29-08-2014

Ֆիլմը պատմում է հնացած «Արվեստ Հյուրանոց»-ի զուգարանում, կոտրված բանալու պատճառով փակված, տեղի մաքրուհի մոտ 35 տարեկան Կառմենի և հյուրանոցի այցելու պլաստիկ վիրաբույժի միջև ծագած կռվի մասին, որտեղ միմյանց հանդեպ ատելության զգացումը աստիճանաբար վերափոխվում Է սիրո զգացմունքի:

[...]
14-07-2014

Ճամփեզրին կինոպաստառի տակ նստած հերոսն անրջում է, սպասում իր սիրեցյալ հերոսուհուն ուղղված նամակների պատասխանին, որը գյուղի փոստատարը ամեն անգամ շպրտում է: Նամակներն անհասցե են, իսկ գյուղն ու փոստատարը ծաղրում են հերոսին և փորձում մի պատասխան նամակ գրել «խեղճին» խրատելու նպատակով: Պատասխան նամակն անարդյունք է, որովհետև մեր հերոսն երջանիկ է իր սիրեցյալի երջանկությամբ: Սակայն երբ սիրտդ մաքուր է , անգամ դեն շպրտված ուղերձդ գտնելու է իր հասցեատիրոջը, որովհետև երբ հավատում ես, անհանարինը կարող է հնարավոր դառնալ…

[...]
09-07-2014

Այս պատմությունը գյուղում միայնակ ապրող 90-ամյա ծերունու մասին է, ով մեկնում է գյուղից, որպեսզի գտնի իր երիտասարդ տարիների սիրած կնոջը:

[...]
03-12-2013

Մի քանի րոպեի ընթացքում մինիմալիստական ոճով ցույց է տրվում մեկ կնոջ կյանք: Պատմությունը պատմվում է ձեռքերի միջոցով, որոնք պատրաստում են լավաշ: Ամբողջ ընթացքում հերոսուհին փորձ է անում համտեսել այդ լավաշից: Ֆիլմի հերոսուհին չի հասցնում ապրել իր համար, հասկանալ, համտեսել իր իսկ կյանքից գոնե մեկ կտոր: Փորձ է արվել ներկայացնել մի ամբողջ կյանք ` կնոջ կյանքը, որն ապրում է ենթարկվելով բոլորին, անգամ ժամանակին: Այդ իսկ պատճառով տեսարաններն ավելի շատ սիմվոլիկ են և փիլիսոփայական, յուրաքանչյուր գործողության մեջ թաքցված են տարիներ և ապրումներ: Լավաշը համարվում է հայկական հաց: Ֆիլմում լավաշի թխման պրոցեսը նմանեցվում է մարդու զարգացման պրոցեսին, ինչպես օրինակ` գրտնակելու պրոցեսը համեմատել եմ մարդու հասունացման ընթացքի հետ: Սկզբում ցուցադրվում է մարդու ստեղծման ընթացքը, հետո նա սկսում է ճանանչել ինքն իրեն, իր սեռը, իր տեսակը, անհանդուրժող է կամ հնազանդ, ինչպես է նա ենթարկվում հասարակությանն ու, շտկելով իրեն, դառնում այնպիսին ինչպես բոլորն են, ենթարկվում ամուսնուն, հետո նվիրում իր կյանքը երեխաներին և վերջում պարզապես անհետանում , երբ լավաշի բոլոր կտորները խլում են նրանից մարդիկ և ժամանակը…
” Խիո” անվանումը պայմանավորված է “Խիո” ժողովրդական երգի ընտրության հետ, որի նոր գործիքավորում ստացած տարբերակը հնչում է ֆիլմում:
Ֆիլմը մտածելու տեղիք է տալիս տարբեր մարդկանց համար անկախ սեռի և տարիքի: Նրանց, ովքեր միմիայն իրենց համար են ապրում, և հատկապես այն մարդկանց,որոնք ապրում են բոլորի համար և փորձում անվերջ գոհացնել` չմտածելով գոնե մեկ վայրկյան իրենց կյանքի մասին:

[...]