ԿԻՆՈԱՇՈՒՆ 2013 թ.

img_8192180678_img_8078996557_1378777_579993208726379_1916752656_n

Ամենամյա “ԿԻՆՈԱՇՈՒՆ” ազգային կինոյի ամիս” ծրագիրն այս տարի կմեկնարկի Գյումրիից` հոկտեմբերի 5-ին, քանի որ քաղաքն այս տարի հայտարարված է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: “Կինոաշուն – 2013 “-ը անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:  Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հոկտեմբերյան աշնանային կինոտոնը այս տարի նվիրվում է Հայ կինոյի 90-ամյակին, ինչի կապակցությամբ  էլ Երեւանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվի գիտաժողով, իսկ ընթերցված զեկույցները կտպագրվեն առանձին ժողովածուում:
Այս տարի առաջին անգամ ԿԻՆՈԱՇՆԱՆ շրջանակներում, կազմակերպիչները,  հայտարարել են կինոմրցույթ` “Երեւանն իմ քաղաքն է” թեմայով: Մրցույթն իրականցվում է Երեւանի քաղքապետարանի հետ համտեղ եւ նվիրվում է մեր բոլորի սիրելի մայրաքաղաքի ` Երեւանի 2795-րդ տարեդարձին:
Նախորդ տարիների օրինակով, այս տարի էլ կազմվել են տարբեր թեմատիկ կինոծրագրեր, առանձին ծրագրեր Երեւանի համայնքների, բուհերի, մարզերի, զինվորական մասերի համար: Եվ, քանի որ տարինր հոբելյանական է ե’ւ հայկական կինոյի, եւ նաեւ հայկական անիմացիայի համար (հիմնադրաման 90 եւ 75-ամյակներ) պատրաստվել են  հետահայաց ցուցադրությունների ծրագրեր: Նախատեսված է անցկացնել  Արտավազդ Փելեշյանի, Ներսես Հովհաննիսյանի, Լեւոն Իսահակյանի եւ Արմեն Միրաքյանի հոբելյաններին նվիրված հետահայց ցուցադրություններ: Բացի այդ, հանրությանը կներկայցվի նաեւ վավերագրական հետաքրքիր նյութեր` Նարեկացի արվեստի միությունում:
Երեւանում, բացի համայնքներից, ֆիլմեր են ցուցադրվելու  նաեւ “ՆԱԻՐԻ” կինոթատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, Հ.Մալյանի անվան թատրոնում եւ բուհերում: Ավանդաբար, ԿԻՆՈԱՇՆԱՆ շրջանակներում, արդեն չորրորդ տարին է կազմակերպվում են բացօթյա ցուցադրումներ “Սիրահարների այգում”: Այս տարի ցուցադրություններն սկսվեցին ավելի վաղ` սեպտեմբերի 12-ից (որպեսզի աշնանային ցրտերը չխանգարեն ցուցադրություններին), եւ ամեն ուրբաթ “Քաղաք, սեր, կինո” խորագրով ֆիլմեր են ներկայցվում այգում:
Այս տարի նույնպես հայտարարված է գրախոսականների մրցույթ` հայկական նոր ֆիլմերի համար: Այս մրցույթի համար հատուկ բուհերում ցուցադրվում են վերջին տարիներին Հայաստանում արտադրված ֆիլմերը: Գրախոսականների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է, իսկ կինոմրցույթինը` հոկտեմբերի 20-ը:  Բոլոր աշխատանքները պետք է ներկայացվեն Հայաստանի ազգային կինոկենտրոն:
Հիշեցնենք, որ ԿԻՆՈԱՇՈՒՆԸ իրականացվում է արդեն չորորդ անգամ`սկսած 2010թ.: Առաջին տարին ընդգրկվել էր միայն մայրաքաղաքն ու երեք մարզերը: Սակայն, երկրորդ տարվանից արդեն ծրագիրն ընդգրկեց Հայաստանի ամբողջ տարածքը, ավելին ԿԻՆՈԱՇՆԱՆ մեկնարկը այլեւս ամեն տարի սկսվում է մարզերից եւ եզրափակվում Երեւանում` գրախոսականների, իսկ այս անգամ նաեւ կինոմրցույթի արդյունքների ամփոփումով:
Նշենք նաեւ, որ  “ԿԻՆՈԱՇՈՒՆ- 2013”-ի  գլխավոր հովանավորն է INECOBANK-ը: ԻՆԵԿՈՆ հայաստանյան այն բանկային ընկերություններից է, որի համար առաջնային եւ հատուկ  նշանակություն ունեն հայրենական մշակույթի զարգացմանն ու աջակցմանը ուղղված ծրագրեը: Մասնավորապես, Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ բանկն արդեն երկրորդ կինոնախագիծն է իրականցնում: Այս տարվա ապրիլին բանկը մասնակցում էր նաեւ “ՀԱՅԱԿ” ազգային կինոյի մրցանակաբաշխությանը: