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը