14-11-2013

Տասը տարեկան Սեթոն ընտանիքի հետ ապրում է փոքր գյուղում: Տղան անհամբեր սպասում է եղբոր մոտալուտ ծննդին: Սեթոն սպիտակ թաշկինակներ է կապում ծառի ճյուղերին՝ հավատալով, թե դա կարագացնի մանկան գալուստը: Դժբախտաբար, նորածինը մահանում է: Փոխարենը մի նորածին գառ է սկսում ապրել ընտանիքում և կերակրվում է Սեթոյի մոր կրծքից:

[...]
31-12-2011

Երևանը գեղեցկանում է, երբ նրա գիշերային գրկում կրկին հանդիպում է մի սիրահար զույգ: Ի՞նչ կարող է փոխել նրանց կյանքում մի զով ամառային գիշերը, մի կարճ հանդիպումը, մի կիսատ զրույցը… Զրույցներ` ուրախ, հանդիմանող, տխրեցնող, հուշերով լի ու անբացատրելի մի դատարկություն, որ էլ չես լցնի ոչ մի խոսքով:

[...]
13-12-2011

Աղքատ ու խեղճ մարդ էր Դանիելը, բազմանդամ ընտանիքի հայր: Օրեցօր նույն կյանքն էր ապրում. լուսաբաց, կնոջ նախատինք, երեխեքի լուռ տառապանք, դառը քուն… Հյուսն էր: Ինչ գործ պատահեր` կաներ: Մի օր էլ Դանիելը խաչելության գործ արեց: Չգիտեր, որ երեք խաչյալներից մեկը Նազովրեցին է: Ապրուստի կռիվ…

[...]
19-10-2011

Աստվածներն են գնահատվում մեզնով: Նրանք մեր հատկություններն են` լավ կամ վատ:
Ա. Մաթևոսյան

[...]
1 3 4 5 6 7 11