30-10-2013

Հերոսների կյանքը փոխվում է ավտովթարից հետո, երբ կորցնում են երեխաին: Կորուստն անդառնալի է ու ոչինչով չի փոխարինվի, բայց այն ինչ ապրում է ենթակա է փոփոխման:

[...]
20-08-2013

Ֆիլմը մարդկանց խաղաղության մեջ ապրելու ցանկության մասին է: Ֆիլմը պատմում է Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի մասին: Գյուղը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին: Հյակական և ադրբեջանական գյուղը իրարից բաժանում է մի լճակ, որի շրջակայքում զինվորական հենակետեր են: Հաճախակի հնչող կրակոցները այնքան սովորական են գյուղացիների համար, որ նրանք նույնիսկ դրանք չեն նկատում: Այստեղ մարդիկ չեն սիրում խոսել պատերազմից այլ փորձում են վերականգնել իրենց գյուղը: Վերանորոգում են գյուղի դպրոցը և կառուցում են եկեղեցի:
Ֆիլմում պատկերված է գյուղի կյանքը տարվա երեք եղանակներին` ձմռան վերջ գարուն և ամռան սկիզբ: Ֆիլմում տեսնում ենք երիտասարդ ձկնորսի, ով իր հանապազորյա հացի խնդիրը հոգում է հակառակորդի աչքի առջև ձուկ որսալով: Գյուղացիներին կենցաղում, դպրոցի ու եկեղեցու շինարարների աշխատանքը, աշակերտներին դպրոցի և խմբակի դասերի ժամանակ, գյուղի թանգարանը, եկեղեցու օծման արարողությունը և այլն: Գյուղացիների վեհության և ոչ թշնամական վերաբերմունքի մասին են վկայում գյուղի թանգարանում գտնվող բազմաթիվ նմուշների կողքին պահպանվող հայ-ադրբեջանական մի քանի գրքեր և լուսանկարներ, որտեղ կա նաև Ադրբեջանի նախկին նախագահ Հ. Ա. Ալիևի նկարը:

[...]
31-01-2013

Ընտանիքները պահելու համար Լեհաստանում հայտնված միջին տարիքի կինն ու տղամարդը, որոնք յուրաքանչյուրն իր հերթին ուներ ընտանիք, փոխադարձ համակրանքի արդյունքում , 5 տարի ապրում են միասին: Լեհաստանում աշխատելու ծանրությունն ու դժվարությունը, ստիպում է ընտանիք ունեցող կնոջը կապվել նույն կարգավիճակն ունեցող տղամարդու հետ: Ճակատագրի բերումով, Տղանարդուն ձեռբակալում են, քանի որ նա զբաղվում է արգելված առևտրով, իսկ կինը ստիպած է լինում ետ վերադառնալ: Տարիներ անց, տղամարդը, որն արդեն ամեն ինչ կորցրել է կյանքում ու շիշ հավաքելով գոյատևում է, զանգում է հերթական դուռը` շիշ վերցնելու համար: Դուռը բացվում է ու տղամարդը տեսնում է իր առջև կանգնած կնոջը, որի հետ ապրել է Լեհաստանում: Նրանց զգացմունքները նորից բախվում են ու նրանք մեղադրում են միմիյանց փոխադարձ կորուստի համար: Արդյունքում կինը առաջարկում է ամեն ինչ նորից սկսել, իսկ տղամարդը իր ներկա վիճակից նսեմացած հեռանում է:

[...]
31-10-2011

Գնացք Երևանի և Թբիլիսիի միջև…Անան և Ալեքսը, պատը՝ սպիտակ, տխուր պատը:

[...]