ԿԻՆՈԱՇՈՒՆ 2015

«Կինոաշունը» մեկնարկել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականցվող ավանդական «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրն արդեն մեկնարկել է Լոռու մարզից՝ Ստեփանավանից, ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով:«Կինոաշունն» այս տարի ամբողջապես նվիրվելու է հայության համար շատ կարևոր նշանակություն ու հիշատակաման արժանի թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես և նախորդ տարիներին, հանրության կողմից սպասված այս գեղեցիկ տոնը «Կինոաշունը» միաժամանակ մեկնարկել է մարզերում և Երեւանի համայնքներում՝ բազմազան ու գունեղ կինոծրագրերով։ Կինոծրագիրը նպատակ ունիվերականգնել կինոյի տարածման բոլոր այն խողովակներն ու միջոցները, որոնք անհետացան անցյալ դարի 90-ականների սկզբում, եւ հաստատել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրության բարիավանդույթն ու մարզային կինոցանցը: Իր գոյության վեց տարիներին «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը կատարել է իր հանձնառությունը, բռնել քննություն, դարձել կինոսիրող հանրության սպասելի ու սիրված տոներից մեկը: Ամբողջ հոկտեմբեր ամիսը Մեծն Կինոն միավորում է տարբեր տարիքի ու տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց՝ Հայաստանի ամենահեռավոր վայրերից մինչև մեր բոլորի սիրելիԵրևանը: Ծրագրի շրջանակներում, անցյալ տարի, առաջին անգամ փորձնական ցուցադրումներ անցկացվեցին մի քանի սահմանապահ գյուղերում, որոնք շատ լավ ընդունվեցին բնակիչների կողմից: Այս տարի, սակայն, «Կինոաշունը» լայն ու համպարփակ մի ամբողջական կինոշարք է պատրաստել Հայաստանի սահմանմերձ ու հեռավոր գյուղերի (Բերդ, Այգեհովիտ, Կողբ, Կոթի, Խաչիկ, Երասխ, Ագարակ) համար: Ֆիլմերն ընտրված են հատուկ սահմանը պահողների, գյուղը շենացնողների, հայրենի հողի համար կռիվ տվողների համար: Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, ուսանողական հաստատություններում, սահմանամերձ շրջաններում, Երևանի բոլոր համայնքներում, կինոդահլիճներում ու զբոսայգիներում ցուցադրվելու են հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն և մանկական ֆիլմեր…, տեղի կունենան հանդիպումներ հայտնի կինոգործիչների հետ, կնշվեն հոբելյաններ (Հենրիկ Մալյան – 90, Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան – 85, Ալբերտ Յավուրյան – 80. Արմեն Ջիգարխանյան – 80, Մարատ Վարժապետյան – 80, Գրիգոր Մելիք-Ավագյան – 95, կանցկացվի գարխոսականների մրցույթ ուսանողների համար: