10-07-2015

Վավերագրական ֆիլմը ներկայացնում է Սովետական Ռուսաստանում ապրած և ստեղծագործած հայազգի գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի պետերբուրգյան, տալլինյան, թբիլիսյան, Նյու-Յորքյան հատվածները: Նախ Դովլաթովին բնորոշ սարկազմով, լուրջի և ծիծաղելիի համադրմամբ, տրվում են հայերի ու հրեաների վերաբերմունքն իրենց պատմական հայրենիքների հանդեպ, որոնց մասին երկու ազգերն էլ սիրում են խոսել պաթոսով, բայց որոնցից հեռու են ապրում: Այդ երկուսը միմյանց առանձնապես չեն սիրում, այս երկուսին միավորում է թերևս միայն ռուսական մշակույթը, և Դովլաթովի համար միանգամայն նշանակալի ու պատկառելի է ռուսական գրող լինելը: Այնուհետև ֆիլմի հեղինակները ներկայացնում են Դովլաթովի ապրած վայրերը (Թբիլիսի, Պետերբուրգ, Տալլին, Նյու – Յորք և այլն), զուգակցելով դովլաթովյան ընթերցումները «Наши», «Чемодан», «Зона», «Соло на ундервуде», «Заповедник», «ՙКомпромисс» և այլն), ի վերջո, ամբողջացնում են ռուսական մշակույթի մարդուն, նվիրյալին, քաղաքացուն։ Մեծ տեղ է հատկացվում հատկապես հյուսիսային մայրաքաղաք Պետերբուրգին` որպես հին մշակույթ ունեցող ու նոր կյանքով ապրող, արվարձանային ճակատագրով հզոր քաղաքի: Եվ թեև Դովլաթովը գնաց Ամերիկա, գնաց ու դարձավ ու հաստատվեց ու մնաց որպես ռուսական գրող։ Սակայն մահկանացուն կնքեց այնտեղ ու թաղվեց Քվինսի հայ-հրեական գերեզմանատանը:

[...]
05-05-2015

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է, որ պատմում է Լևոն անունով ինժեների մասին: Լևոնը Սովետի փլուզումից հետո ընտանիքով մեկնեց ԱՄՆ: Ֆիլմ ընդգրկում է նրա կյանքի ընթացքը՝ ԱՄՆ մեկնելուց մինչ օրս:Ֆիլմն անդրադառնում է մեր իրականության ամենացավալի խնդիրներից մեկին՝ արտագաղթին: Հեղինակի նպատակն է ֆիլմի միջոցով փորձել բացահայտել հայրենիքը լքելու պատճառը: Այս ֆիլմը գիտական ուսումնասիրություն չէ, այլ էմոցիոնալ դոկուդրամա, որտեղ հերոսները իրականում գոյություն ունեցող մարդիկ են՝ կենդանի զգացմունքներով և իրական խնդիրներով: Այն ավելի նման է սոցիալական ուսումնասիրության: Պատմությունը հարուստ է դրամատիկ և կոնֆլիկտային սուր բախումներով:

[...]
08-12-2014

ՄԵՐ ԱՏԼԱՆՏԻԴԱՆ վավերագրական կինոնկար է Պոլսի հայկական ճամբարի մասին, որը կառուցվել էր որբերի կողմից 1960-ական թվականներին, ապա խլվել թուրքական իշխանությունների կողմից: Սա ճամփորդություն է ճամբարի անցյալի և ներկայի միջև, որը ցույց է տալիս, թե ինչպես երեք տասնամյակ անց ճամբարի սաները փորձում են չկորցնել դրա մասին իրենց հիշողությունները:

[...]
10-12-2013

Ֆիլմը պատմում է Հայաստանից տարբեր ժամանակ և տարբեր առիթներով արտագաղթած մարդկանց մասին: Հեղինակները փորձում են հասկանալ նրանց դրդապատճառները, պարզել հոգեվիճակը, վերաբերմունքը ծննդավայրին: Կա նաև իր ծննդավայրից Հայաստան վերադարձած և այստեղ հիմնավորված հերոս: Կարևոր է լսել և հասկանալ բոլորին` կարևոր է նախևառաջ այստեղ ապրողներիս համար:

[...]
1 2 3 5