«ԿԻՆՈԱՇՈՒՆ – 2016»

kinoashun2016

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականցվող ավանդական «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրն այս տարի անցկացվում է 7-րդ անգամ (հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 5-ը)։  Կինոաշունն» այս տարի  նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին և կրում է  «Անկախության սերունդ՝ անկախության կինո» խորագիրը։ Աշնանային սպասված կինոտոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Կինոծրագրի հիմնական նպատակը կինոյի տարածման բոլոր  խողովակների ու միջոցների վերկանգնումն է, որոնք անհետացան անցյալ դարի 90-ականների սկզբում, ապա նաև հաստատել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրության բարի ավանդույթն ու մարզային կինոցանցերը:

Իր գոյության վեց տարիներին «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը կատարել է իր հանձնառությունը, բռնել քննություն, դարձել կինոսիրող հանրության սպասելի ու սիրված տոներից մեկը: Ամբողջ հոկտեմբեր ամիսը Մեծն Կինոն  միավորում է տարբեր տարիքի ու տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց՝ Հայաստանի ամենահեռավոր անկյուններից մինչև մեր  սիրելի Երևանը:

Ինչպես և նախորդ տարիներին, հանրության կողմից սպասված այս գեղեցիկ տոնը՝ «Կինոաշունը» միաժամանակ մեկնարկել է մարզերում և Երեւանի համայնքներում՝ բազմազան ու գունեղ կինոծրագրերով։

«Կինոաշուն – 2016»-ն այս տարի կամբողջացնի ու լայնորեն կներկայացնի հանրությանը անկախության 25 տարիներին արտադրաված ամբողջ կինոֆոնդը՝ խաղարակային, վավերագրական, անիմացիոն ֆիլմերը, այդ թվում՝ նաև համատեղ արտադրության բոլոր ֆիլմերը։

Ծրագրի շրջանակներում, երկու տարի անընդմեջ ցուցադրումներ են անցկացվել  սահմանապահ գյուղերում, որոնք ջերմ արձագանքների են աժանացել  բնակչության կողմից: Այս տարի, սակայն, «Կինոաշունը» Անկախության 25-ամյակի առթիվ, լայն ու համպարփակ մի ամբողջական կինոշարք է պատրաստել  Հայաստանի սահմանմերձ ու հեռավոր գյուղերի (Բերդ, Այգեպար, Կողբ, Կոթի, Խաչիկ, Երասխ, Մովսեես, Ագարակ) համար: Ֆիլմերն ընտրված են հատուկ սահմանը պահողների, գյուղը շենացնողների, հայրենի հողի համար կռիվ տվողների համար: Նախատեսվում է սահմանմերձ բնակավայրերում ցուցադրություններն իրականացնել լրագրողական փոքր խմբերի ուղեկցությամբ։

Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, բուհերու, սահմանամերձ շրջաններում, Երևանի բոլոր համայնքներում, կինոդահլիճներում ու զբոսայգիներում ցուցադրվելու են հետանկախության շրջանում արտադրված հայկական խաղարկային, վավերագրական, անիմացիոն և մանկական ֆիլմերը։

Ծրագրի շրջանակներում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կանցկացվի կլոր սեղան՝ «Անկախության կինոն» թեմայով։

Տեղի կունենան հանդիպումներ հայտնի կինոգործիչների հետ, կնշվեն հոբելյաններ (Ալբերտ Յավուրյան, Դմիտրի Կեսայան և այլք)։

Բուհերի ուսանողության համար կհայտարարվի ԿԻՆՈՄՐՑՈՒՅԹ, որի շրջանակներում ուսնողները կարող են ներկայցնել իրենց կուրսային, դիպլոմային աշխատանքները։

Եվ իհարկե կինոծրագիրը կեզրափակվի Երևանում՝ ավանդական գրախոսականների մրցույթի ամփոփմամբ։

Հիշեցնենք, որ այս մրցույթը կազմակերպվում է բուհական ուսանողության համար, որոնք նոր տեսանկյունից գրում և մեկնաբանում են նոր կինոն։