12-10-2009

Պատերազմական իրավիճակում միմյանց հանդիպած դեռահաս հասակակիցները թեպետ ախոյաններ են, սակայն նրանց ցանկություները, երազանքներն ընդհանրանում են, քանզի երկուսն էլ որբացած են ու սոված, կամա-ակամա միմյանց հետ են կիսում, խաղում, անձրևից պատսպարվում…ի վերջո ստիպված են լինում նորից բաժանվել…

[...]
07-09-2009

Ֆիլմը հեքիաթի և իրականության մի յուրահատուկ սինթեզ է, որ պատմում է դեռատի տղայի ու տարեց կնոջ միջև ծագած սիրային հարաբերության մասին։ Տղայի մոր տարիքն ունեցող կինը դժգոհ չէ ի հայտ եկած “հեքիաթային” իրականությունից։ Գոհ է նաև տղան։ Իսկ թե ինչ ավարտ են ունենում նմանօրինակ հեքիաթները գիտե լոկ տարեց հաշմանդամը, որ դարձել է անտարբեր և միայն ձմերուկ է վաճառում։

[...]
09-12-2008

Ամուսնալուծված տղամարդը, որ ապրում էր ցոփ ու շվայտ կյանքով` հաճախ ակումբներ էր այցելում, զվարճանում թեթևաբարո կանանց հետ, հոր մահվանից հետո սթափվում է, իրեն միայնակ է զգում, որբացած ու լքված:

[...]
18-11-2008

Ֆիլմը ներկայացնում է 1960-70 թվականների հայ բանաստեղծ Սլավիկ Չիլոյանի կյանքն ու ստեղծագործական ոգին: Տակավին երիտասարդ Սլ. Չիլոյանը հայկական գավառական քաղաքից գալիս է մայրաքաղաք, և նրա պոետական խառնվածքը և ազատատենչ մտածողությունն անմիջապես գրավում է ՊԱԿ-ի ուշադրությունը: Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցներն ամենուրեք հետևում են նրան: Չիլոյի կյանքը, սերն ու վախճանը որքան դառնատխուր, այնքան էլ պոետական են, ինչպես նրա անհանգ ու առանց կետադրական նշանների պոեզիան:

[...]
1 5 6 7 8 9 11